Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն
հուն․՝ Αυτόνομος Δημοκρατία της Βορείου Ηπείρου
 Հունաստանի թագավորություն փետրվարի 28, 1914 - հոկտեմբերի 27, 1914 Հունաստանի թագավորություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արգիրոկաստրոն
Լեզու Հունարեն (փաստացիորեն)
Ալբաներեն (երկրորդ լեզու)
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն
Պատմություն
- Ստեղծվում է Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետությունը փետրվարի 28, 1914
- Հունական բանակը գրավում է Հյուսիսային Էպիրոսի տարածաշրջանը հոկտեմբեր, 1914

Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն (հուն․՝ Αυτόνομος Δημοκρατία της Βορείου Ηπείρου), ինքնահռչակ հանրապետություն Էպիրոսի տարածաշրջանում, որը ստեղծվել է Բալկանյան պատերազմների արդյունքում՝ 1918 թվականի փետրվարի 28-ին։

Աշխարհագրորեն տեղակայված է եղել ժամանակակից Ալբանիայի հարավում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Բալկանյան պատերազմից հետո Հունաստանի բանակը գրավել էր Էպիրոսը, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից բնակեցված էր հույներով։ Սակայն համաձայն Ֆլորենցիայի պայմանագրի՝ այս տարածքները Հունաստանի թագավորությունը պետք է զիջեր նորանկախ Ալբանիային։

Էպիրոսի հույները հրաժարվեցին ենթարկվել Ալբանիայի նորահռչակ կառավարությունը և շուտով պատերազմի ընթացքում հույների գրաված տարածքներում ստեղծվեց ինքնավար կառավարություն։ Նորաստեղծ երկրի մայրաքաղաքը դարձավ Արգիրոկաստրոն։ Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետության առաջին ղեկավարը դարձավ հույն քաղաքական գործիչ և նախկին արտաքին գործերի նախարար Գեորգիոս Խրիստակիս-Զոգրաֆոսը։

1914 թվականի մայիսին տեղի ունեցած Կորֆուի համաժողովի ժամանակ պարզ դարձավ այն, որ Հյուսիսային Էպիրոսի ինքնավարությունը վայելում է Եվրոպայի մեծ տերությունների աջակցությունը։

1914 թվականի հոկտեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հունական բանակը ներխուժում է Էպիրոս և գրավում այն։ Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Ալբանիայի պաշտպանությամբ հանդես եկավ Իտալիան, որը ձգտում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։

Հունաստանի զինաթափումից հետո 1921 թվականի նոյեմբերին Հյուսիսային Էպիրոսն անցավ Ալբանիային։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հունաստանի սահմանն ամրագրվեց Ֆլորենցիայի արձանագրությամբ։ Արդյունքում Հունաստանը զրկվեց Էպիրոսի իր պատմական հողերից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boeckh, Katrin (1996). Von den Balkankriegen zum Ersten Weltkrieg: Kleinstaatenpolitik und ethnische Selbstbestimmung auf dem Balkan (German). Oldenbourg Wissenschaftsverlag. էջ 418. ISBN 978-3-486-56173-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Chase, George H. (2007) [1943]. Greece of Tomorrow. READ BOOKS. ISBN 978-1-4067-0758-8.
  • Glenny, Misha (1999). The Balkans: Nationalism, War, and the Great Powers, 1804–1999. ISBN 978-0-670-85338-0.
  • Guy, Nicola (2007). «The Albanian Question in British Policy and the Italian Intervention, August 1914 – April 1915». Diplomacy & Statecraft, Volume 18, Issue 1. doi:10.1080/09592290601163035. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Էպիրոսի Ինքնավար Հանրապետություն» հոդվածին։