Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ10
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | Տիեզերական օպերա, Կինոֆանտաստիկա |
Թվական | 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գարետ Էդվարդս |
Պրոդյուսեր | Քեթլին Քենեդի, Քլիսոն Շիրմուր, Սայմոն Էմանուել |
Սցենարի հեղինակ | Սյուժե․ Ջոն Նոլ, Գարի Ուիտա Սցենար․ Քրիս վայց, Թոնի Գիլրոյ |
Դերակատարներ | Ֆելիսիթի Ջոնս, Դիեգո Լունա, Ալան Տուդիկ, Դոնի Յեն, Ցզյան Վեն, Ռիզ Ահմեդ, Բեն Մենդելսոն |
Օպերատոր | Գրեգ ֆրեյզեր |
Երաժշտություն | Մայքլ Ջակինո |
Կինոընկերություն | Lucasfilm, Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 133 |
Բյուջե | $ 200 000 000 |
Շահույթ | $ 1 056 057 273 |
Նախորդ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը (Սագայի իրադարձությունների ժամանակագրության մեջ), Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում (թողարկման ամսաթվով) |
Հաջորդ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս (Սագայի իրադարձությունների ժամանակագրության մեջ), Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայներ (թողարկման ամսաթվով) |
IMDb | ID 3748528 |
Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ (անգլ.՝ Rogue One: A Star Wars Story) էպիկ արկածային ֆիլմ է, տիեզերական օպերա ժանրով և ռազմական դրամայի տարրերով: Ֆիլմը արտադրվել է Lucasfilm ընկերության կողմից, նկարահանված ռեժիսոր Գարետ Էդվարդսի կողմից, Քրիս Վայցի, Թոնի Գիլրոյի, Գարի Ուիթի և Ջոն Նոլի սցենարով: «Աստղային պատերազմներ» կինոսագայի առաջին լիամետրաժ սպին-օֆֆն է: Սագայի ներքին ժամանակագրության վերաբերյալ ֆիլմի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Էպիզոդ IV-ի իրադարձություններից առաջ, դուրս եկած 1977 թվականին:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսի Pantages կինոթատրոնում, «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմի պրեմիերայից մեկ տարի անց:
Կարգախոսը. «Խռովություն սրտի հույսով»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է Ջին Էրսոյի հիշողություններից, այն մասին, թե ինչպես 15 տարի առաջ իր հոր, ռազմական ինժեներ Գալեն Էրսոյին, գտել է Գալակտիկական կայսրության բանակաշինության բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Օրսոն Կրենիկը ր ստիպեց վերադառնալ աշխատանքին, որը Գալենը լքել է որոշ ժամանակ առաջ: Ամենաերատասարդին՝ Ջինին հաջողվում է փախչել Կրենիկի զինվորներից, նրանց ընտանիքի հին ընկերոջ Սո Գերերայի օգնությամբ:
Ջինը արթնանում է կայսերական բանտում, որտեղ նա, թաքնվելով ուրիշի անվան տակ, հայտնվել մի շարք հանցագործությունների մեղադրանքով, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելու, դիվերսիաներ և այլն: Ջինի կայսերական աշխատանքային ճամբար տեղափոխման ժամանակ, նրան ազատում են Ապստամբների Դաշինքի ներկայացուցիչները և հասցնում են նրան իրենց բազայի ՝ Յավին IV-ի վրա: Դաշինքը շահագրգռված է, որ Ջինով դուրս գալ նրա հոր վրա, որը ըստ ապստամբների մինչ օրս աշխատում է Կայսրության վրա, գալակտիկայում ամենահզոր զենքի վրա, որը կարող է արմատապես փոխել պատերազմի ընթացքը: Դուրս գալ Գալեն Էրսոյի վրա կարող է օգնել Սո Գերերան, որին Ջինը, ինքը չի տեսել արդեն երկար տարիներ, այն բանից հետո, երբ նա 16 տարեկան հասակում եղել է նրա լավագույն զինյալներից մեկը:
