Ճանապարհ բադիկներին (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ճանապարհ բադիկներին»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործNancy Schön?[1]
Ստեղծում1991[1]
Երկիր Ռուսաստան
ՔաղաքNovodevichyi Ponds?
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևԱրձանախումբ
Նյութբրոնզ[1]
Ներկա վիճակԿանգուն
 Make Way for Ducklings, Novodevichy Park Վիքիպահեստում

«Ճանապարհ բադիկներին» (ռուս.՝ «Дорогу утятам!»), քանդակագործական հորինվածք Մոսկվայում, քաղաքի տեսարժանիքներից մեկը, որը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում, լճակի ափին[2]։ Ամերիկացի գրող Ռոբերտ Մակքլոսկիի «Ճանապարհ բադիկներին» հեքիաթային վիպակը, որը հրապարակվել է 1941 թվականինին, ունեցել է այնպիսի մեծ հաջողության, որ Բոստոնի իշխանությունները որոշել են կենտրոնական զբոսայգում տեղադրել գրքի գլխավոր հերոսուհու՝ մայր բադիկ Տիկին Մալարդի և նրա ութ ձագուկների արձանը։ Հուշարձանը պատրաստվել է Ռոբերտ Մակքլոսկիի երկրպագուհի Նենսի Շոնի էսքիզներով։ Այս քանդակի պատճենը 1991 թվականին ԱՄՆ-ի առաջին տիկին Բարբարա Բուշը նվիրել է ԽՍՀՄ առաջին տիկին Ռաիսա Գորբաչովային, որը, ամուսնու հետ գտնվելով Բոստոնում և գործնական այցով հայտնվելով քաղաքի Կենտրոնական զբոսայգում, հետաքրքրվել էր արձանախմբով[3]։

Բադիկների արձանախումբը Բոստոնի Կենտրոնական զբոսայգում

Հուշարձանի բացումից հետո հաջորդ գիշերը բադիկներից մեկին գողացել էին։ 2000 թվականի փետրվարին[4] անհետացան ևս երեք ֆիգուրներ։ Քանդակի հեղինակը, իմանալով այս մասին, որոշել է վերականգնել իր ստեղծագործությունը, և 2000 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել վերականգնված արձանախմբի հանդիսավոր բացումը։ Արարողությանը ներկա են եղել Միխայիլ Գորբաչովը դստեր՝ Իրինայի հետ, Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Ջեյմս Քոլինզը, Ռուսաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը, Մոսկվայի կառավարության մշակույթի հանձնաժողովի նախագահ Իգոր Բուգաևը և այլք[3]։

Ներկայում վանդալությունից պաշտպանելու նպատակով քանդակն ամրացված է ամրաններով, մոտակայքում գտնվում է պահպանության ծառայության պահակատնակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրված է սալարկած ճեմուղու վրա և բաղկացած է ինը ֆիգուրից։ Դրանք են՝ մայր բադիկ Մալարդը և ութ ձագուկները՝ Ջեկը, Քեկը, Լեկը, Մեկը, Նեկը, Քվեկը, Փեկը և Քվակը։ Հուշարձանը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաշտեցման յուրօրինակ խորհրդանիշ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Make Way For Diplomacy: How Boston's 'Ducklings' Helped Ease U.S.-Soviet Tensions — 2017.
  2. 2,0 2,1 «Памятник утке с утятами у пруда Новодевичьего монастыря в Москве». Достопримечательности Москвы. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 Ольга Ращупкина. (19 сентября 2000). «Американские утки вновь в Москве». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  4. «Памятник Дорогу утятам». Лучшие монументы Москвы. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.