Մայր Երկիր (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Երկիր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և գիտաֆանտաստիկական պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱյզեկ Ազիմով
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Հրատարակվել է1949
ՇարքՌոբոտների մասին շարք
ՀաջորդՊողպատե քարանձավները

«Մայր Երկիր» (անգլ.՝ Mother Earth), Ամերիկացի գրող Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ վիպակ, որը գրվել է 1948 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը և տպագրվել է ֆանտաստիկ գրականության Astounding Science Fiction ամսագրի 1949 թվականի մայիսի համարում[1]։ Այն վերահրատարակվել է Ազիմովի 1972 թվականի «Վաղ Ազիմովը» (անգլ.՝ The Early Asimov) պատմվածքների ժողովածուում[2]։

Ազիմովի տիեզերքի համատեքստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում անհատական ռոբոտներ չկան, բայց պոզիտրոնային ռոբոտների թեման պատմվածքի հիմքում առկա է։ Ավրորա մոլորակի գլխավորած հիսուն արտաքին աշխարհներով՝ Սփեյսերով այս պատմությունը ասես լրացնում է ռոբոտների մասին Ազիմովի վաղ պատմությունների և «Պողպատե քարանձավները» վեպի միջև եղած բացը։ Ինքն՝ Ազիմովն, այդ մասին ոչ միանշանակ տեսակետ է ունեցել։

«Մայր Երկիր» պատմվածքում ինձ ամենաշատը հետաքրքրում է այն, որ այն կարծես թե հստակ կանխորոշում էր «Պողպատե քարանձավները» և «Մերկ արևը» վեպերը, որոնք ես պետք է գրեի 1950-ականներին»։

«Գալակտիկական կայսրություն» տերմինը հայտնվում է վեպի վերջում։ Սա կարող է ցույց տալ Galactic Empire շարքի հնարավոր կապը։ Կայսրության առաջին վեպը՝ «Խիճը երկնքում» (Pebble in the Sky), գրվել է 1947 թվականին՝ «Մայր Երկիր» պատմվածքից մեկ տարի առաջ։

Մայր Երկիրն ի վերջո կծննդաբերի ոչ միայն մի Ցամաքային, այլ մի Գալակտիկական կայսրություն։

Ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության հիմնական թեման այն է, որով Սփեյսների բնակիչնեը փակել են իրենց նոսր բնակեցված աշխարհները Երկրի մարդաշատ բնակիչների համար։ Սա աբստրակցիա չէր Իսահակ Ազիմովի համար, ով ծնվել էր Ռուսաստանի Պետրովիչի գյուղում։ Նա երեք տարեկան էր (1923), երբ նրա ծնողները կարողացան գաղթել Միացյալ Նահանգներ՝ ռուս և արևելաեվրոպական հրեաների ներգաղթի վրա խիստ սահմանափակումներ դնելուց անմիջապես առաջ։ Նա չմոռացավ կապը և, փաստորեն, իդիշերենին տիրապետում էր նույնքան վարժ ինչպես անգլերենին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը առճակատման մեջ է իր գաղութների՝ «Արտաքին աշխարհների» հետ։ Տիեզերական աշխարհները Երկրին պարտադրում են անհավասար փոխանակում իր գյուղատնտեսական արտադրանքի և իրենց առաջադեմ մեքենաների միջև՝ միաժամանակ արգելելով արտագաղթը, քանի որ սփեյսերները վախենում են ժողովրդագրական աղետից։ Այս փակուղուց հնարավոր երկու ելք կա՝ առաջադրված պահանջներն ընդունել կամ պատերազմել, որոնք երկուսն էլ անբարենպաստ են Երկրի համար։

Պատմողը հետադարձ հայացք նետելով տեսնում է, որ խնդիրը սկսվել է մեկուկես դար առաջ, երբ Ավրորա մոլորակը թույլտվություն ստացավ «պոզիտրոնային ռոբոտներ կիրառել իրենց համայնքային կյանքում»։ Ոչ մի ամսաթիվ չի նշվում, բայց պատմությունը սկսելուց հիսուն տարի առաջ Արտաքին աշխարհները ներգաղթի քվոտա էին սահմանել Երկիր (Terre) մոլորակից արտագաղթող քաղաքացիների դեմ, իսկ Երկիրը տառապում է գերբնակեցումից և սննդի պակասից՝ ծնելիության դեմ պայքարի ներդրման և արտադրության մեջ պոզիտրոնային ռոբոտների օգտագործման անկարողության պատճառով։ Սփեյսերներն իրականում փակել են այլ մոլորակների գաղութացման համար բարձր տեխնոլոգիաների հասանելիությունը երկրաբնակների համար, քանի որ նրանք կարծում են, որ մարդկանց բոլոր լավագույն հատկանիշներն այժմ միայն իրենցն են։ Իսկ երկրացիները ոչ թե ուզում են գաղութացնել, այլ գաղթել դեպի սփեյսերների բարձր զարգացած աշխարհներ։ Այդպիսով, ուժերի հարաբերակցությունը փոխվել է։ Պատերազմի հավանականությունն աճել է։

«Ավրորա» մոլորակում նույնպես մտահոգված են. լուրեր են պտտվում, որ Երկիրը ստեղծել է անհայտ զենք, որը կոչվում է «Խաղաղօվկիանոսյան նախագիծ» (Pacific Project.)։ Ավրորայի բնակիչները սպառնալիքը չեզոքացնելու համար օգտագործում են ավտորիտար և ռասիստական մեթոդներ՝ ճնշելու լրագրող Իոն Մարենուին և նրան աջակցողներին, ովքեր ցանկանում են օգնել Երկրին։ Այնուհետև նրանք հավաք են հրավիրում Արտաքին աշխարհներից մեկ ուրիշի՝ Հեսպերուսի վրա, որպեսզի միավորեն իրենց ուժերը Երկրի դեմ։

