Մասնակից:Դավիթ Հարությունյան6/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԴԱՎԻԹ ՎՐՈՒՅՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է՝ 03.12.1978 թ. Երևան ք.

Թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանի որդին է։

1985-1995 թթ. սովորել է Վանաձորի . Ալ. Գրիբոյեդովի անվ. թիվ 11 ռուսական միջնակարգ դպրոցում: Ծառայել է ԱՀ ՊԲ-ում:

1999-2004 թթ․ սովորել է ԵԹԿՊԻ-ի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետոմ՝ պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում:

2006 թ․ ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն որպես ռեժիսոր և տարբեր թվականներին այնտեղ բեմադրել մի շարք ներկայացումներ։

2017-2020 թթ․ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղաղարվեստական ղեկավար։

Հեղինակել եւ բեմադրել է  ներկայացումներ մայրաքաղաքի տարբեր թատրոններում,

ինչպես նաև  Հալեպի հայկական թատրոնում:

Ռեժիսորն արժանացել է մի շարք խրախուսական պատվոգրերի ու մրցանակների:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

2015 թ-ից դասախոսում է ԵԹԿՊԻ-ում։

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(2004) -  Վահե Քաչա  «Գավազանը» - դիպլոմային ներկայացում ԵԹԿՊԻ

(2006) – Վահե Քաչա  «Գիշատիչների խնջույքը» - ՊՀԹ

(2006) - Զորայր Խալափյան «Դպրոցական կատակերություն» -ՊՀԹ

(2006) - «Լոռվա ձորը»  Ըստ Հովհ. Թումանյանի հեքիաթների  -  Մետրո թատրոն

(2007) - Ն. Զարյան «Արա Գեղեցիկ և Շամիրամ» - անտրեպրիզա՝ Հ.Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում

(2008) - Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը» - ՊՀԹ

(2009) - Ժան Անույ  «Շրջազգեստով գեներալները» - Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

(2010) - Աննա Պետրոսյան  «Արատտայի առասպելները» - ՊՀԹ

(2010) - Թոմաս Բրանդոն «Չառլեի մորաքույրը» - անտրեպրիզա ՊՀԹ բեմում

(2011) - Արթուր Էդար  «Մեր մեղքը» - Հալեպ, Համազգայինի թատերախումբ

(2012) - Ա. Էդար «Արարատ-73» - անտրեպրիզա

(2012) – Րաֆֆի  «Խենթը»  - ՊՀԹ

(2014) - Նիկոլաս Բայեռ «Դեպք մետրոյում» - Գ. Սունդուկյանի անվ․ ազգային   ակադեմիական թատրոն

(2017) – Հրաչ Բեգլարյան  «Արծվաբույն» - Գ. Սունդուկյանի   անվ․ ազգային   ակադեմիական թատրոն

(2017) – Ըստ Գրիմ եղբայրների «Հենզելի ու Գրետելի արկածները» - ՊՀԹ

(2018) – Էմմա Րաֆֆի «Իուարշայի սուրը» - ՊՀԹ

(2018) – Գաբրիել Սյուզաննա-Բարբո «Գեղեցկուհին և հրեշը» - ՊՀԹ

(2019) - էդուարդ Զորիկյան - «Անմահների երկիրը» - անտրեպրիզա ՊՀԹ բեմում

(2019) – Ըստ Հ․ Ք․ Անդերսենի – «Ջրահարսը» - ՊՀԹ

(2021) - Ն. Վ. Գոգոլ – «Ամուսնություն» – ԵԹԿՊԻ

(2022) -  Հրաչ Բեգլարյան- «Վերջին գահը» - ԵԹԿՊԻ

(2022) – Թենեսի Ուիլյամս- «Կատուն շիկացած տանիքին» - ՊՀԹ

ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

(2007) - Լեգենդար «Արարատ» կոնյակի 120 ամյակին նվիրված ներկայացում-համերգ (Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն): Սցենարի հեղինակ ու ռեժիսոր:

(2012) - «Պեռնո Ռիկար Արմենիա և Ուկրաինա» - Թատերայնացված տոնակատարություն Գառնիում։ Ռեժիսոր

(2012) - «Մեր հաղթանակի երգերը» - Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման հիշատակին նվիրված թատերականացված համերգի ռեժիսոր: Գ. Սունդուկյանի անվ. Ազգային Ակադեմիական թատրոն։

(2013) - «Նավասարդյան խաղեր» Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Բացման արարողության ռեժիսոր։

(2014) - «Խաղաղություն երեխաներին» (Գյումրի, Վանաձոր, Երևան) - երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական համերգների ռեժիսոր։

(2015) – «Անրի Վերնոյից Աշոտ Մալաքյան» - թատերականացված հուշ երեկո՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսորին (ՀՀ Մշակույթի նախարարություն: Սոս Սարգսյանի անվան Պետական Համազգային թատրոն):

(2016) - Էրեբունի-Երևան 2798. Տոնական համերգի ռեժիսոր։  

(2019) – ՊՀԹ-ի և «Տերյան մշակութային կենտրոն» – Հայ-վրացական բարեկամական հարաբերությունների և  Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված  «Թմկաբերդի առումը» համերգ-ներկայացման ռեժիսոր։ Ջավախք, Ռաբաթ։

(2021) «Ֆրեսկո» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի բացման արարողության  ռեժիսոր։

ԷԿՐԱՆ

(2007) - «Ոչինչ չի մնա» գ/ֆ-ի սցենարի հեղինակ:  (Ռեժ.` Հրաչ Քեշիշյան)

(2013) - «Monte - Ես կվերադառնամ» - կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ:

(2014) - Արման Էլբերտ «Պատրանք»: Երաժշտական տեսահոլովակ։

(2014) -  «Լեոնիդ Ազգալդյան – Ինձ ձեր մեջ փնտրեք» - կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ:

(2015) – Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված AUA – Հայ-Ամերիկյան համալսարանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՈՒ ՊԱՏՎՈԳՐԵՐ

(2004) -  Պատվոգիր լավագույն դիպլոմային ներկայացման համար ԵԹԿՊ

(2006) - Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր

(2008) - Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր

(2009) - «Արտավազդ»  մրցանակ լավագույն երիտասարդական ներկայացման համար (Վ․ Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»)

(2011) - Գնահատագիր` Համազգային Հայ կրթական և մշակութային միության թատերական միավորի վարչության կողմից` բեմադրական արվեստի և հայ թատրոնի բարգավաճմանն ուղղված նշանակալից ներդրման համար:

(2014) – Երևանի քաղաքապետարանի պատվոգիր՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:

(2015) - Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ` «ԱՐՏՖԵՍՏ» փառատոնի շրջանակներում:

(2016) -  Երևանի քաղաքապետի պատվոգիր

(2017) - Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ հուշամեդալ։

ՄԱՄՈՒԼ

https://www.armenpress.am/arm/news/1073588.html

BLOG

http://davidharutyunyan.blogspot.com/2016/08/2016.html

YOUTUBE CHANNEL

https://www.youtube.com/channel/UChISr_prkYTgGGmoc1CH4bg