Զորայր Խալափյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորայր Խալափյան
Խալափյան.gif
ԱԱՀ՝ Խալափյան Զորայր Երվանդի
Ծննդյան օր՝ 1933 թ., օգոստոսի 1 (1933-08-01)
Ծննդավայր՝ Թալիշ գյուղ,
Արցախ,
Վախճանի օր՝ 2008, Հուլիսի 18
Քաղաքացիություն՝ Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Գրքեր՝ «Հեղեղ» (1963),
«Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966),
«Երիցուկի թերթիկներ,
Ձեր դիմանկարը» (1971),
«Ջերմանց մխիթարություն» (1979),
«Միջնաշեն» (1991),
«Վասիլ Մեծ,
հայ կայսր Բյուզանդիայի
կամ կճուճների թագավոր» (1995),
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1998)
Աշխատանք՝ հայ գրող, արձակագիր և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ՝
Հայաստանի գրողների միության
Դերենիկ Դեմիրճյանի անվան,
ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած
«Հրանտ Մաթևոսյան» և«Ոսկե եղեգն»
նախագահական մրցանակներ

Զորայր Խալափյան (Օգոստոսի 1, 1933 - Հուլիսի 18, 2008), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, «Թթենի» պատմվածքի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել]

Խալափյանը ծնվել է Արցախի Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956-ին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956 - 1967-ին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։

1994-96 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

Խալափյանի առաջին ստեղծագործությունն է եղել «Հեղեղ» վիպակը, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962-ին։

Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Ա. Աղաբաբովը։

Իր «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը[1] (ռեժիսոր Գ. Մելքոնյան)։

Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • Ասպետն ու զինակիրը, Եր., 2003։
  • Արա Գեղեցիկ և Շամիրամ, Եր., 1998։
  • Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Եր., 1995։
  • Միջնաշեն, Եր.,1991
  • Ջերմանց մխիթարություն, Եր., 1979։
  • Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը, Եր., 1978, 1980։
  • Մեռնող հառնող, Եր., 1975։
  • Հրաշք երեխա (պիեսների ժողովածու), Եր., 1975։
  • Որտե՞ղ էիր, մարդ աստծո, Մոսկվա, 1971։
  • Երիցուկի թերթիկներ, Ձեր դիմանկարը, Եր., 1971։
  • Որտե՞ղ էիր, մարդ Աստծո, Եր., 1966։
  • Հեղեղ, Եր., 1963։

Գրականություն Զ. Խալափյանի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]