Կարլ Վեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Վեռներ

Կարլ Վեռներ (անգլ.՝ Verner) (1846-1896), դանիացի լեզվաբան։

Վեռները հեղինակն է այսպես կոչված «Վեռների օրենքի», ըստ որի խուլ և ձայնեղ բաղաձայնների հերթագայությունը գերմանական լեզուներում բացատրվում է որպես վաղ շրջանում այդ լեզուներին բնորոշ այն ազատ շեշտի հետևանք, որը նախորդել է արմատի արտաշնչական ուժեղ շեշտին։ Գերմանագիտության մեջ ընդունված է «Վեռների օրենքի» հետևյալ ձևակերպումը․ «Բաղաձայնների գերմանական տեղաշարժի պատճառով առաջացած հ, p, f, s խուլ շփականները ձայնեղանում են, եթե նախորդող կից ձայնավորը իր վրա չի կրել հնդեվրոպական գլխավոր շեշտը։ Ht, hs, ft, fs. sk, st, sp կապակցություններում ձայնեղացում տեղի չի ունեցել»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png