Մասնակից:Barseghian Lilia/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ
Տեսակմասնավոր ընկերություն
Հիմնադրված է1999 թ.
ՀիմնադիրՍիմոն Պողոսյան[1], Սեյրան Պողոսյան
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱրտադրանքԾխախոտի արտադրություն
Աշխատողների թիվ400+
Մայր ընկերությունCigaronne International LTD
Կայքcigaronne.com

«ՍՊՍ Սիգարոն» (անգլ.՝ SPS Cigaronne), հայկական մասնավոր ընկերություն, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և վաճառքով[2][3][4]։ Այն հիմնադրվել է 1999 թվականին և հետխորհրդային Հայաստանի առաջին և ամենամեծ ծխախոտային ընկերություններից մեկն է[5][6]։

«ՍՊՍ Սիգարոն»-ը գործում է Cigaronne International LTD մայր ընկերության ներքո, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[7]։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում[7]։ «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գործում է աշխարհի մոտ 35 երկրներում[7]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է Սիմոն և Սեյրան Պողոսյանների կողմից: 1999 թվականին Երևանում բացվել են ընկերության գլխավոր գրասենյակը և արտադրական գործարանը[7]:

2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի սիգարետի ապրանքանիշ՝ ֆիլտր-ծխափողով[7]: Չնայած գրանցած հաջողություններին և ճանաչմանը, այնուամենայնիվ առաջացած ֆինանսական դժվարությունները հանգեցրին արտադրության ժամանակավոր դադարի: «ՍՊՍ Սիգարոն»-ը վերսկսեց իր գործունեությունը 2013 թվականին Հայաստանի կառավարության աջակցությամբ հարկային ժամանակավոր արտոնություններ և արտահանման խթանման աջակցություն ստանալուց հետո[8]։

2014 թվականին «ՍՊՍ Սիգարոն»-ը մշակեց նոր, կոմբինացված եռաշերտ ֆիլտր-ծխափող, որը բաղկացած է բնական նյութից՝ պեռլիտից, մոնոացետատից և օրիգինալ ծխափողից[9]:

2016 թվականի փետրվարից «ՍՊՍ Սիգարոն»-ը Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի անդամ է (անգլ.՝ American Chamber of Commerce in Armenia)[10]։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուներից է[11][12][13][14]։

Արտադրանք և ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության ծխախոտի հիմնական (առավել հայտնի, տարածում ունեցող) ապրանքանիշերն են՝ Cigaronne, Center, AMG, Tattoo և 5th Street:

Արտադրության գործընթացում «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն օգտագործում է ծխախոտի տեսականի, որը ներկրվում է Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի պլանտացիաներից: Օգտագործելով կոնդիցիոնման տեխնոլոգիաներ՝ ընկերությունն իրականացնում է ծխախոտի բազմափուլ մաքրազտում, որի արդյունքում ծխախոտի հումքից վերացվում են ազոտ պարունակող թունաքիմիկատները, քլորը և հետերոպոլի միացությունների բարդ մոլեկուլները[7]:

Cigarrone[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cigaronne King Size Black
  • Cigaronne King Size White
  • Cigaronne Super Slims Black
  • Cigaronne Super Slims White
  • Cigaronne Phantom
  • Cigaronne Big Boss
  • Cigaronne Magnet Super Slims
  • Cigaronne Compatto Black
  • Cigaronne Compatto White
  • Cigaronne Ultra Slims Black
  • Cigaronne Ultra Slims White
  • Cigaronne Royal Slims Black
  • Cigaronne Royal Slims White

Center[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Center Ultra Slims Red
  • Center Ultra Slims Blue
  • Center Ultra Slims Black
  • Center King Size Red
  • Center King Size Blue
  • Center King Size Black
  • Center Super Slims Red
  • Center Super Slims Blue
  • Center Super Slims Black
  • Center Compatto King Size Red
  • Center Compatto King Size Blue
  • Center Compatto King Size Black

AMG[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AMG King Size Black
  • AMG King Size White
  • AMG Compatto Black
  • AMG Compatto White
  • AMG Super Slims Black
  • AMG Super Slims White
  • AMG Ultra Slims Black
  • AMG Ultra Slims White

