Հովհաննես Նաղաշյան (փայտագրող վարպետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Նաղաշյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նաղաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Նաղաշյան
Ծնվել էհունվարի 16 (28), 1876[1]
ԾննդավայրՔանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 17, 1968(1968-11-17)[1] (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփայտի փորագրող և կահույքագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն[1]

Հովհաննես Մկրտչի Նաղաշյան (հունվարի 16 (28), 1876[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1968(1968-11-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փայտագրող վարպետ, կահույքագործ։ ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականի հունվարի 16-ին, Քանաքեռում։ 1890-ական թվականներին Թիֆլիսում սովորել է կահույքագործություն ու փայտի քանդակազարդում։ 1900-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում հիմնել է արվեստանոց, կազմակերպել քանդակազարդ կահույքի արտադրություն։ 1903-1909 թվականներին ռուսական ճարտարապետական ոճով գծագրել ու պատրաստել է Կարսի ռուսական զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուսական Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք փայտյա պատշգամբներ և այլն։ Քարարվեստի ավանդույթները Նաղաշյանը ստեղծագործաբար կիրառել է փայտագործության մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյանական ոճը»։ 1920 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և շինարարական տեխնիկումում։ 1935 թվականից Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել են հայկական ճարտարապետական ոճով շքեղ կահույքի տարատեսակներ (Երևանի հանրային գրադարանի, պիոներների պալատի կահույքը, Մաշտոցի անվան Մատենադարանի դռները, մուտքի կաղնե դռան մանրամասներից)։ Նախագծել և ստեղծել է բազմոց-պահարանի նոր տիպային, զարդային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ։ 1947 թվականին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Նաղաշյանի անհատական ցուցահանդեսները (1975 և 1976)[2]։

Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 17-ին, Երևանում։

Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանը իր արվեստով վարպետից աճել, հասել է արվեստագետի մակարդակին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը, Երևան, 1974։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Искусство резьбы на дереву Оганеса Нагашяна. Ер.: Айастан. 1974.
  • Музей истории г. Еревана. Каталог личных фондов. Ер., 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 174.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 207-208։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 174