Հոթ դոգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոթ դոգը (անգլ.` hot dog, բառացիորեն թարգմանվում է որպես «տաք շուն») սննդատեսակ է, որն իրենից ներկայացնում է նրբերշիկ` դրված հացի մեջ: Սովորաբար մատուցվում է տարբեր լցոններով, ավելի հաճախ` կետչուպով, մայոնեզով կամ մանանեխով: Կարող է նաև պարունակել թարմ, տապակած կամ մարինադացված բանջարեղեն, կանաչեղեն, պանիր և այլ բաղադրյալներ:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Առաջին անգամ Ֆրանկֆուրտում մի մսագործ սկսեց պատրաստել Հոթ դոգ և այն անվանեց « Dachshund»: 1871-ից սկսվեց վաճառվել Հոթ դոգ որը երշիկ էր փաթաթված հացով: 1901 թվականին Դարգան անունով մարդը համոզված չէր որ այդ ուտեստը կարելի է անվանել Dachshund այլ պարզապես Հոթ դոգ:
1987-ին Ֆրանկֆուրտում տոնվեց Հոթ դոգի 500 ամյակը և չնայած դրան ավստրիացիները պնդում էին Հոթ դոգը ունի ավստրիական ծագում:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Աշխարհի ամենաերկար Հոթ դոգը ունեցել է 60 մետր երկարություն:[փա՞ստ]
- Աշխարհի ամենաթանկ Հոթ դոգը վաճառվել է 69 միլիոն դոլլարով:[փա՞ստ]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Հոթ դոգ
