Մազաչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մազաչչո
Masaccio Self Portrait.jpg
Մազաչչո
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի
Ծնվել է 21.12.1401
Ծննդավայր Սան Զովաննի-Վալդառնո, Տոսկանա
Մահացել է 1428
Մահվան վայր Հռոմ
Ազգություն իտալացի
Ոճ գոթական
Գործունեություն որմնանկարների ստեղծում
Գործունեության տարիներ 1425-1428
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Մազաչչո (Masaceio, իսկականը՝ Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի (Գվիդի), 21.12.1401, Սան Զովաննի-Վալդառնո, Տոսկանա-1428, Հռոմ), իտալացի նկարիչ: Ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն հաղթահարել է գոթական ոճի ավանդույթները, կրոնական պատկերներում մարմնավորել մարդկային կատարյալ անհատականության հումանիստական նկարագիրը: 1422 թվականից ապրել է Ֆլորենցիայում, աշխատել է նաև Պիզայամ և Հռոմում: Հաճախ համագործակցել է Մազոլինո դա Պանիկալեի հետ: Մազաչչոյի վաղ շրջանի գործերը («Տիրամայրը և Ս.Աննան», աշխատել է Մազոլինոյի հետ, մոտ 1424, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) առանձնանում են լուսաստվերային ընդգծված կերպավորմամբ, մարմինների եռաչափությամբ, ընդհանրացված ձևերի մոնումենտալությամբ: 1425 թվականի և 1428 թվականի միջև Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցու Բրանկաչչի կապելլայում ստեղծել է որմնանկարներ («Դրախտից արտաքսումը», «Տաճարի տուրքի վճարումը» և այլն), ներշնչվել Ջոտտոյի արվեստով, իր կապերը խզել միջնադարի գեղարվեստական մշակույթի հետ: «Ս.Երրորդություն»-ում (մոտ 1426-1427, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի, Ֆլորենցիա) Մազաչչոն, հավանաբար Ֆ.Բրունեյլեսկիի հեռանկարչության ազդեցությամբ, որմնանկարչության մեջ առաջին անգամ ստեղծել է մարդու մասշտաբներին համապատասխան կենտրոնա-հեռանկարային կոմպոզիցիա: Մազաչչոյի խստաշունչ և առնական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել Վերածննդի գեղարվեստական մշակույթի, մասնավորապես Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Միքելանջելոյի ստեղծագործությունների վրա:

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png