5th Street[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5th Street Ultra Slims
  • 5th Street Super Slims
  • 5th Street Compatto

TATTOO[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TATTOO King Size Cherry
  • TATTOO King Size Vanilla
  • TATTOO King Size Chocolate
  • TATTOO Super Slims Cherry
  • TATTOO Super Slims Vanilla
  • TATTOO Super Slims Chocolate

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից արժանացել է «Մերկուրի» մրցանակի (անգլ.՝ Mercury International Award)՝ միջազգային շուկայում ծխախոտի արտադրության ոլորտում հայկական ապրանքանիշի լավագույն դիստրիբյուտորի և մշակողի բացառիկ գործունեության համար[15]։

2020 թվականին ընկերության Cigaronne Royal Slims ծխախոտը գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի՝ լեհական Commercial News ամսագրի կողմից անցկացված սպառողների կարծիքի ուսումնասիրության արդյունքում[16][17][18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Собственник компании «SPS Cigaronne» направил открытое письмо Николу Пашиняну». Armenia Today (ռուսերեն). 19 նոյեմբեր 2019. Վերցված է 2023-07-09-ին.
  2. ««Cigaronne» ընկերությունը «անվտանգ» ծխախոտ կարտադրի». NEWS.am. 28 օգոստոս 2014. Վերցված է 2023-07-09-ին.
  3. «Cigaronne ընկերություն». Կենտրոն (հեռուստաընկերություն). Վերցված է 2023-07-09-ին – via YouTube.
  4. «Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը». Առաջին լրատվական. 31 մայիս 2023. Վերցված է 2023-07-09-ին.
  5. «Армянский поставщик SPS Cigaronne начал промышленный выпуск продукции с маркировкой». Национальная система маркировки Честный знак (ռուսերեն). 30 սեպտեմբեր 2019. Վերցված է 2023-07-09-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «Армянская SPS Cigaronne начала промышленный выпуск сигарет для России». Armenia Today (ռուսերեն). 1 հոկտեմբեր 2019. Վերցված է 2023-07-09-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «About Us - Cigaronne». SPS Cigaronne. Վերցված է 2023-10-31-ին.
  8. Երնջակյան Արթուր (17 հոկտեմբեր 2013). «Government of Armenia to support idling SPS Cigaronne LLC». ArmInfo (անգլերեն). Վերցված է 2023-10-29-ին.
  9. «Armenian Cigaronne company will produce "safe" cigarettes». NEWS.am (անգլերեն). 28 օգոստոս 2014. Վերցված է 2023-11-01-ին.
  10. «Cigaronne — AmCham Armenia». American Chamber of Commerce in Armenia (անգլերեն). Վերցված է 2023-07-09-ին.
  11. «Վարչապետն այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն». Թերթ.am. 20 հոկտեմբեր 2015. Արխիվացված է օրիգինալից 2023-09-07-ին. Վերցված է 2023-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «ՏԶՆ. Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումն՝ աճել». www.panorama.am. 18 փետրվար 2020. Վերցված է 2023-07-09-ին.
  13. «Ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է. ՏԶՆԿ». Առավոտ (օրաթերթ). 18 փետրվար 2020. Վերցված է 2023-07-09-ին.
  14. «ՏԶՆԿ. Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, արտահանումը՝ աճել». www.banks.am. 18 փետրվար 2020. Վերցված է 2023-07-09-ին.
  15. «Mercury International Awards». Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – via YouTube.
  16. «Սիգարոնը լեհական շուկայում». Առավոտ (օրաթերթ). 5 փետրվար 2020. Վերցված է 2023-07-09-ին.
  17. ««ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne Royal Slims սիգարետը գրավել է առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ». NEWS.am. 5 փետրվար 2020. Վերցված է 2023-10-31-ին.
  18. «ՍՊՍ «Սիգարոն» ընկերության Cigaronne Royal Slims ծխախոտը՝ Commercial News ամսագրի առաջին տեղում». Հայկական ժամանակ. 5 փետրվար 2020. Վերցված է 2023-10-31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]