Հորթալեզու
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հորթալեզու | ||
|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||
|
||
| Լատիներեն անվանում | ||
| Anchusa | ||
|
|
Հորթալեզու (Anchusa), շիխար, հավաժիպակ, գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ, ՀՀ-ում 1՝ իտալական հորթալեզու (A. italica)։ Աճում է Կոտայք, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի մերձակայքում։
Ցողունի բարձրությունը 30-100 սմ։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն-նշտարաձև, ծաղկաբույլը՝ հուրանանման, ծաղիկը՝ երկնագույն-կապույտ, պտուղը՝ ընկուզիկ։
Դեղաբույս է։ Պարունակում է սապոնիններ, կարոտին։ Մոլախոտ է։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |