Դարթ Վեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Աստղային պատերազմների»

կերպար

Darth Vader.jpg
Դարթ Վեյդեր
Գործունեություն Դարթ Վեյդեր՝ Սիթհ առաջնորդ, գերագույն տիրակալ
Էնակին Սքայուոքեր՝ ջեդայ ասպետ, գեներալ
Հարազատ մոլորակ Տատուին
Ռասա Դարթ Վեյդեր՝ մարդ/կիբորգ
Էնակին Սքայուոքեր՝ մարդ
Սեռ Արական
Հասակ


Զենք Լուսասուր
Պատկանելիություն Դարթ Վեյդեր՝ Սիթհ
Գալակտիկական Կայսրություն
Էնակին Սքայուոքեր՝ ջեդայ
Գալակտիկական Հանրապետություն
Դերասան Ջեյք Լլոյդ
Հեյդեն Քրիստենսեն
Սեբաստիան Շոու

Դարթ Վեյդեր (անգլDarth Vader, ծնված որպես Էնակին Սքայուոքեր [Anakin Skywalker]), «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի կերպար։ Ֆիլմերի առաջին եռապատումում Վեյդերը ներկայացվում է որպես գլխավոր բացասական, իսկ երկրորդ եռապատումում որպես գլխավոր դրական կերպար։

Ստեղծվել է Ջորջ Լուկասի կողմից և հանդես եկել «Աստղային պատերազմների» բոլոր 6 ֆիլմերում, ինչպես նաև առկա է համանուն գրքերում, համակարգչային խաղերում, կոմիքսներում, հեռուստասերիալներում և այլ գրականությունում։

Ինչպես ներկայացնում են ֆիլմերը՝ Էնակին Սքայուոքերը ջեդայ ասպետ էր, ով, ըստ մարգարեության, ընտրյալ էր ու պիտի վերականգներ հավասարակշռությունը Ուժի մեջ, սակայն դրա փոխարեն գերադասում է Ուժի մութ կողմը և միանում Ջեդայների ոխերիմ թշնամի Սիթհ տիրակալին՝ դառնալով Դարթ Վեյդեր։[1] Մինչև խավարի առաջնորդ դառնալը, Սքայուոքերը եղել է Պադմե Ամիդալայի սիրելին և Լյուք Սքայուոքերի ու Արքայադուստր Լեյայի հայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Թորնթոն, Մարկ "«Ո՞րն է «խավարի կողմը» և ինչու՞ են մարդիկ դա ընտրում» վերցված է Մայիսի 5, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