Մասնակից:Aso Khur/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազարյան Հայկ Աբրահամի (ծն․ 1973 թմայիսի 26-ին), հայ նկարիչ։ Ծնվել է Երևանում՝ նկարիչ Աբրահամ Ազարյանի և երաժիշտ Հասմիկ Խաչատրյանի ընտանիքում[1]։ Հոր ծնողները 1915թՀայոց ցեղասպանությունից հետո Ալաշկերտից գաղթել են Ռոդոստո (այժմ՝ Թեքիրդաղ), ապա՝ Բուլղարիա։ Ապրում և ստեղծագործում է Ռումինիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ հաճախելով նկարչության դասընթացների Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: 1987-1997թթ․ սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Այնուհետև՝ 1991-1993 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանության ֆակուլտետում։

1995 թ․ Պոլսո հայոց պատրիարքարանը ուղարկել է նրան Ռումինիա՝ շարունակելու ուսումը կրոնական գեղանկարչության գծով։ Նույն թվականին Դիրայր Սրբազան Մարդիչյանը Պլովդիվում (Բուլղարիա) նրան ձեռնադրել է սարկավագ։ Ավելի ուշ` 1996-ին, դարձել է աշակերտ, այնուհետև՝ ինտերն, Ռումինիայի Պատրիարքության Գեղարվեստի հանձնաժողովում։ 2001 թ․-ին դարձել է լիազորված եկեղացական նկարիչ[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 – 2000 թթ․ սովորել է Բուխարեստում՝ Աստվածաբանության ֆակուլտետի Մշակութային ժառանգության բաժնում։

2000 – 2003 թթ․ ուսանել է նույն ֆակուլտետի Կրոնական ծեսերի բաժնի մագիստրոսական ծրագիրը՝ «Սրբապատկերի աստվածաբանությունը» թեմայով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն պարգևատրել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․-ից Ռումինիայի Նկարիչների միության Կրոնական գեղանկարչության և գեղարվեստական վերականգնման բաժնի անդամ է։

Գեղարվեստական վերականգնումներ և նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է բազմաթիվ վերականգնողական աշխատանքների, որոնցից են [3]

  • Բատիստեիի եկեղեցի, Բուխարեստ։
  • Ֆիլանտրոպիայի հիվանդանոցի Սուրբ Ստելիանի տաճար, Բուխարեստ։
  • Զամկա վանքի Սուրբ Ակսենտիանոսի եկեղեցու ֆրեսկաների պահպանություն թեմայով ավարտական աշխատանք։

Հեղինակել է տարբեր սրբապատկերներ ինչպես Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարդիայի հայկական թեմերի, այնպես էլ՝ մասնավոր հավաքածուների համար։

Հետևյալ աշխատանքները կատարվել են Պոլսո հայոց պատրիարքությունում, որտեղ նա ուներ գեղանկարչության և գեղարվեստական վերականգնման մշտական արվեստանոց [4]։

Հուշարձան-աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Լուսավորիչ աղոթարան հայկական գերեզմանատանը։
  • Գրիգոր Սարկավագ աղոթարան, Բուխարեստ։
  • Բուխարեստի հայկական Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետներ եկեղեցի (որպես գլխավոր մասնագետ և կոորդինատոր)։
  • Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի Պրոգրեսուում (Բուխարեստ)։
  • Հաջիքաթարի վանքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարների վերականգնում։
  • Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
  • Արմավիրի (Ռուսաստան) Սուրբ Գեորգիի մատուռ:
  • Արմավիրի (Ռուսաստան) Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է երեք խմբակային ցուցահանդեսի և ունեցել է երեք անհատական ցուցահանդես Բուխարեստում, Օսլոյում և Սթավանգերում։ Հեղինակ է բազմաթիվ նկարների և վերականգնողական աշխատանքների Ռումինիայի, Ռուսաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիներում [5]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Haik Azarian - armenian painter».
  2. Lusine, Sargsyan. «ABOUT THE ART OF CONTEMPORARY ARMENIAN ICONOGRAPHER FROM ROMANIA DEACON HAIK AZARYAN».
  3. «Haik Azarian - armenian painter».
  4. «Russian Modern Orthodox Icon».
  5. «Haik Azarian - armenian painter».