Արայիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արայիկ Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (ծնվել է 1973թ. դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ: Ազատ հայրենիք կուսակցության նախագահ:

1990թ.-ին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը:

1994թ.-ին տեղափոխվել եւ 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1996թ. ընդունվել եւ 1998թ. ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան` տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1992թ.-ին Ա.Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին եւ ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:

1995-1997թթ.-ին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում` որպես նախարարի օգնական:

1997-1999թթ.-ին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում` որպես կառավարիչ:

1999-2004թ թվականին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:

2005թ. ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում£ Միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը: Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա եւ` նախագահն էր 2005-2007թթ.:

Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ա.Հարությունյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007թ. սեպտեմբերի 14-ին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով