Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Մյուս Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի ձախափնյա վտակ փոքր Հակարիի ձախ կողմի ձորալանջի վրա։ 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին քրդական ցեղերի և Ղարաբաղի խաների ճնշման ներքո Լճաշենը հայաթափվել է։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որ գյուղի պատմական անցյալի մասին տեղեկությունները և անգամ անունը մոռացության մատնվեն[1]։։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբներին ամայության մատնված գյուղում հաստատվել են քուրդ և թուրք խաշնարած մի քանի ընտանիքներ[1]։

Հայկական գյուղը նրանք անվանեցին Դաղմաշանլի։ Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված քրդերն ու թուրքերը ամբողջովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձանների հետքերը նույնիսկ չեն երևում։

Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին՝ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։

1923 թվականին Դաղմաշանլին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստնի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Ջաբրայիլի շրջանի կազմի մեջ[1]։

Գյուղը ազատագրվեց ի շնորհիվ Արցախի Հնրապետության պաշտպանության բանակի հարվածների՝ 1993 թվականին։

1998 թվականին այստեղ սկսվեց բնակավայրի վերաբնակեցումը։ Գյուղում հաստատվեցին Հայաստանի Հնրապետությունից և Ադրբեջանից բռնագաղթված մի քանի ընտանիքներ։ Գյուղը անվանափոխվեց և դարձավ Լճաշեն[1]։

Տեղի դպրոցահասակ երեխաները հաճախում են Այգեհովիտի համայնքի միջնակարգ դպրոցը։

Լճաշենն ընդգրկված է Այգեհովիտ համայնքի կազմում[1]։

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն էլեկրաֆիկացված է։ Խմելու ջրի հարցը լուծվել է շնորհիվ տեղի անհատական ջրհորների։

Ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետ ծառայությունները, բջջային և անլար հեռախոսակապը հասանելի են բնակչությանը։

Լճաշենում 2010 թվականին կար 13 մարդ, 2015 թվականին կար 3 տուն և 8 մարդ, 2018 թվականին՝ 2 տուն, 6 մարդ։

Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 617–618.