Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ
«Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ», միջոցառումների շարք՝ նվիրված հայ գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառումները տեղի կունենան Երևանում, Դսեղում և Թբիլիսիում։ 2017 թվականի նոյեմբերին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղին ունեցած գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ժամանակ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019 թվականների օրացույցում[1][2]։
2018 թվականի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով[3]։ Հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի 2019 թվականի փետրվարի 19-ին՝ Թումանյանի թանգարանում[4]։ Հոբելյանական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ՝ 2019 թվականի փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ։ Գեղաթերթիկի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը[5][6]։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դսեղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դսեղ։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի կիսանդրու առաջ և շրջել տուն-թանգարանի տարածքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC, Helix Consulting. «Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «The 150th anniversaries of Komitas and Hovhannes Tumanyan are included in the UNESCO Calendar of anniversaries of eminent personalities and important events for the 2018-2019 cycle». www.mfa.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ
- ↑ «Վաղը մեկնարկում են Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը». Hayern Aysor (ամհարերեն). 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային». Hetq.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.