Մասնակից:Նաիրի Ասլիզադյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժան-Ժակ Պրադյե (երբեմն անվանում են նաև Ջեյմս Պրադյե, ֆր.՝ Jean-Jacques Pradier, ), շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին Պրադյեն մեկնել է Փարիզ, Ֆրանսուա Ժերարի մոտ սովորել գեղանկարչություն, այնուհետև սովորել է քանդակագործություն Ֆրեդերիկ Լեմոյի մոտ: 1813 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ և հաջորդ հինգ տարիներն անցկացրել Հռոմում:

Փարիզ վերադառնալուց հետո Պրադյեն կարևոր դիրք գրավեց Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում: 1827 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր էր, պարբերաբար մասնակցում էր փարիզյան Սալոններին[1]:

Պրադյեի ոճն ավելի շատ հակված էր կլասիցիզմին, այլ ոչ թե անընդհատ զարգացող ռոմանտիզմին։ 1846 թվականին Գյուստավ Ֆլոբերը Պրադյեի մասին ասել է.

Նա մեծանուն նկարիչ էր, իսկական հույն:

Նրա ընկերների ցանկում էին ռոմանտիկ ժանրի այնպիսի պոետներ, ինչպես Ալֆրեդ դը Մյուսեն, Վիկտոր Հյուգոն և Թեոֆիլ Գոթիեն:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գեղուհի (1831)

Պրադյեի արվեստանոցում կազմակերպվող սալոնի ղեկավարը նրա ընկերուհին էր՝ դերասանուհի Ժյուլիետա Դրուեն, ով 1833 թվականից դարձավ Հյուգոյի երկարամյա մշտական ուղեկիցը[2]: Հաջորդ տարի Պրադյեն ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց «Սատիրը և քրմուհին» քանդակագործական խումբը: Այդ ստեղծագործությունը մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ շատերը դրանում նմանություներ գտան քանդակագործի և նրա նախկին սիրուհու միջև (Պրադյեն այլաբանորեն արդեն պատկերել էր Դրուեին՝ որպես Ստրասբուրգի արձան Համաձայնության հրապարակի արձանախմբում): Այս ստեղծագործությունը ձեռք է բերել Անատոլի Դեմիդովը Ֆլորենցիայում գտնվող իր առանձնատան համար: Նա քանդակագործին պատվիրել էր նաև հուշարձան իր մահացած եղբոր՝ Պավլ Նիկոլաևիչի համար: Այդ քանդակը Քրիստոսի խաչելություն էր, որն ի սկզբանե տեղադրված էր Սանկտ Պետերբուրգի Դեմիդովների գերեզմանում, սակայն ավելի ուշ Պավլ Նիկոլաևիչի որդին այն տեղափոխեց Նիժնի Տագիլ քաղաքի եկեղեցի[3]:

Պրադյեի այլ հայտնի ստեղծագործություների շարքում ներառված են թագավորների և Օռլեանի հերցոգների արձաններ և կիսանդրիներ (Լուի XVIII, Լուի Ֆիլիպ I), անտիկ թեմայով բազմաթիվ քանդակներ:

Պրադյեն մասնակցել է նաև Հաղթական կամար (Փարիզ) և Հաշմանդամների տուն (Փարիզ) հուշարձանների քանդակների ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kjellberg, Pierre (1994). Bronzes of the 19th Century. Atglen, Pennsylvania: Schiffer Publishing, Ltd. էջեր 554–558. ISBN 0-88740-629-7. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  2. Louise d'Arcet. in' Édition des Lettres de Juliette Drouet à Victor Hugo.
  3. Исторический сайт Нижнего Тагила

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Прадье, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Parrocel É.-A. Annales de la peinture. — Ch. Albessard et Bérard, 1862. — P. 507-516.
  • Fusco, Peter and H. W. Janson, editors, The Romantics to Rodin, Los Angeles County Museum of Art, 1980
  • Hargrove, June, The Statues of Paris: An Open-Air Pantheon – The Histories of Statues of famous Men, Vendrome Press, New York, 1989
  • Mackay, James, The Dictionary of Sculptors in Bronze, Antique Collectors Club, Woodbridge, Suffolk, 1977
  • Nineteenth Century French Sculpture: Monuments for the Middle Class, J.B. Speed Museum, Louisville Kentucky, 1971

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]