Սովորել է Լոնդոնում, Թ․ Հադսոնի մոտ (1740-1743), ստեղծագործել է Դևոնշիրում և Լոնդոնում։ 1749-1752 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է ՌեմբրաԱղի, Ռուբենսի ստեղծագործությունները, 16-րդ դարի Վենետիկի արվեստը։ Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրն է և առաջին նախագահը (1768-1790)։ Ստեղծագործաբար յուրացնելով բարոկկոյի հանդիսային դիմանկարի ավանդույթները՝ Ռեյնոլդսը ձգտել է իդեալական անհատի մասին պատկերացումները զուգակցել սոցիալ-պատմական բնութագրումներին։ Բնորդի պատկերման հավաստիությանը նա հասել է դինամիկ կոմպոզիցիայի, ագատ վրձնահարվածների, տաք և հյութեղ կոլորիտի օգնությամբ (կոմսուհի Հարրինգտոնի դիմանկարը, 1777-1779, Հանդիգտոն գեղարվեստական պատկերասրահ, Սան-Մարինո, ԱՄՆ)։ Հոգեբանական բացառիկ արտահայտությամբ են առանձնանում Ռեյնոլդսի բարեկամների դիմանկարները («Գրող Մ․ Զոնսոն», 1772, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), ինչպես և ինքնադիմանկարները (1753-1754, Դիմանկարի ազգային պատկերասրահ, Լոնդոն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։