Մասնակից:Վարդնար55/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպենհագենի համալսարան, Դանիայի ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկը։ Հիմնադրվել է Քրիստիան առաջինի կողմից՝ 1479 թվականին։ Սկզբում համալսարանում գործում էր միայն աստվածաբանական ֆակուլտետը, իսկ 1736 թվականին ստեղծվեց նաև իրավաբանական ֆակուլտետ,(որը 1848 թվականին ընդլայնվեց և ստացավ իրավունք և քաղաքագիտություն անվանումը)։ Համալսարանում 1788 թվականին ստեղծվեցին նաև Փիլիսոփայություն և Բժշկություն ֆակուլտետները, իսկ 1850 թվականին՝ Բնագիտություն և Մաթեմատիկա[1]։

Ըստ «TIME» ամսագիր Կոպենհագենի համալսարանը աշխարհում զբաղեցնում է 66-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 20-րդը։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համալսարանի Հումանիտար կրթություն ֆակուլտետը աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ սոցիալական գիտությունների ֆակուլտետը համարվում է 50 լավագույններից մեկը։ Համալսարանն ունի շուրջ 100 տարբեր ինստիտուտներ, ֆակուլտետներ, լաբորատորիաներ, վերապատրաստման կենտրոններ և թանգարաններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպենհագենի համալսարանը պաշտոնապես բացվել է 1479 թվականի հունիսի 1-ին, այն բանից հետո, երբ [[Սիքստոս IV]ը Քրիստիան առաջինի կողմից ստացավ հավանություն։ Համալսարանն ունեցել է չորս ֆակուլտետ՝ աստվածաբանության, իրավաբանական, բժշկագիտության և փիլիսոփայության։ 1771 թվականին համալսարանը կորցրեց իր իրավասությունը: Իսկ 20-րդ դարի վերջում կորցնում է իր «պրոֆեսորական ուժը»։ 1479 թվականից մինչև 2004 թվականը համալսարանը ղեկավարվել է ռեկտորի և խորհրդի կողմից։ 1788 թվականին համալսարանն ուներ դասախոսական կազմ՝ 20 մշտական դասախոսներ և 1000 ուսանող, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 35000 ուանող և 7000 դասախոս։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի վեց ֆակուլտետները ուսանողներին առաջարկում են 200 ծրագիր, այդ թվում՝ հումանիտար և բնագիտական առարկաներ, իրավագիտություն, առողջապահություն և աստվածաբանություն: Կոպենհագենի համալսարանն առաջարկում է դասընթացներ տարբեր ոլորտներից: Կրթությունն ընթանում է 3 մակարդակով՝ երեք տարի ուսանելու ընթացքում, հիմնական բուհական դասընթացից հետո ուսանողը ստանում է բակալավրի աստիճան, իսկ ևս 2 լրացուցիչ տարի հետո՝ մագիստրոսի աստիճան: Այս ձևաչափից տարբեր է միայն աստվածաբանության, բժշկության, ատամնաբուժության բնագավառում գիտական աստիճան ստանալու գործընթացը: Կոպենհագենի համալսարանում մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը համալսարանում ևս երեք տարի՝ դոկտորի աստիճան ստանալու համար: Օտարերկրյա ուսանողների համար համալսարանը նաև առաջարկում է մի շարք դասընթացներ, որտեղ դասավանդումը անցկացվում է անգլերեն լեզվով։

Ֆակուլտետներ և ուսումնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կարիքների համար կառուցված շենքերից մեկը Կլոր աշտարակն է, որը կառուցվել է Քրիստիան առաջինի հրամանով, 17-րդ դարի կեսերին։
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Մարդու առողջության ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Մասնավորապես, բնական գիտությունների ֆակուլտետը ներառում է հետեւյալ բաժինները և ուսումնական կենտրոնները.

Բաժիններ՝

  • Արկտիկական կայան
  • Քիմիայի ամբիոն
  • Համակարգիչների և համակարգերի տեսության ամբիոն
  • Երկրաբանության ինստիտուտ
  • Կենսաբանության ինստիտուտ
  • Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
  • Աշխարհագրական ինստիտուտ
  • Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտ
  • Մոլեկուլային կենսաբանության և ֆիզիոլոգիայի ինստիտուտ
  • Դանիայի բնության պատմության թանգարան
  • Բուսաբանական այգին
  • Բուսաբանական թանգարան
  • Երկրաբանական թանգարան
  • Կենդանաբանական թանգարան
  • Նիլս Բորա ինստիտուտ (տեսական աստղագիտության, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի ինստիտուտ)

Կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաինֆորմատիկայի կենտրոն
  • Մոլորակագիտոըթյան կենտրոն
  • Բնափիլիսոփայության կենտրոն (CPNSS)
  • Գիտակրթական կենտրոն
  • էվոլյուցիայի և սիմբիոզի կենտրոն
  • Նանոգիտության կենտրոն

Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Копенгагенский университет // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]