Մասնակից:Gor khachatryan/Ավազարկղ
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայան | |
---|---|
Աշխարհագրական դիրքը | |
Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Մասրիկ Լայնություն: 40º 13.564´, Երկայնություն: 45º 43.565´ Բարձրություն: 1930մ ծովի մակերևույթից | |
Էներգոարտադրություն | |
Արևային էներգիա = 1770.1 կՎտ/մ2 ՖՎ պանել բլոկներ = 20 բլոկ Յուր պանելի հզորությունը = 2.3ՄՎտ Նոմինալ էլէկտրական հզորությունը = 46.55ՄՎտ (ՓՀ) Դրվածքային պիկային հզորությունը = 55.45ՄՎտ (ՀՀ) Փոփոխական հոս/Հաստատուն հոս = 1.19 | |
Ներդրումային նախագծի ծախսերը | |
Ամբողջական ներդրումը = 65 մլն դոլար Շահութաբերության ներքին %-ը = 15% Համաշխարհային բանկի ֆինանսավորումը = 60 մլն դոլար | |
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագիրը կազմվել և առաջադրվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության օգնությամբ: |
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային նախագծի գաղափարը պատկանում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել 55ՄՎտ պիկային հզորությամբ արևային ՖՎ կայան: Ծրագիրը անվանվել է Մասրիկ 1 արևային ՖՎ կայան քանի որ այն գտնվում է Մեծ Մասրիկ գյուղի հարևանությամբ[1]: 2016 թվականի նոյեմբերին, հասարակական ծառայությունների կառավարման հանձնաժողովը սահմանել է 42.645 դրամ/կՎտԺ սակագին, որը պետք է էլեկտրոցանցը վճարի արևից ստացված էներգիան գնելու համար[2]: Համաձայն այս նոր կանոնադրության, արևից էներգիա ստանալու համար անձը չի ենթարկվում հարկային պարտավորությունների և նրան հատուկ արտոնագրեր անհրաժեշտ չեն: Այս օրիանագիծը խթան հանդիսացավ Հայաստանում՝ արևային էներգիա ստանալու գործընթացը առավել լայնամաշտաբ դարձնելուն: Մարդիկ օգտվում են արևային էներգիայից տարբեր շինությունների տանիքներին տեղադրելով արևային վահանակներ: Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանը լինելու է Հայաստանի առաջին կոմերցիոն արևային էներգաբլոկը` 55 ՄՎտ պիկային հզորությամբ և ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը նպատակ ունի գտնել հաջողակ ձեռնարկատերեր կամ ընկերություններ[3], որոնք կկարողանան ֆինանսավորել, կառուցել և շահագործել էլեկտրոցանցին միացված այս ՖՎ կայանը, որը տեղակայվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում:
Համաձայն ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ստացված տվյալների, կայանը պետք է ունենա 20 ֆոտովոլտային վահանակների բլոկներ` յուրաքանչյուրը ՝ 2.3 ՄՎտ անվանական հզորությամբ[4]:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վարձել է ARIES- ին` ավելի իրական և ճշգրիտ նախագիծ ստեղծելու նպատակով տեղանքում մանրազնին հետազոտություն անցկացնելու համար[5]:
Ներդրումաային նախագծի իրագործման ամբողջական ծախսը կազմում է 65 միլիոն դոլար: Հաշվի առնելով բոլոր ռիսկային գործոնները, զեղչված փոխհատուցման ժամկետը և կայանի շահագործման արդյունքում ստեղծվելիք դրամական հոսքերը, շահութաբերության ներքին տոկոսադրույքը կազմում է 15%, ինչը համարվում է լավ ցուցանիշ նման կայանի գործարկման համար[4]:
