Հուդզոնյան գայլը ունի մոտավորապես 3-5 ոտնաչափ մարմնի երկարություն։ Էգերը արուներից ավելի փոքր են։
Նրանք նման են Մակենզի գետի գայլին, սակայն չափսերով ավելի փոքր են։
Մորթին սպիտակավուն-դեղնավուն է։ Ձմռանը մորթին ավելի է սպիտակում։
Հուդզոնյան գայլերը որսում են ոհմակով։ Նրանք սնվում են տարածքում հանդիպող կենդանիներով՝ հյուսիսային եղջերուներ, գոմեշներ և այլ։ Եթե այս կենդանիներին որսալը դժվարանում է, նրանք սնվում են ավելի մանր կենդանիներով։