Ջինը Դաշինքի հետախուզության կապիտանի՝ Կասիան Անդորի ուղեկցությամբ մեկնում է Ջեդա մոլորակ, որտեղ գտնվում են Ջեդայների հնագույն տաճարները, և որտեղ գտնվում է Սո Գերերայի բազան: Կասիանը և Ջինը ականատես են լինում Գերերայի զինյալների հարձակմանը կայսերական գրոհիչների վրա Ջեդայի քաղաքում, որից հետո Անդորին և Էրսոին գերի են վերցնում Գերերայի մարդիկ։ Սոն ցույց է տալիս Ջինին կայսերական օդաչու-դավաճանի՝ Բոդհի Ռուկի միջոցով ստացած Գալեն էրսոյի հաղորդումը ինֆորմացիայով, նրա մասին, որ նոր սուպերզենքը կրում է «Մահվան աստղ» ոչ պաշտոնական անունը և նա միտումնավոր թողել է այնտեղ խոցելի տեղ, իսկ «Մահվան աստղի» գծագիրները գտնվում են Սկարիֆ մոլորակի կայսերական բազայում։ Այդ պահին Կրենիկը, որոշում է «Մահվան աստղով» կատարել փորձնական կրակոց, հայտնվելով Ջեդայի ուղեծրում և ոչնչացնում է Ջեդայների հին տաճարը, որը առաջացնում է հսկայական տարածքում աղետալի փլուզումներ։ Ջինը, Կասիանը, Բոդհի Ռուկը և ոմանք հասցնում են վերջին պահին թռչել քանդվող մոլորակից, իսկ Սո Գերերան հրաժարվում է գնալ իրենց հետ և զոհվում է։
Ջինը իմանում է Բոդհի Ռուկից որ իր հայրը գտնվում է Իդու մոլորակի վրա, ուր և ուղևորվում է Կասիանի հետ։ Իրենց տիեզերանավը վթարման է ենթարկվում, բայց բոլորը գոյատևում են և հասնում են կայսերական բազա։ Կասիանը ունի հրաման սպանել Գալեն Էրսոյին, բայց վերջին պահին նա չի կարող իր մեջ ուժ գտնել, որպեսզի կրակի ինժեների վրա դիպուկահարով։ Այդ պահին, Իդու է ժամանում Կրենիկը, իմանալով նրա մասին, որ օդաչու-դավաճանը թռչել է տեղեկություններով հենց այնտեղից։ Կրենրկը հրաման է տալիս գնդակահարել Էրսոի ինժեներներին, հենց նրա աչքերի առաջ, բայց այդ ժամանակ կայսրության բազաի վրա հարձակվում են Ապստամբների Դաշինքի էսկադրիլիան, ինչի հետևանքով մահանում է Ջինի հայրը, ով հաստատում է դստեր, որ «Մահվան աստղը» կարող է ոչնչացվել ռեակտորի մեջ խոցելի տեղի միջոցով։ Բոդհի Ռուկը գրավում է կայսերական տրանսպորտային աստղաթիռը, որի միջոցով Կասիանը և Ջինը ուղարկվում են դեպի Յավին IV:
Դաշինքի խորհրդում շատերը չեն հավատում Ջինին և նկարների հայտնաբերման հնարավորությանը, համարելով, որ դա թակարդ է։ Նրան մերժված է լայնամասշտաբ աջակցությանը, սակայն Կասիանը հավաքում է կամավոր ապստամբների փոքրիկ ջոկատ և նրանց միանում են Ջեդայի տաճարի պահապանները՝ Բեյզ Մալբուսը և Չիրուտ Իմվեն։ Կայսերական փոխադրական աստղաթիռով, առանց Դաշինքի խորհրդի հետ համաձայնության, նրանք թռչում են դեպի Սկարիֆ։ Նրանց հաջողվում է անցնել մոլորակի պաշտպանողական դաշտի շլյուզով և նստել աշտարակի մոտ, որտեղ պահվում են Կայսրության տվյալները, այդ թվում նաև «Մահվան աստղի» գծագիրները։
Կամավորները շեղում են բազայի կայազորի ուշադրությունը, իսկ Ջինը, Կասիանը և K-2SO ռոբոտը ներխուժում են աշտարակ։Այդ ժամանակ, Սկարիֆ է նույնպես ժամանում Կրենիկը, որը ցանկանում է պարզել, թե ինչ տեղեկություններ էր կարող փոխանցել այստեղից Գալեն Էրսոն։ Ջինին և Կասիանին հաջողվում է գտնել անհրաժեշտ գծագրերը, որոնք պայմանական բառով, կոդավորել է Գալենը, որը հայտնի է միայն Ջինին։ Կամավոր ապստամբները չեն կարողանում հաղթահարել ամբողջ կայազորին և մահանում են, բայց այդ պահի դրությամբ Դաշինքի նավատորմը հայտնվում է Սկարիֆի դեմ, որոնք այնուամենայնիվ որոշել են աջակցել Ջինին և Կասիանին: Մի քանի աստղաթիռներին հաջողվում է անցնել շլյուզի միջով, և նրանք ապահովում են հրդեհային աջակցություն ցամաքային ուժերին։ Սակայն Կայսրության ուժերը կարողանում են փակել Սկարիֆի վրա պաշտպանողական դաշտի շլյուզը, ինչը անհնար է դարձնում տվյալների փոխանցմանը մոլորակի ուղեծրի վրա։ Ջինը և Կասիանը, Բոդհի Ռուկի օգնությամբ կարողանում են կարգավորել տվյալների փոխանցման ալիքը դեպի ուղեծիր։ Դաշինքի նավատորմին հաջողանում է իրար հրել երկու հսկայական կայսերական Կործանիչներին, որոնք խրվում են պորտոլի շլյուզի վրա, դրանով բացելով այն։ Կրենիկը վերջին պահին փորձում է խանգարել Ջինին ուղարկել տվյալները ուղեծրում գտնվող ապստամբների էսկադրային։