Ներդրումային նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ստեղծման նախագիծը պատկանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Ծրագիրը նախապես ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Այս նախագծի իրագործումը մասն է կազմում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրերի, որը հաստատվել է Կլիմայի ներդրումային հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի նախագիծ»-ի շրջանակներում: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Մեծ Մասրիկ արևային ՖՎ կայանի կառուցման աշխատանքներին[5]:
Ծրագրի իրագործման համար հաջող և խոստումնալից հայտատուներ գտնելու պատասխանատվությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ուսերին է, որն էլ իր հերթին հրապարակեց մրցույթը, որում հաղթողը կստանա իրավունք Մասրիկ 1 ՖՎ կայանի նախագիծը կյանքի կոչելու համար[3]: Մրցույթի առաջին փուլի վերջնաժամկետը 2017 թվականի հունիսի 16-ն էր: Կային մոտ 40 անհատներ և ձեռնարկատերեր, որոնք հետաքրքրված էին այս նախագծով: Մրցույթին դիմել է 21-ը, իսկ մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար որակավորվել է միայն 10-ը[6]: Մրցույթի առաջին փուլը անցնելու հիմնական պահանջն է եղել ավելի քան 110 ՄՎտ պիկային հզորություն ունեցող արեւային ՖՎ կայան ունենալը և հաջողությամբ շահագործելը[5]:
Այս նախագիծը ունի մի շարք գրավիչ կողմեր: Տեղանքի աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը հետեւյալն են` լայնությունը` 40º 13.564', երկայնությունը`45º 43.565', բարձրությունը` 1930 մ ծովի մակարդակից բարձր[1]: Այս տեղանքը բարենպաստ է արևային էլեկտրակայանի գործարկման համար: Համաձայն ARIES-ի մշտադիտարկման տվյալների, տարածքում առկա է արևային էներգիայի ռեսուրսների մեծ քանակ `1770.1 կՎտ/մ2: Ճանապարհային ենթակառուցվածքը զարգացած է, որը բարենպաստ է բեռնափոխադրումների և աշխատակազմի տեղաշարժերի համար: Տարածքը հիմնականում ձերբազատված է հավանական բնակլիմայական հզոր աղետներից: Չկան ջրհեղեղներ, շատ հզոր քամիներ ւ այլն: Այսպիսով, գործարանի գործարկման վրա կլիմայի անկանխատեսելի բացասական ազդեցությունները գրեթե բացառվում են: Տարածքը շրջապատված չէ այնպիսի բարձր օբյեկտներով, որոնք ստվերման միջոցով կարող են սահմանապակել արեգակնային մոդուլների արդյունավետ աշխատանքը: Այսպիսեվ, արեգակնային էներգիան կլանելու գործընթացը կլինի արդյունավետ, շնորհիվ նախագծի համար կանխատեսված տեղանքի հարմարավետության:
Մրցույթը կավարտվի և հաղթողը հայտնի կդառնա մինչեւ 2018 թվականը[6]: Հաղթողը կընտրվի նախկինում ունեցած հաջողությունների ինչպես նաև առաջարկած գնի հիման վրա: Հաշվի առնելով, որ այս նախագիծը ձեռնտու կլինի թե՛ ածխաթթու գազի արտանետումների քանակը նվազեցնելու, ինչն էլ իր հերթին առաջացնում է ջերմոցային ազդեցություն, և թե՛ էներգիայի որպես հիմնական աղբյուրը արևային էլեկտրաէներգիայի օգտագործումն ավելացնելու հարցում, Համաշխարհային բանկը պատրաստ է ֆինանսավորել ծրագրի հաղթողին մինչև 60 մլն դոլար[5]:
Հայաստանի պետական կառավարությունը նույնպես պատրաստակամ է օգնել այս ծրագրի իրականացմանը, քանի որ երկիրը չունի նավթի կամ բնական գազի պաշար: Ավելին, Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը Մեծամորի ատոմակայանն է, որն ապահովում է Հայաստանում օգտագործվող էներգիայի մոտ 40% -ը: Բարձր սեյսմիկ գոտում տեղակայված լինելու պատճառով Մեծամորի ատեմակայանը իրենից ներկայացնում է մեծ վտանգներ: Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը թույլատրել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մինչեւ 2027 թվականը: Նման իրավիճակում Հայաստանի համար կայուն էներգետիկ ռեսուրս ստանալու ռազմավարական ծրագիր ձեռք բերելը կենսական նշանակություն ունի: Արևային էներգիան կարող է գերազանց տարբերակ լինել ատոմային էներգիան փոխարինելու համար:
Արևային Էներգիայի Ռեսուրսը Մեծ Մասրիկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«R2E2» ընկերությունը «Aries» ընկերության հետ համագործակցելով հետազոտություն են իրականացրել Մեծ Մասրիկ գյուղում որպեսզի իրականացնեն «Մասրիկ 1» արևային էլեկտրոկայանի կառուցման ծրագիրը[1]։
GHI (KW/m2) | Ջերմաստիճանը | |
Հունվար | 40.5 | -7.04 |
Փետրվար | 52.0 | -6.55 |
Մարտ | 91.9 | -2.64 |
Ապրիլ | 161.1 | 2.06 |
Մայիս | 216.3 | 6.46 |
Հունիս | 256.5 | 10.50 |
Հուլիս | 260.0 | 11.81 |
Օգոստոս | 238.5 | 11.85 |
Սեպտեմբեր | 189.7 | 9.29 |
Հոկտեմբեր | 132.9 | 3.86 |
Նոյեմբեր | 79.2 | -1.10 |
Դեկտեմբեր | 51.6 | -5.98 |
Տարեկան | 1770.1 | 2.76 |
Ըստ «Aries» ընկերության տրամադրած տեղեկության, Մեծ Մասրիկում արևային էներգիա ստանալու ամենալավ ամիսներն են հունիսը և հուլիսը։ Այս ամիսներին ստացվող էներգիայի հզորությունը կազմում է 256,5- ից 260կՎտ/մ2։ Այս ամիսներին արևային պանելները կարող են արտադրել ամենաշատ էներգիան, քանի որ տարվա այս հատվածում Մեծ Մասրիկի տարածաշրջանը ստանում է ամենաշատ արևի ճառագայթները համեմատած տարվա մյուս հատվածների։ Այս երևույթը հնարավոր է դառնում երբ արևը գտնվում է զենիթում։ Նույն տեսանկյունից նայելիս նկատելի է նաև, որ հունվար ամիսը ամենաանբարենպաստ ամիսն է, քանի որ այդ ամսվա ընթացքում մեկ մետր քառակուսուց ստացվող էներգիայի հզորությունը 40,5կՎտ է։ Մասրիկ գյուղի տարածաշրջանը գտնվում է ծովից 1930 մետր բարձրության վրա, ինչը շատ լավ է արևային վահանակների աշխատանքի համար, քանի որ ինչքան ավելի բարձր է տեղակայված պանելը, այնքան ավելի քիչ դիմադրության են հանդիպել և ավելի քիչ են ցրման ենթարկվել արևի ճառագայթները։ Այսպիսով, տարեկան արևային էներգիայի պաշարը Մեծ Մասրիկում ունի 1770,1 կիլովատ հզորություն քառակուսի մետրի վրա, որը համարվում է ըստ միջազգային ստանդարտների դրական արդյունք[1]։
Կան նաև որոշ գործոններ որոնք կարող են հանդիսանալ որոշակի կորուստների պատճառ: Այսպիսի կորուստները կարող են լինել ժամանակի ընթացքում կուտակվող փոշիի և ձյան հետևանքով, որոնք արգելափակում են արևի ճառագայթների լիովին կլանումն ու վահանակների կողմից հոսանքի արտադրումը։
Ընդհանուր Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին արտադրողականություն | |
Ամիսներ | Արտադրանք/Արևային Էներգիայի Ռեսուրս |
Հվն | 0.85 |
Փետ | 0.87 |
Մար | 0.84 |
Ապր | 0.82 |
Մյս | 0.81 |
Հուն | 0.80 |
Հուլ | 0.81 |
Օգս | 0.80 |
Սեպ | 0.81 |
Հոկ | 0.85 |
Նոյ | 0.87 |
Դեկ | 0.86 |
