Վահե Քաչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Քաչա
Ծնվել էապրիլի 1, 1928(1928-04-01)[1]
ԾննդավայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Վախճանվել էհունվարի 14, 2003(2003-01-14)[2] (74 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
Մասնագիտությունգրող, սցենարիստ և լրագրող
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներԳիշատիչների խնջույքը
Վահե Քաչա Վիքիքաղվածքում
Վահե Քաչա Վիքիդարանում

Վահե Քաչա (ֆր.՝ Vahé Katcha, Վահե Խաչատրյան, ապրիլի 1, 1928(1928-04-01)[1], Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունվարի 14, 2003(2003-01-14)[2], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), արևմտահայ գրող, ստեղծագործել է հիմնականում ֆրանսերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Բեյրութում։ 1945 թվականին մեկնել է Փարիզ, երեք տարի հետևել կինոռեժիսուրայի դասընթացներին։ Եղել է «Սուար դը Բեյրութ» («Soir de Beyrouth») թերթի թղթակիցը Փարիզում։ 1953 թվականին տպագրվել է նրա առաջին վեպը՝ «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ»։ Հեղինակին մեծ հաջողություն է բերել «Ակն ընդ ական» (1955, հայերեն հրատարակվել է 1956 թվականին, Ռիվարոլ մրցանակ, 1957) վեպը։ Վահե Քաչայի վեպերի ու վիպակների մեծ մասին բնորոշ է տիրող իրականության արատների քննադատությունը, պատերազմի դատապարտումը։ Քաչայի ստեղծագործության մեջ նկատելի է էքզիստենցիալիզմի փիլիսոփայության որոշակի ազդեցությունը։ Քաչայի ստեղծագործության գլուխգործոցը «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981) վեպն է, էպիկական լայն շնչի ծավալուն մի ստեղծագործություն, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի իրականությունը, պոլսահայության կյանքը՝ համիդյան արհավիրքներից մինչև Մեծ եղեռնը։

Քաչան գրական գործունեությանը զուգահեռ համագործակցում է ֆրանսիական կինեմատոգրաֆիստների հետ, շարունակում է լրագրությունը։ 1962 թվականին «Խղճահարություն չկա կույրերի հանդեպ» և «Քաղցկեղավորները» ռեպորտաժների համար ստացել է մամուլի Պելման մրցանակ։ Նրա «Ակն ընդ ական», «Արարչի ութերորդ օրը», «Գալիա», «Ուզածիդ չափ», «Հրեայի մահը», «Մի մարդ ընկավ փողոցում», «Գիշատիչների խնջույքը», «Լողի ուսուցիչը» վեպերն ու վիպակներն էկրանացվել են։ Քաչայի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ» վեպ
  • 1955 «Ակն ընդ ական» (հայերեն հրատարակություն՝ 1956, Ռիվարոլի մրցանակ՝ 1957)
  • 1957 «Կարթ» (հայերեն հրատարակություն՝ 1958)
  • 1958 «Սեղմված բռունցքներ»
  • 1960 «Արարչի ութերորդ օրը» (հայերեն հրատարակություն՝ «Գրական թերթ», 1965, № 40-43)
  • 1960 «Գիշատիչների խնջույքը» (հայերեն հրատարակություն՝ «Գրական թերթ», 1967, 41. 49-52, 1968, 1-2)
  • 1963 «Գավազան» (հայերեն հրատարակություն՝ «Գարուն», 1970, № 7-8)
  • 1966 «Կապիկների նավը»
  • 1968 «Հրեայի մահը»
  • 1975 «Մի մարդ ընկավ փողոցում» (հայերեն հրատարակություն՝ «Փողոցին մէջ ինկած է մարդ մը», «Աշխարհ», 1977)
  • 1979 «Աղմուկ, որ լսվում էր»
  • 1981 «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (հայերեն հրատարակություն՝ 1999):

Հայերեն հրատարակված երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակն ընդ ական, Պէյրութ, 1956, 108 էջ։
  • Կարթ, Երևան, 1958։
  • Գիշատիչների խնջույքը (պատմվածքներ), Երևան, 1976[3]։
  • Մի դաշույն այս պարտեզի մեջ (ասք հայոց), Երևան, 1999, 496 էջ։
  • Ակն ընդ ական, Երևան, 2005, 91 էջ։
  • Սեղմված բռունցքներ, Երևան, 2005, 192 էջ։
  • Արարչի ութերորդ օրը։ Գիշատիչների խնջույքը, Երևան, 2006, 145 էջ։
  • Դևը արթնացավ, Էջմիածին, 2008, 147 էջ։
  • Սեղմված բռունցքներ, Երևան, 2012, 196 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորոս Թորանյան, 12 վեպերու հեղինակ Վահե Քաչայի հետ։ «Գարուն», 1967, № 2, էջ 72-74։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վահե Քաչա հոդվածին
  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  • Երկ. Գիշատիչների խնջույքը (Պատմվածքներ). Երևան, 1976։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Քաչա» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Քաչա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 415-416