Մասնակից:Զարինե Սառաջյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1968(1968-09-19) (55 տարեկան)
ԼՂՀ, Հադրութի շրջան, Պլեթանց գյուղ
Բնակության վայր(եր)ԼՂՀ
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան
Հաստատություն(ներ)ԼՂՀ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
Ալմա մատերՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ինչով է հայտնի«Ղարաբաղի բարբառի բառարան», «Արցախի բանահյուսությունը» գրքերով
ՊարգևներԼՂՀ Գիտության վաստակավոր գործիչ

Արմեն Յուրիի Սարգսյան, (սեպտեմբերի 19, 1968 թվական, ԼՂՀ, Հադրութի շրջան, Պլեթանց գյուղ), բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, լեզվաբան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Սարգսյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում։

  • 1983 թվականին ավարտել է տեղի ութամյա, 1985 թվականին՝ Հադրութի Մ․ Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։
  • 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, ծառայությունն ավարտելուց հետո ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ջոկատներում։
  • 1992 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։
  • 1998 թվականին ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի ղեկավարությամբ «Շաղախի ենթաբարբառը Հադրութի ենթաբարբառի միջավայրում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2000 թվականին՝ դոցենտի կոչում։
  • 1996 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում, 1999-2011 թվականներին զբաղեցրել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը՝ 1998-2000 թվականներին ղեկավարելով նաև ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ԼՂՀ մասնաճյուղը։
  • 2011 թվականին նշանակվել է ԱրՊՀ գիտքարտուղար, 2012 թվականին՝ ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար, 2015 թվականին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար[2]։

Մասնակցել է ԼՂՀ-ում, ՀՀ-ում, ՌԴ-ում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կազմակերպված մի շարք միջազգային գիտաժողովների։ 2008 թվականին Ստեփանակերտում կազմակերպել է միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովը։ 2010 թվականին ԱրՊՀ ռեկտոր Ս․ Վ․ Դադայանի հետ ԱրՊՀ-ում հիմնադրել է ազգագրական թանգարան՝ նվիրաբերելով իր անձնական հարուստ հավաքածուն։ ԱրՊՀ ուսանողների օգնությամբ, ըստ «Հայերենի բարբառագիտական նյութերի հավաքման ծրագրի», կազմել է Ղարաբաղի բարբառի շուրջ քսան խոսվածքների վկայագրերը և հանձնել ՀՀ ԳԱԱ Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտական բաժին։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու ժողովածուների և շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը վերաբերում է Ղարաբաղի բարբառին և բանահյուսությանը[3]։ 2016 թվականին լույս է տեսել Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը»[4] գիրքը:

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ Նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կապ ԼՂՀ ԿԳՍ նախարարության հետ». http://edu.nkr.am/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Վարչապետը ստորագրել է մի շարք որոշումներ». http://www.gov.nkr.am/hy/. 04.07.2015. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Արմեն Սարգսյանի գրքերը». http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-main.pl. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը»». http://granish.org/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. «Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ». http://www.president.nkr.am. 2016-09-01. {{cite web}}: External link in |website= (օգնություն)