Փոստային կապը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայփոստ»
Изображение логотипа
ՏեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1991
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Արդյունաբերությունլոգիստիկա
ԾառայություններՓոստային ծառայություններ
Ծանրոցների առաքում
Վճարային ծառայություններ
Կայքhaypost.am
 Post of Armenia Վիքիպահեստում
«Հայփոստի» գլխավոր մասնաշենքը Երևանի Սարյան փողոցում

«Հայփոստ» (անգլ.՝ Haypost, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»), Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ։ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 900 փոստային բաժանմունքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում փոստը հիմնադրվել է 1828 թվականին։ Ի սկզբանե զարգացել է Ռուսական կայսրության փոստային համակարգի շրջանակներում, այնուհետև Խորհրդային Միության, 1991 թվականից՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետության փոստային բաժանմունք։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն անցել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին։

«ՀայՓոստ»-ի կողմից առաջարկվող ծառայություններն են`

  • Փոստային ծառայությունները (նամակների առաքում հասարակ, պատվիրված, գնահատված),
  • Ծանրոցների առաքում (միջազգային փոստ և ԱՓԾ)
  • Վճարային ծառայություններ (կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ, մանրածախ առևտուր)

ՀայՓոստը համագործակցում է մի շարք միջազգային փոստային օպերատորների, միջազգային և մասնավոր բեռնափոխադրող ընկերությունների հետ[1]։

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվող նամականիշերի որակը բարձրացնելու և նամականիշերից ստացված հասույթը մեծացնելու նպատակով ՀայՓոստը համագործակցում է ֆիլատելիայում մասնագիտացած մի շարք միջազգային ֆիլատելիստական ասոցիացիաների և փոստային օպերատորների հետ

ՓոստԲանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանում մատուցում է փոստբանկային ծառայություններ։

Հին փոստային դասիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային դասիչ Բնակավայր
3750xx Երևան
378510 Աբովյան
377911 Ագարակ
377100 Այրում
377130 Ալավերդի
377560 Ամասիա
377711 Անիպեմզա
378450 Ապարան
378452 Արագած (Ծաղկահովիտ)
378222 Արարատ
378518 Արզնի
377760 Արմավիր
378240 Արտաշատ
377610 Արթիկ
377120 Ախթալա
377530 Ախուրյան
377540 Աշոցք (Ղուկասյան)
378410 Աշտարակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀայՓոստ». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]