Տվյալների փոխանցումը կատարվել է, բայց այդ պահին Սկարիֆի ուղեծրում հայտնվում է «Մահվան աստղը», և նահանգապետ Թարկինը հրաման է տալիս ոչնչացնել մոլորակի վրա գտնվող բազան, որպեսզի խուսափել տվյալների արտահոսքից։ Իսկ Դարթ Վեյդերը, իր «Ավերիչ» ֆլագմանով հարձակվում է Դաշինքի նավատորմի վրա, որպեսզի չթողնի փախչել, եթե «Մահվան աստղի» գծագրերը փոխանցվել էին։ «Մահվան աստղը» ոչնչացնում է Սկարիֆի վրա գտնվող բազան, այնտեղ զոհվում են Ջինը, կասիանը, Կրենիկը և բոլոր նրանք ովքեր այնտեղ գտնվում էին։ Վեյդերին հաջողվում է շարքից դուս հանել Դաշինքի նավատորմը։ Նա անձամբ է գլխավորում աբարդաժային թիմը և մարտի է բռնվում անձնակազմի հետ, կատաղորեն սպանելով ապստամբներին ճանապարհին։ Ապստամբության մարտիկները հազիվ են հաջողվում ձեռքից, ձեռք փոխանցել սկավառակը, և ֆլագմանից հասցնում է մեկնարկել դիվանագիտական աստղաթիռը, որի մեջ էին գտնվում են «Մահվան աստղի» գծագրերը տանում է Լեյա Օրգանան։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆելիսիթի Ջոնս՝ Ջին Էրսո[1]
- Դիեգո Լունա՝ Կասիան Անդոր, Դաշինքի հետախուզության կապիտան[2][3]
- Ալան Տուդիկ՝ K-2S0, [4][5]
- Դոնի Յեն՝ Չիրուտ Իմվե[6][7]
- Ցզյան Վեն՝ Բեյզ Մալբուս[2][6]
- Ռիզ Ահմեդ՝ Բոդհի Ռուկ[8]
- Բեն Մենդելսոն՝ ադմիրալ Օրսոն Կրենիկ[9][10][6]
- Ֆորեսթ Ուիթակեր՝ Սո Գերերա[11]
- Մադս Միկելսեն՝ Գալեն Էրսո, Ջինի հայր[12]
- Ջիմմի Սմիթս՝ սենատոր Բեյլ Օրգանա[13]
- Ժենեվյեվ Օ’Ռայլի՝ սենատոր Մոն Մոթմա[14]
- Ջոնաթան Արիս՝ սենատոր Ջեբել
- Գայ Հենրիև Փիթեր Կուշինգ (համակարգչային վերակառուցում)՝ Գրանդ-Մոֆ Ուիլհաֆ Թարկին[15][16]
- Սփենսեր Ուայլդինգ և Դենիել Նեպրոս (Կասկադյոր)՝ Դարթ Վեյդեր[17][18][19]
- Ջեյմս Էռլ Ջոնս՝ Դարթ Վեյդեր (հնչունավորում)[20]
- Վալին Քեյն՝ Լիրա Էրսո
- Էնթոնի Դանիելս՝ C-3PO (կամեո)[21]
- Ջիմմի Վի՝ R2-D2 (կամեո)
- Ինգվիլդ Դեյլա և Քերրի Ֆիշեր (համակարգչային վերակառուցում)՝ Լեյա Օրգանա[15][16]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ գլխավոր դերակատարման համար դիտարկվում էին Թաթիանա Մասլանին, Ռունի Մառան։ Ռունիի քույր՝ Քեյթ Մառան, նույնպես մասնակցում էր քասթինգին։ Տղամարդու գլխավոր դերակատարման համար դիտարկվում էին Աարոն Փոլը և Էդգար Ռամիրեսը։ Հիմնական կազմը հաստատվել է 2015 թվականի գարնանը,ներառյալ գլխավոր դերակատարներ Ֆելիսիթի Ջոնսը, Դիեգո Լունան և Բեն Մենդելսոնը։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսի սկզբին Լոնդոնում[22][23][24]։ Սկարիֆ մոլորակի տեսարանները նկարահանված են եղել Մալդիվների Լաամա ատոլի վրա, նաև նկարահանումները անց էին կացվում Իսլանդիայում և Հորդանանի Վադի Ռամ անապատում[25]։ Թրեյլերի թողարկումից հետո, 2016 թվականի ապրիլին ի հայտ է եկել տեղեկատվություն այն մասին, որ Սկարիֆի Կայսերական դղյակի ինտերյերը նկարահանվել է լոնդոնյան «Կաների-Ուորֆ» կայարանում։
Առանձին տեսարանների նկարահանումների ժամանակ օգտագործվում էին Ultra Panavision 70 անամորֆոտային օբլեկտիվներ։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թիզեր-թրեյլերը դուրս է եկել 2013 թվականի ապրիլի 7-ին[26]։ Նույն ամսում ցուցադրվել է առաջին թիզեր-պաստառը[27]։ Օգոստոսի 11-ին դուրս է եկել առաջին թրեյլերը։
Հոկտեմբերի 13-ին դուրս է եկել երկրորդ թրեյլերը։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում հաղորդվում էր, որ Ալեքսանդր Դեպլան է գրելու «Վտարանդին-մեկի» համար երաժշտությունը [28][29]։ Բայց 2016 թվականի սեպտեմբերին «The Hollywood Reporter» հաղորդել է, որ Ալեքսանդրին փոխարինելու «Կորուսյալների» և «Աստղային ճանապարհի» կոմպոզիտոր Մայքլ Ջակինոն, քանի որ վերանկարահանումների պատճառով նա չի կարողացել շարունակել աշխատել[30]։ Բացի այդ, ֆիլմում օգտագործվել են օրիգինալ եռագրության երաժշտական թեման և լեյտմոտիվները, գրված «Աստղային պատերազմների» կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի կողմից[31][32]։
Հավաքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի նոյեմբերի վերջին սպասվում է, որ կինովարձույթի առաջին հանգստյան օրերին ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը կհավաքի շուրջ 100-150 մլն դոլար: The Walt Disney Company նախագահ Բոբ Այգերը 2016 թվականի նոյեմբերին նշել է, որ ոչ Disney, ոչ Lucasfilm հույս չեն դնում, որ «Վտարանդին-մեկը» կկարողանա մոտանալ «Ուժի արթնացման» ցուցանիշներին, դուրս եկած 2015 թվականին և հավաքած 2,1 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում և 248 միլիոն կինովարձույթի առաջին հանգստյան օրերին։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է քննադատների դրական արձագանքներ։ Շատ հրատարակչություններ, մասնավորապես՝ Wired, «Ֆանտատիկայի աշխարհ», Empire, IGN, «Վաղը», Cinema Blend, io9 անվանել էին «Վտարանդին-մեկը» 2016 թվականի լավագույն ֆիլմերից մեկը։[33][34][35][36][37][38][39]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Star Wars Rogue One trailer released». BBC News (անգլերեն). 2016-04-07. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ 2,0 2,1 Joe Skrebels (2016-05-17). «Star Wars: Rogue One Leak Reveals New Characters, Names, Vehicles» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Star Wars: Rogue One - First Trailer Analysis». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ Khatchatourian, Maane (2016-04-07). «'Rogue One: A Star Wars Story' First Trailer Arrives». Variety (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Rogue One: A Star Wars Story's new droid sidekick description & quick sketches - Making Star Wars». Making Star Wars (անգլերեն). 2016-03-09. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Lussier, Germain. «Meet the Heroes, Villains, and Badass Droid of Rogue One: A Star Wars Story (UPDATED)». io9 (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
{{cite news}}
: no-break space character in|title=
at position 47 (օգնություն) - ↑ «How Rogue One's Plot Ties Directly into The Force Awakens». TheWrap (անգլերեն). 2016-12-16. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ Matt Porter (2016-06-22). «Character Names, Descriptions and New Images Revealed for Rogue One» (անգլերեն). IGN. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Раскрыт злодей следующих 'Звёздных войн'» (ռուսերեն). RTR Moldova | Информационно-новостной портал о последних событиях в Молдове и мире. 2016-05-19. Վերցված է 2016-05-25-ին.
