Մասնակից:Anitarzi/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anitarzi/Ավազարկղ3
Գիտական դասակարգում


Potos flavus (8973438737).jpg
Potos flavus (8973438737)

Կինկաժու[1], կամ պոտո[2] (լատին․՝ Potos flavus), ջրարջերի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Այս տեսակը բնորոշվում է ըստ մենատիպ Potos ցեղի[3]:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Yawning kinkajou.jpg
Yawning kinkajou

Կինկաժուն փոքրիկ կատվի չափ է, ունի կլոր գլուխ, կլոր լայնատարած ականջներ, բավականին կառչուն պոչ, որն օգնում է այս տեսակի ներկայացուցիչներին «թռչել» մի ճյուղից մյուսը (սրանով կինկաժուն մասամբ նման է կապիկներին): Կարճ դնչիկն ու մեծ աչքերը որոշ չափով հիշեցնում են արջի: Խիտ թավշյա մորթին մեջքի հատվածում գորշ - շիկակարմրավուն է, իսկ փորի հատվածում` դեղնակարմրավուն: Դունչը մուգ դարչնագույն է կամ սև: Ջրարջերի ընտանիքի մյուս տեսակներից կինկաժուն տարբերվում է միագույն պոչով, այն մի փոքր ավելի մուգ է, քան` մորթու մնացած մասը:

Սնունդ և վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուներն ապրում են ծառերի վրա: Ցերեկը նրանք թաքնվում են փչակներում, իսկ գիշերը մենակ կամ զույգերով դուրս են գալիս ծառերի ճյուղերի վրա կեր հայթայթելու` ցուցաբերելով շարժումների արագություն և ճարպկություն:

Կինկաժուն սնվում է մեծամասամբ մրգերով (մրգերի պլանտացիաներին հասցրած վնասն աննշան է), նեկտարով և մեղրով: Մրգերից բացի նա ուտում է միջատներ, գորտեր, մողեսներ, թռչնի հավկիթներ և մանր կենդանիներ:

Կինկաժուի կյանքի տևողությունը մոտավորապես 23 տարի է:

Բնակեցման կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ կինկաժուն գործնականում թշնամիներ չունի: Մարդիկ կինկաժուին տեսնում են հազվադեպ:

Կինկաժուն լավ է հարմարվում անազատության մեջ:

Վտանգ մարդու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուն կարող է տարածել Kingella potus վարակիչ հիվանդությունը, վարակը փոխանցվում է կծելուց: Հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմությունը, որովայնի ցավը, գլխացավը, արյունամիզությունը[4]:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 293. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. Կաղապար:БСЭ2
  3. Կաղապար:Книга:Wozencraft, W. C.: Mammal Species of the World
  4. «Американка заразилась кингеллой от кинкажу». МедНовости. 2011-10-28. Վերցված է 2015-09-03-ին.