Էլեկտրոկայանը ունի 46,55ՄՎտ նոմինալ էլէկտրական հզորություն ու 55,45ՄՎտ դրվածքային պիկային հզորություն և 1.19 Փոփոխական հոսանք/Հաստատուն հոսանք[4]։ Էլեկտրոկայանի համակարգը բաղկացած է 20 մասերից և ունի 2,3 մեգավատ նոմինալ արտադրվող հոսանք։ Այդ 20 մասերը ամրացված են արևային հորիզոնտալ կառույցին[7]։ Այս մասերը տեղադրված են իրար կողք-կողք։ Փոխարկիչ կենտրոնը (ՓԿ) ունի 3 անջատիչներ. ներգնա անջատիչը, դուրս գնացող անջատիչը և ապահովության անջատիչը։ Իրագործելիության ուսումնասիրությունը արվել է ամրացված կառույցի նախագծի հիման վրա, սակայն վերջնական դիզայնը կարող է լինել և՛ ամրացված, և՛ շարժական համակարգերով։ Վերջնական դիզայնը կորոշի ներդնողը։ Ամրացված համակարգը կունենա 3 շարքեր յուրաքանչյուրի վրա 19-ական արևային պանելներ։ Պանելները թեքված կլինեն դեպի հարավ և միացված կլինեն արևային պանելների ամրացված 152 մասանի համակարգին, ընդհանուր ունենալով 8664 արևային պանելներ[1]։
Ամեն մի Փոխարկիչ կենտրոն ունի 2 հատ 1164ԿՎտ հզորությամբ փոխարկիչ և ամեն ՓԿ կունենա էլեկտրականության փոխարկիչ, որոնք կուղարկեն էներգիան օժանդակ կառույցներին կայանի բարեհաջող աշխատանքի համար։ Այն 20 մասերի իրար միացումը կլինի 2 օժանդակ օղակներով բաղկացած 6 ՓԿ-ներից և 2 օժանդակ օղակներով բաղկացած ՓԿ-ներից, միջին լարման կաբելներով՝ 35Կվտ։ Ամենալավ ձևը այս կաբելների համար այն է, որ նրանք տեղադրված լինեն փոսերի մեջ մինչև միանալը Միացման Կենտրոնում (ՄԿ)։ Կառուցվելու է 10 կիլոմետրանոց ճյուղային համակարգ, որը միացված կլինի 110ԿՎ-անոց ճնշման աշտարակներին Կապուտան և Ակունք գյուղերում, որոնք ամենամոտ ճնշման կայաններն են ՖՎ էլեկտրական ենթակայանին։ ՄԿ-ն կունենա սերտիֆիկացված չափող համակարգ միացված անջատիչներին, որպեսզի ստանան էներգիայի չափված քանակները։
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի տեղանքի պատճառով կան որոշ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Այդ հանգամանքներից մեկն այն է, որ այդ տեղանքում ձմռանը ձյուն է տեղում։ Ձյան ազդեցությունն էլ իր հերթին կախված է այլ հանգամանքներից։ Օր․՝ օրական ձյան տեղումները, ձյան խորությունը, քամին, օդի ջերմաստիճանը։ Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում կայանի կառուցման համար։ Սրա պատճառով փոխվում են որոշ պլաններ՝ դիզայնը, ծախսերը և որոշ կառուցվածքային առանձնահատկություններ։ Ամրացված համակարգերը միշտ ծանրաբեռնված են լինում քամու հոսքով և ձնով, սակայն կան ժամանակակակից համակարգեր որոնք հարմարեցված են այս եղանակային պայմաններին և լուծում են այս խնդիրները։ Ձյան առկայությունը ավելացնում է պանելների քաշը։ Այս դեպքում հավելյալ մետաղ է ծախսվում որպեսզի կառույցները կարողանան դիմանալ այս չափ քաշին։ Այս ծախսերը բարձրացնում են կայանի ընդհանուր կառուցման ծախսերը[7]։
Որպեսզի հաշվվի ՖՎ կայանի տարեկան արտադրողականությունը, 1 օդերևութաբանական տարվա հետազոտություն (ՕՏՀ) է անհրաժեշտ։ ՕՏՀ-ի նպատակն է ներկայացնել ինչ-որ տարածքում երկար ժամանակահատվածում փոփոխվող եղանակային պայմանները։ ՕՏՀ-ն պետք է հիմնված լինի ինչքան հնարավոր է երկար ժամանակահատվածի վրա և գրանցած լինի այդ տարիներին գրանցված բոլոր տվյալները։ Երբեմն ՕՏՀ-ն իրականացնելը Երկրի վրա այնքան էլ հեշտ չի լինում, քանի որ այն կախված է տեղի եղանակային կայանի վրա: Արբանյակային արդյունքները կարող են տրամադրել երկար ժամանակահատվածի տվյալներ, սակայն եղանակի փոփոխության հետազոտությունը մարդկանց կողմից պարունակում է ավելի շատ տվյալներ[1]։