- ↑ «Мадс Миккельсен рассказал о своей роли в «Звездных войнах»». Газета.Ru. Վերցված է 2016-05-25-ին.
- ↑ «Forest Whitaker's 'Rogue One' character has a rich 'Star Wars' history». EW.com (անգլերեն). 2016-06-22. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ Viral Hide. «Mads Mikkelsen Playing "Galen" in Star Wars Anthology: Rogue One?» (անգլերեն). starwarsnewsnet.com. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Jimmy Smits confirms he has 'small part' in 'Rogue One: A Star Wars Story'». EW.com (անգլերեն). 2016-08-05. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Rogue One: A Star Wars Story - the new trailer dissected and storylines revealed» (անգլերեն). Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ 15,0 15,1 «Let's Talk About the Ending of Rogue One». Vulture (անգլերեն). Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ 16,0 16,1 «How a Holby City actor brought one of Star Wars' most iconic characters back to life». RadioTimes (անգլերեն). Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ «Rogue One: Darth Vader storms Rhyl for Star Wars showing». BBC News (անգլերեն). 2016-12-22. Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ «Rogue One: Why it took multiple actors to play Darth Vader (exclusive)» (անգլերեն). Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ «Spencer Wilding to play Darth Vader in Rogue One: A Star Wars Story? - Making Star Wars». Making Star Wars (անգլերեն). 2016-04-11. Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ «Darth Vader to return for 'Star Wars' stand-alone film 'Rogue One': Exclusive details». EW.com (անգլերեն). 2016-06-23. Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ «Every Rogue One Cameo You Won't Want To Miss». CBR.com (անգլերեն). 2016-12-16. Վերցված է 2017-02-19-ին.
- ↑ Yaqoob, Janine (2015-08-08). «Star Wars Force Awakens as Storm Troopers seen chilling». mirror. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Stormtroopers film scenes in London for Star Anthology: Rogue One». Mail Online. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «First Photos of Stormtroopers on set from Star Wars: Anthology - Rogue One! - Making Star Wars». Making Star Wars (անգլերեն). 2015-08-08. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Rogue One: A Star Wars Story "Locations" Featurette» (անգլերեն). YouTube. 2016-12-22. Վերցված է 2017-03-30-ին.
- ↑ «Rogue One: A Star Wars Story trailer: Felicity Jones makes a roguish, Han Solo-style heroine». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «New exclusive Star Wars: Rogue One poster is VERY different». gamesradar (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Star Wars Rogue One Composer Is Alexandre Desplat, Not John Williams». Slashfilm (անգլերեն). 2015-03-16. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Rogue One Bits: Mads Mikkelsen Sheds More Light on His Character, Alexandre Desplat Talks, Disneyland Releases First Merch - Page 2 of 3». /Film (անգլերեն). 2016-05-02. Վերցված է 2016-08-12-ին.
- ↑ Kit, Borys (2016-09-15). «'Star Wars: Rogue One' Replaces Its Composer (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016-09-15-ին.
- ↑ @GoSoundtracks (December 16, 2016). «All right. I'm renaming my soundtrack titles» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «Is ROGUE ONE The End Of Michael Giacchino's Punny Track Titles?». Birth. Movies. Death. Վերցված է December 29, 2016-ին.
- ↑ Staff, Wired. «From 'Rogue One' to 'La La Land,' These Are the 12 Best Movies of 2016». WIRED (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ «Фантастика-2016: 10 лучших фильмов года | Кино на МирФ — Мир фантастики, фэнтези, фильмов и geek-культуры». МирФ (ռուսերեն). Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ John Nugent, Emma Thrower, Phil De Semlyen. «The best movies of 2016» (անգլերեն). Empire. Վերցված է 2017-02-15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Best Movie - Best of 2016 Awards - IGN» (անգլերեն). IGN. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ Сергей Угольников (15.12.2016). «Выбор изгоев». газета "Завтра". газета "Завтра".
- ↑ «The 5 Best Sci-Fi Movies Of 2016 - CINEMABLEND». CINEMABLEND. 2016-12-23. Վերցված է 2017-02-15-ին.
- ↑ Lussier, Germain. «The 10 Best (and Five Worst) Genre Movies of 2016». io9 (անգլերեն). Վերցված է 2017-02-15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ»(անգլ.) StarWars.com կայքում
- Ֆիլմի ակնարկ The Hollywood Reporter կայքում