Հինածաղիկ (Impatiens balsamina), զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400 տեսակ, ՀՀ-ում 1՝ սովորական հինածաղիկ (I. noli-tangere)։ Աճում է Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և այլուր։
Ցողունի բարձրությունը 30-120 սմ։ Տերևներն ատամնաեզր են, ձվաձև կամ էլիպսաձև, ծաղիկը՝ վառ դեղին, պտուղը՝ տուփիկ։ Դեղաբույս է։ Պարունակում է թթուներ, վիտամին C։ Ներկատու է։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |