Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armine Harutyunyan1/Ավազարկղ4
Հիմնական տվյալներ

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church of Saint Peter in York, York Minster), եկեղեցի Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում։ Հայտնի է որպես Յորքի Մայր տաճար: Հյուսիսային Եվրոպայի խոշորագույններից տաճարներից մեկն է: Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Յորքի արքեպիսկոպոսական նստավայրը, Անգլիական եկեղեցու երկրորդ բարձրագույն գրասենյակը, և Յորքի թեմի և Յորք նահանգի մայր տաճարը[1]: Տաճարն ունի ատենապետ և եկեղեցական խորհուրդ: «Minster» կոչումը վերագրվում է Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում ստեղծված եկեղեցիներին` որպես միսիոներական ուսուցողական եկեղեցիներ, և այժմ պատվավոր կոչում է համարվում[2]:

Տաճարի նավը, ժողովատունն ու տրանսեպտները կառուցվել են գոթական ճարտարապետական ոճով։ Նավն իր մեջ ներառում է արևմտյան պատուհանը, որը կառուցվել է 1338 թվականին, իսկ արևելյան ծայրամասի Տիրամոր կապելլայում գտվում է Մեծ Արևելյան պատուհանը, որի կառուցումն ավարտվել է 1408 թվականին։ Վերջինս ամենամեծ միջնադարյան վիտրաժային պատուհանն է աշխարհում: Հյուսիսային տրանսեպտում Հինգ քույրերի տիգաձև պատուհանն է, որի յուրաքանչյուր պատուհանն ունի 16,3 մ բարձրություն[3]: Հարավային տրանսպետը ներառում է վարդակ պատուհան, իսկ Արևմտյան պատուհանն ունի սրտաձև դիզայն և հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքում կառուցված առաջին տաճարը թվադրվում է 627 թվականին։ Դա մի փայտե շինություն է եղել, որը հապշտապ կառուցվել է Նորտումբրիայի թագավոր Էդվինի մկրտության նպատակով: Առավել հիմնավոր կառույցի շինարարությունը սկսվել է 630-ական թվականներին: Քարե շինության կառուցումն ավարտվել է 637 թվականին, Նորտումբրիի թագավոր Օսվալդի կողմից և նվիրաբերվել Պետրոս առաքյալին: 670 թվականին արքեպիսկոպոս Սուրբ Վիլֆրիդը վերանորոգում է եկեղեցին: Տաճարին կից գտնվող դպրոցը և գրադարանը հիմնադրվել են 8-րդ դարում և մեծ կարևորություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում[4][5]:

Յորքի տաճարի նավ

741 թվականին եկեղեցին ավերվել է հրդեհից: Այն վերակառուցվել է և վերածվել ավելի տպավորիչ կառույցի, որն ուներ երեսուն խորան: Ե՛վ տաճարը, և՛ ողջ տարածքը ավերվել են բազմաթիվ զավթիչների կողմից։ Նրա պատմությունն անորոշ է մինչև 10-րդ դարը: Բենեդիկտյան միաբանության մի շարք եպիսկոպոսներ, այդ թվում՝ Սուրբ Օսվալդը, Վուլֆստանը և Էլդրեդը ծառայություն են մատուցել Յորքի եկեղեցում։ 1066 թվականին վերջիններս միասին մասնակցել են Վիլհելմ I Նվաճողի թագադրման արարողությանը Ուեստմինստերյան աբբայությունում։ Էլդրեդը մահացել է 1069 թվականին և հուղարկավորվել Յորքի եկեղեցում[6]:

Տաճարը վնասվել է 1069 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից, սակայն առաջին նորմանդացի արքեպիսկոպոս Թոմասը 1070 թվականին սկսեց եկեղեցու վերանորոգումը: Դանիացիները 1075 թվականին ավերեցին եկեղեցին, սակայն այն կրկին վերակառուցվեց 1080 թվականին: Շինությունը վերակառուցվել է նորմանական ճարտարապետության ոճով: Նոր տաճարը 1137 թվականին կրկին վնասվել է հրդեհից, բայց արագ վերանորոգվել է: 1154 թվականին երգչախմբի տաղավարը և կրիպտեն վերանորոգվել են, ինչպես նաև կառուցվել է նոր մատուռ, բոլորը՝ նորմանական ոճով:

Գոթական տաճարների կառուցումը սկսվել է 12-րդ դարի կեսերին։ 1215 թվականին եկեղեցու արքեպիսկոպոս դարձավ Վոլթեր դե Գրեյը, որը պատվիրեց գոթական ոճով տաճարի կառուցումը՝ Քենթերբերիի տաճարին նման։ Տաճարի վերակառուցումը սկսվեց 1220 թվականին։ Առաջին կառույցները եղել են հյուսիսային և հարավային տրանսեպտները, որոնց կառուցումն ավարտվել է 1250 թվականին։ Երկուսն էլ կառուցված են Անգլիական գոթական ոճով, սակայն զգալիորեն տարբերվում են պատի բարձրություններով։ Այդ ժամանակ ավարտվել է նաև կենտրոնական զանգակատան կառուցումը։ Յորքի տաճարի շինարարությունը շարունակվել է մինչև 15-րդ դարը։

Ժողովատան կառուցումը սկսվել է 1260-ականներին և ավարտվել 1296 թվականին։ Ընդարձակ նավի կառուցումը սկսվել է 1280-ական թվականներին նորմանների աջակցությամբ։ Արտաքին տանիքի շինարարությունն ավարտվել է 1330-ականներին, սակայն կամարների կառուցումը շարունակվել է մինչև 1360 թվականը։ Այնուհետև սկսվել է տաճարի արևելյան մասի և մատուռների կառուցումը, ինչպես նաև վերջին նորմանական կառույցի՝ երգչախմբի տաղավարի շինարարությունը։ Վերջինս ավերվել է 1390-ական թվականներին։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1405 թվականին։ 1407 թվականին կենտրոնական զանգակատունը քանդվել է, որից հետո ամրացվել են կամարակալներն ու 1420 թվականից սկսած կառուցվել է նոր զանգակատունը։ Արևմտյան աշտարակների կառուցումն ավարտվել է 1433- 1472 թվականներին։ Յորքի տաճարի ամբողջական կառուցումն ավարտվել է 1472 թվականին[7]։

Անգլիական բարեփոխումները հանգեցրին տաճարի գանձերի մեծամասնության և եկեղեցական հողերի մեծ մասի կորստին։ Եղիսաբեթ I-ի օրոք ջանքեր գործադրվեցին, որպեսզի տաճարից հեռացվեին հռոմեական կաթոլիկ եկեղեցու բոլոր հետքերը, քանդվեցին գերեզմանատները, պատուհաններն ու խորանները։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ Յորք քաղաքը շրջապատվել է Օլիվեր Կրոմվելի զորքերի կողմից 1644 թվականին, սակայն Թոմաս Ֆերֆաքսը կանխել է տաճարին սպառնացող հետագա վնասները։

1840 թվականին հրդեհվել է նավը, հարավարևմտյան զանգակատունը և հարավային ենթակողմը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքի տաճարը համարվում է Հյուսիսային Եվրոպայի երկրորդ մեծ տաճարը, որը կառուցվել է գոթական ճարտարապետական ոճով։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1230 թվականին և ավարտվել 1472 թվականին։ Առաջինը կառուցվել են հարավային և հյուսիսային տրանսեպտները։

Տաճարի նավը կառուցվել է 1291-1350 թվականներին գոթական ճարտարապետության ոճով: Այն ամենաընդարձակ գոթական ոճով կառուցված նավն է Անգլիայում և ունի փայտե տանիք (ներկված է այնպես, որ նման լինի քարի), իսկ ենթակողմերի քարե տանիքները կամարակապ են: Արևմտյան մասում Մեծ Արևմտյան պատուհանն է, որը հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։

2003 թվականին «Անգլիական ժառանգությունը» հրապարակեց Յորքի տաճարի ճարտարապետական պատմության վերաբերյալ մենագրություն: Գիրքը նկարագրում է տաճարի կառուցումը և կատարելագործումը՝ սկսած 1970-ական թվականներից:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 February 2017-ին. Վերցված է 11 July 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «York Minster FAQs». York Minster. Վերցված է 1 January 2010-ին.
  3. «Work Minster Fact Sheets: The Five Sisters Window» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 November 2017-ին. Վերցված է 27 February 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Blair, Peter Hunter (1990). The World of Bede (1970 reprint ed.). Cambridge: Cambridge University Press. էջ 225. ISBN 978-0521398190. {{cite book}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  5. The most renowned product of the school was Alcuin.
  6. «Britannia Biographies: Ealdred, Archbishop of York». notesfromtheroad.net. Արխիվացված է օրիգինալից 23 July 2011-ին. Վերցված է 2 June 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «The Medieval Minster: History of York». www.historyofyork.org.uk. Վերցված է 2 June 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]