Մասնակից:Կարո Հարությունյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հո Ջոնգ-Սուկ (կորեերեն՝ 허정숙; 16 հուլիսի 1908 - 5 հունիսի 1991 թ.), Կորեայի կոմունիստական կուսակցության և Կորեայի սեռային ազատագրման շարժման նշանավոր կին գործիչ ճապոնական իշխանության տարիներին [1]։ 1948 թվականից նա Հյուսիսային Կորեայում զբաղեցրել է բազմաթիվ պետական պաշտոններ, այդ թվում աշխատել է առողջապահության նախարությունում և եղել է Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է որպես Հո Ջոնջա (허정자; 許貞子)[2], Հո Հոնի դուստրը։ Իր վաղ տարիներին Հոն գնացել է Ճապոնիա՝ սովորելու Տոկիոյի Կվանսեի դպրոցում: Հետագայում նա մեկնել է Շանհայ, որտեղ ուսումը շարունակել է տեղի օտարերկրյա ավագ դպրոցում[3]: Ավելի ուշ նա վերադարձել է իր երկիր։ 1921 թվականին Հոն մասնակցել է կանանց շարժմանը և միացել Կորեայի կոմունիստական կուսակցությանը։

Այդ ժամանակ Կորեայի Ճապոնական կառավարությունը անօրինական էր ճանաչել Կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Հո Ջոնջան հաջողությամբ խուսափել է քաղաքական հետապնդումներից։ Ավելի ուշ՝ 1925 թվականի մարտին նա մասնակցել է Սեուլում Կանանց միջազգային օրվա միջոցառումներին[4]:

Հոն կողմ էր սիրո և սեռական հարաբերությունների տարանջատմանը։ Նրա այս տեսակետը դատապարտվել է կորեական հասարակության կողմից, քանի որ այդ ժամանակ կոնֆուցիական գաղափարները դեռ արդիական էին Կորեայում:

1936 թվականին նա մեկնել է Չինաստան, որտեղ անդամագրվել է Կորեայի ազգային հեղափոխական կուսակցությանը[3]: 1938 թվականին Հոն գնացել է Հեբեյ ՝ մասնակցելու հակաճապոնական դիմադրության խմբի գործողություններին[3]: 1945 թվականին նա հեռացել է Սեուլ, բայց մեկնել է Հյուսիսային Կորեա՝ աջակողմյան ահաբեկչությունից խուսափելու համար։ 1948 թվականին պաշտոնավարել է Հյուսիսային Կորեայի կառավարությունում։ 1948–1957 թվականներին աշխատել է որպես մշակույթի նախարար, իսկ 1957 թվականին՝ արդարադատության նախարար[5]։

Հոն աշխատել է որպես Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր 1959 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 1960 թվականը[6][7]։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In Grace Lover (은혜로운 사랑 속에서)
  • Democraticism founder days (민주건국의 나날에)
  • Historical rememories of great loves (위대한 사랑의 력사를 되새기며)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barraclough, Ruth (2015) Red Love in Korea: Rethinking Communism, Feminism, Sexuality. In: Barraclough R., Bowen-Struyk H., Rabinowitz P. (eds) Red Love Across the Pacific. Palgrave Macmillan, New York. 978-1-349-57079-9
  2. Ho Jong-suk (ko)
  3. 3,0 3,1 3,2 Ho Jong-suk (ko)
  4. Ho Jong-suk
  5. «Korea North Ministers».
  6. Scalapino, Robert A.; Lee Chong-Sik (1972). Communism in Korea: The society. Vol. 2. Berkeley: University of California Press. էջ 1366. ISBN 978-0-520-02274-4.
  7. Service, United States. Foreign Broadcast Information (1960). Daily Report: Foreign Radio Broadcasts.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]