Որոշակի մրցակցություն կա նաև երկու այլ մոլորակների՝ Ռեայի և Թետիսի միջև։ «Բոլոր երեք մոլորակները նույնական ռասիստական էին, միանման էքսկլյուզիվիստական։ Նրանց հայացքները Երկրի վերաբերյալ նման էին և լիովին համատեղելի… Բայց Ավրորան արտաքին աշխարհներից ամենահինն էր, ամենազարգացածը, ամենաուժեղը ռազմական առումով… Ռեան և Թետիսը ծառայում էին որպես կենտրոն նրանց համար, ովքեր դեմ էին «Ավրորա»-յի ղեկավարությանը»։

Բայց Երկիրն անսպասելիորեն սպառնալից հաղորդագրություն է հղում Ավրորայի գլխավորած հավաքի մասնակից բոլոր աշխարհներին, որի հետևանքով բոլորը միավորվում են Երկրի դեմ։ Սկսվում է «Եռշաբաթյա պատերազմ», և Երկիրն արագորեն պարտվում է։ Արտաքին աշխարհները՝ Երկրի վրա բարկացած, էմբարգո են հայտարարում Երկրին. խզում են բոլոր տեսակի հաղորդակցությունը երկրաբնակների հետ, դադարեցնում են առևտուրը Երկրի հետ, որը հիմնականում գյուղատնտեսական էր։ Երկրաբնակներին արգելում են լքել Արեգակնային համակարգի սահմանները։

Վերջապես, կոսմոնիտների հետ բարեկամության քաղաքականությունը քարոզող լրագրողին առաջարկվում է Երկրի նախագահի պաշտոնը, որը բացահայտում է «Խաղաղօվկիանոսյան նախագծի» մանրամասները։ Դա Երկրի զարգացման հեռանկարային երեք նախագծերից մեկն է՝ հոգեբանականը (ի թիվս ֆիզիկականի, կենսաբանականի), ըստ որի պատերազմը ծրագրված էր պարտության ակնկալիքով։ Մարդկանց համար ողջ տիեզերքը գաղութացնելու միակ հեռանկարը կոսմոնիտների քաղաքակրթության անկումը խաղաղ կերպով արագացնելն էր՝ Երկրի գյուղատնտեսական աջակցությունից կտրելով, քանի որ կոսմոնիտներն, իրենց ռասայական քաղաքականության պատճառով, չէին ցանկանում հարմարվել գաղութացված մոլորակների կյանքին։

Նախագիծը մասամբ երկրաբնակներին ստիպելու է կատարել անհրաժեշտ բարեփոխումներ, ներառյալ ռոբոտների օգտագործումը, հիդրոպոնիկ գյուղատնտեսությունը և բնակչության վերահսկողությունը։ Բայց Արտաքին աշխարհները նույնպես կթուլանան և կպառակտվեն, քանի որ նրանց աշխարհները կենսաբանորեն հարմարված չեն մարդու երկարատև բնակության համար։

«Խաղաղօվկիանոսյան նախագիծը» կանխատեսում էր հակամարտության մի քանի հետևանքներ Երկրի համար.

Մենք կունենանք վերակառուցման և վերակենդանացման մեկ դար, և դրա ավարտին մենք դեմ առ դեմ կհանդիպենք արտաքին Գալակտիկային, որը կամ մեռած կլինի, կամ փոփոխված։ Առաջին դեպքում մենք կկառուցենք Ցամաքային երկրորդ կայսրությունը՝ ավելի իմաստուն և ավելի մեծ գիտելիքներով, քան առաջինը; այն, որի հիմքում ուժեղ և արդիականացված Երկիրն է։

Երկրորդ դեպքում մենք կհանդիպենք, հավանաբար, տասը, քսան կամ նույնիսկ բոլոր հիսուն Արտաքին Աշխարհներին, որոնցից յուրաքանչյուրն ունի մի փոքր տարբեր Մարդկային բազմազանություն։ Հիսուն մարդանման տեսակներ, որոնք այլևս չեն միավորվի մեր դեմ, յուրաքանչյուրն ավելի ու ավելի հարմարված կլինի իր մոլորակին, յուրաքանչյուրն ավելի հակված լինելով ատավիստորեն՝ սիրել Երկիրը, նրան որպես հզոր և իսկական Մայր համարելով։

Եվ ռասիզմը մահացած կլինի, որովհետև բազմազանությունը կլինի մարդկայնության մեծ փաստը, և ոչ միօրինակությունը։ [...] Մայր Երկիրը վերջապես կծննդաբերի ոչ միայն մի Ցամաքային, այլ մի Գալակտիկական կայսրություն[3]։
- Այզեկ Ազիմով, The Early Asimov, էջ 531–532, 1972 թվական

Քաղաքակրթությունների անկումից հետո մարդիկ կհաստատվեն տիեզերքում՝ առանց Երկրի աջակցության հույսի և կստեղծեն Երկրորդ Գալակտիկական կայսրությունը՝ ավելի կայուն, քան նախորդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Title: Mother Earth». www.isfdb.org. Astounding Science Fiction. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «Publication: The Early Asimov or, Eleven Years of Trying». www.isfdb.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Asimov, Isaac: The Early Asimov, pp. 531–532. Doubleday & Company, Inc., 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]