Հռոմի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի թանգարան
Տեսակպալացցո, անշարժ գույք, պատկերասրահ, ժամանակակից արվեստի թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՀռոմ[2]
ՎայրPalazzo Braschi?
Մասն էMuseum system of Roma Capitale?[3]
ՀասցեPiazza di San Pantaleo 10, 00186 Roma[2], Piazza Navona 2, 00186 Roma[4] և Piazza Di San Pantaleo 10, Roma[1]00186[2]
Մակերես3000 քառակուսի մետր, 2300 քառակուսի մետր
Այցելուներ95 825 մարդ (2020)[2], 149 060 մարդ (2019)[5], 133 983 մարդ (2018)[6], 132 109 մարդ (2021)[7] և 188 609 մարդ (2022)[1]
Հավաքածուի չափս124 000 արխիվային միավոր[6] և 400 արխիվային միավոր[8]
Կայքmuseodiroma.it(իտալ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Հռոմի թանգարան (իտալ.՝ Museo di Roma), ժամանակակից թանգարան Հռոմում։ Ընդգրկված է ռոմանական քաղաքացիական թանգարանների ցանցում։ Թանգարանն ստեղծվել է Իտալիայում ֆաշիստական վարչակարգի ժամանակաշրջանում` նպատակ ունենալով ներկայացնել «Հին Հռոմի» անհետացող տեղական պատմությունն ու ավանդույթները։ Հավաքածուն ի սկզբանե ներառել է Roma sparita («անհետացած Հռոմի») նկարիչ Էտոռե Ռոզլեր Ֆրանցի շուրջ 120 ջրաներկ գործեր, որոնք այժմ գտնվում են Տրաստեվերեի Հռոմի թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pastificio Pantanella-ի ճակատային հատվածը, թանգարանի նախկին հանգրվանը Piazza Bocca della Verità-ում

Թանգարանը հիմնադրել է Հռոմի անտիկ և գեղարվեստական արվեստի վարչության ղեկավար, պատմաբան Անտոնիո Մունյոսը։ Սա եղել է քաղաքի առաջին քաղաքացիական թանգարանը։ Ի սկզբանե այն տեղակայված է եղել Piazza Bocca della Verità-ի Pastificio Pantanella` նախկին մակարոնի գործարանի շենքում։ Այս նույն շենքում է գտնվել նաև Հռոմեական կայսրության թանգարանը, որն անվանափոխվել է "Palazzo dei Musei": Հռոմի թանգարանը բացվել է 1930 թվականի ապրիլի 21-ին, և Մունյոսը եղել է առաջին տնօրենը։ 1939 թվականին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, թանգարանը փակվել է։

Թանգարանը վերաբացվել է 1952 թվականին նոր քաղաքական միջավայրում և տեղայնքում` Նավոնա հրապարակի մոտ գտնվող 19-րդ դարի սկզբում կառուցված նեոդասական պալատում, որտեղ 1949 թվականից գտնվել է նոր Galleria Comunale d'Arte Moderna[9]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն սկզբում նախատեսված է եղել միայն ցուցադրելու և փաստավավերագրելու անցյալը։ Թանգարանը ներառում է բազմաթիվ արվեստի գործեր և այն դարձել է առաջնային արվեստի թանգարան կտակների, նվիրատվությունների և ձեռքբերումների շնորհիվ, այդ թվում ներառյալ Անտոնիո Մունյոսին պատկանող 5000 գծանկարների, քանդակների, հին պատկերազարդ գրքերի հավաքածուն։ Ներկայացված արվեստագետներից են` Ֆելիցե Ջիանին, Պոմպեո Բատոնին, Անտոնիո Կանովան, Ֆրանչեսկո Մոկին, Ջուզեպպե Բոտանին, Ջովանի Պաոլո Պանինին, Ջուզեպպե Բարտոլոմեո Կիարին, Ջոշուա Ռեյնոլդսը,Ջուզեպպե Սիրաչին, Պիետրո Լաբրուցին, Լիվեն Քրուլը, Նիկոլա Սալվին (նախագծել է Շատրվան Տրևին), Բարտոլոմեո Պինելին, Ջիովանի Բատիստա Պիրանեսին, Իպոլիտո Կաֆին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի թանգարան» հոդվածին։