Հին Կերկիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Կերկիրա
Παλαιά Πόλη της Κέρκυρας*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կերկիրայի հին ամրոցը՝ քաղաքի պատմական կենտրոնի համայնապատկերին
Երկիր Հունաստան Հունաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2007  (27-րդ նստաշրջան)
Հին Կերկիրա (Հունաստան)##
Հին Կերկիրա (Հունաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կերկիրա քաղաքի պատմական կենտրոն կամ Հին Կերկիրա (հուն․՝ Παλαιά Πόλη της Κέρκυρας), Հոնիական ծովում գտնվող Կերկիրա (իտալական իրականության մեջ հայտնի է որպես Կորֆու) կղզու համանուն մայրաքաղաքի պատմական կենտրոնը, որը 2007 թվականից ի վեր ներառված է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես մշակութային ժառանգություն[1]։

Կերկիրայի հին քաղաքը կազմված է վենետիկյան ժամանակաշրջանի քարակերտ շինություններից, որոնք կառուցվել են Վենետիկի հանրապետության տիրապետության տարիներին։ Արդյունքում՝ միջնադարյան քաղաքը վերակառուցվել է իտալական ճարտարապետության ազդեցության տակ՝ վերցնելով վերջինիս առանձնահատկություններն ու յուրահատկությունը։ Հին քաղաքի բնորոշիչներն են փոքրիկ և նեղ կողային փողոցները, կամարակերտ շենքերը և բազմաթիվ կամուրջները, որոնք հիշեցնում են Վենետիկ քաղաքը։ Պատմական կենտրոնի անբաժանելի մասն են կազմում նաև քաղաքի թվով երեսունյոթ ուղղափառ եկեղեցիները, որոնց թագն ու պսակն է համարվում Պանայա Սպիլիոտիս մայր տաճարը։

Կերկիրա քաղաքի պատմական կենտրոնի մասն են կազմում հետևյալ կառույցներն ու շինությունները՝

  • Կերկիրայի հին ամրոցը վենետիկյան ժամանակաշրջանի պաշտպանական շինություն է, որը կառուցվել է ավերակի վերածված բյուզանդական ամրության տեղում։ Բազմիցս գրավվել է օսմանյան թուրքերի կողմից, որի արդյունքում էլ վնասվել է։ Վերակառուցվել է Հունաստանի անկախացումից հետո։
  • Կերկիրայի թագավորական պալատը կառուցվել է 1819 թավականին։ Գտնվում է քաղաքի հին ամրոցի շրջակայքում և կառուցված է նեոդասական ճարտարապետական ոճով։
  • Սուրբ Սպիրիդոնի եկեղեցին Կերկիրայի հնագույն եկեղեցիներից է, որը ծառայում է հույն ուղղափառ եկեղեցու հավատացյալների համար։ Համարվում է քաղաքի ամենահին վանքերից մեկը, որը կառուցվել է 1580-ական թվականներին՝ Բյուզանդական կայսրության գոյության օրոք։
  • Սպիլիասի հրապարակը Հին Կերկիրայի գլխավոր պողոտաներից է, որը տեղակայված է հին քաղաքի կենտրոնական հատվածում և ընդգրկում է նշանավոր բազմաթիվ պատմական շինություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենտրոն, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն. «Կերկիրա քաղաքի պատմական կենտրոն». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.