Տեղակայումը և Գործարկման Համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք զուգահեռ կերպով միացված ֆոտովոլտային մոդուլները նպատակ են հետապնդում ստեղծել համակարգ՝ օպտիմալ մակարդակի էներգիային արտադրանքով: Այս ֆոտովոլտային մոդուլները բարձր ջերմության ներքո ցինկապատված պողպատից են, որպիսի ունենան համապատասխան դիմացկունություն և ճկունություն տարիներ շարունակ հողի էրոզիային և բնակլիմայական պայմաններին դիմակայելու համար: Մասրիկի էներգագեներացնող համակարգը բաղկացած է 2,3 ՄՎտ նոմինալ հզորությամբ միմյանց համակցված 20 վահանակային բլոկներից[4]: Էներգաստեղծման համակարգի դիզայնի մեջ հաշվի է առնվել նաև կայանի աշխարհագրական դիրքը և բարձրությունը: Քանզի կայանը գտնվելու է ծովի մակարդակից 1930մ բարձր, արևային վահանակները պետք է ուղղված լինեն դեպի հարավ 28 աստիճան հորիզոնական անկյան ներքո՝ կայանին մաքսիմալ արդյունավետություն ապահովվելու նպատակով[1]:
Կայանի սարքավոումներից փոխարկիչի դերն է փոխել հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի կամ հակառակը, որպիսի ստացված հոսանքը դարձնի պիտանի համապատասխան օգտագործման համար: Ունենալով տեղակայված 173280 մոդուլներ՝ յուրաքանչյուրը 320Վտ հզորությամբ, և համընդհանուր 46.55 ՄՎտ հաստատուն հոսանքի հզորությամբ, Մասրիկ է արևային ֆոտովոլտային կայանի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ է 40 փոխարկիչ: Այս պարագայում միավորող արկղերի գլխավոր ֆունկցիան վթարային դեպքերում հոսանքակիր լարերից ստեղծվող էլեկտրահարման դեպքի բացառումն է: Միավորող արկղերը նաև միացված են անջատիչների, ապահովիչների, և վերջապես հողակցված են՝ էլեկտրահարման ռիսկը էլ ավելի նվազեցնելու նպատակով: Բացի այդ, կկիրառվեն 20 տրանսֆորմատորներ էներգոարտադրության կորուստները նվազեցնելու նպատակով[1]:
Կան տեսակի մալուխներ. հաստատուն հոսանքակիր և փոփոխական հոսանքակիր: Կայանի ընդգրկած տարածքը կազմում է 973409մ2 , որի որոշման հարցում հաշվի են առնվել երեք հիմնական գործոն: Տարածքը պետք է ազատ լինի ստվեր առաջացնող խոչընդոտներից, հողի վերին շերտը պետք է զերծ լինի բուսական ծածկույթից, իսկ շինարարությունը պետք է համապատասխանի տեղի աշխարհագրական պայմաններին: Կայանում պետք է լինեն նաև երեք տարբեր տեսակի ճանապարհներ. շրջանցող ճանապարհներ, որոնք կմիանան ներքին ենթակառուցվածքային ճանապարհներին`շարժունությունը բարելավելու համար; ներքին ենթակառուցվածքային ճանապարհներ, որոնք թույլ կտան անվտանգ մուտքը կայանի տարբեր օբյեկտներ `շինարարության, պահպանման և շահագործման նպատակներով; և ջրահեռացման ճանապարհները, որոնք կծառայեն ջրահեռացման իրականացման համար: Դիզայնը եւ շինարարական աշխատանքները կիրականացվեն շինարարության նախարարության կողմից առաջ քաշված ՀՀ Շինարարական ստանդարտների հիման վրա: Ջրահեռացումը եւ ջրի մատակարարման համակարգը կհամապատասխանեն բնապահպանական պայմաններին, ինչպես նաեւ էկոհամակարգի պաշտպանությանը[1]:
Կայանը կընդգրկի ներքոնշյալ կառույցները.
• Վերահսկիչ կենտրոն (75մ2)
• Պահեստ (75մ2)
• Ավտոկայանատեղի
• Փոխարկիչ տրանսֆորմերային կենտրոն
• Միացման կենտրոն
Ֆինանսական Հաշվարկները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ֆինանսական հաշիվները բաղկացած են մի շարք ենթամասերից. շինությունները, աշխատուժը, , ներդրումները, երկարաժամկետ եւ կարճաժամկետ եկամուտները և այլն: ARIES- ի բոլոր գնահատումները և անալիզները[8], որոնք կատարվել են կայանի համար, բավարարում են համաշխարհային ստանդարտների պահանջներին, և գնահատում ծրագրի ներդրումների աճի կամ նվազման ազդեցությունը կայանի շահագործման հարցում:
Կապիտալ Ներդրում | Տարիֆ |
---|---|
Կապիտալ Ներդրում + 20% | 7.40 |
Կապիտալ Ներդրում + 10% | 6.89 |
Հիմնական Քննարկման Դեպք | 6.39 |
Կապիտալ Ներդրում - 10% | 5.88 |
Կապիտալ Ներդրում - 20% | 5.37 |
Հիմնական անալիզները և հաշվարկները վերաբերում են կապիտալ ներդրումներին, ֆինանսավորմանը, սակագներին, կապիտալ ներդրումներից ստացված շահույթին և ետգնման ժամկետին:
Նկարագրություն | Կանխատեսումներ | Մեկնաբանություններ | |
---|---|---|---|
1 | Կայանի կյանքի տևողություն | Արդյունավետորեն շահագործվելու է 25 տարի | Հիմնականում ներկայացնում է վահանակների կյանքի միջին տևողությունը: |
2 | Կապիտալ ներդրում | Կապիտալ ներդրումների ծախսերը հաշվված են ըստ 2017 թվականի գնային սանդղակի | |
3 | Ակտիվների պիտանի
տևողությունը |
Ակտիվների կյանքի միջին տևողությունը 25 տարի է | Կրկին, քանի որ վահանակների կյանքի միջին տևողությունը 25 տարի է: |
4 | Արժեզրկում | Գնահատվում է 20 տարի ժամկետով ըստ
Հայաստանի հարկային օրենսգրքի համաձայն |
|
5 | Գործարկման ծախսեր | Քննարկվել է ծախսերի գնաճի գործոնը, 2017 թ. ծախսերի հաշվարկների հիման վրա | Հիմք է հանդիսացել Հայաստանում
կանխատեսվող գնաճը: |
6 | Սակագինը | Ֆինանսական մոդելը կապված է սակագնի գործոնի հիման վրա | Սակագները միշտ կայուն են. աճի գործոններ չեն կիրառվում: |
7 | Շահութաբերության ներքին տոկոսադրույք | Հաշվի առնելով ռիսկային գործոնները, շահութաբերության ներքին տոկոսադրույք է սահմանվել 15%ը, ինչը լավ ցուցանիշ է |
Կապիտալ ներդրումները կատարվում են SERP-ի, IBRD- ի[9], առեւտրային բանկերի և սեփական կապիտալի կողմից: Կայանի շահագործման համար անհրաժեշտ ֆինանսի հայթայթման հիմնական աղբյուրները ներկայացված են ստորև աղյուսակում[4]:
Ֆինանսական աղբյուրներ | Տեսակ | % | Արժեք ($) |
---|---|---|---|
SREP | Արտոնյալ վարկ | 50% | 32617875 $ |
IBRD | Արտոնյալ վարկ | ||
Երաշխավորված կոմերցիոն Բանk | Վարկ | 30% | 19570725 $ |
Երաշխավորված բացահայտ Բանk | Վարկ | ||
Սեփականատեր (կապիտալ) | Կապիտալ | 20% | 13047150 $ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 LLC, ZOOM GRAPHICS. «Invest in Armenia» (PDF). investmentprojects.am. Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ «Armenia sees another finished solar PV plant». pv magazine International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ 3,0 3,1 Sutherland, Eversheds. «Armenia: Announcement on Prequalification Process for Masrik- Publications - Eversheds Sutherland». www.eversheds-sutherland.com. Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 LLC, ZOOM GRAPHICS. «55 MWP Masrik 1 PV Plant». investmentprojects.am. Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «A 50 MW solar power plant to be built in Armenia». Eurasia Network (ամերիկյան անգլերեն). 2017-02-07. Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ 6,0 6,1 «Armenia receives 21 bids for 55 MW solar tender». pv magazine International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ 7,0 7,1 «INVEST IN ARMENIA. «Մասրիկ 1» արևային ՖՎ կայանի կառուցման ներդրումային ծրագիր». Բիզնես 24 / b24.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ «Home - Aries Ingeniería y Sistemas». Aries Ingeniería y Sistemas (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
- ↑ «International Bank for Reconstruction and Development». World Bank (անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
http://taiyangnews.info/markets/55-mw-pv-tender-in-armenia/
http://ecolur.org/hy/news/energy/---/8842/
http://www.minenergy.am/article/1052
http://ytpc.am/hy/news/%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF/ Կատեգորիա:Արևային ֆոտովոլտային կայան