Հերհերի ձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերհերի ձոր
ՏեղադրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ
Հերհերի ձոր (Հայաստան)##
Հերհերի ձոր (Հայաստան)

Հերհերի ձոր կամ Ջարդի ձոր, ձոր է Հայաստանի Շիրակի մարզում, գտնվում է Գյումրիից մոտ 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ջաջուռի լեռնանցքով դեպի ձախ, Ջաջուռ գյուղից 3 կմ հեռավորության վրա[1]։ Փամբակի տարածքում այն անվանում են նաև Հզազի կամ Հազազի ձոր։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում այն բազմաթիվ վայրերից է, որտեղ թուրքերը իրականացրել են հայերի զանգվածային ջարդեր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսի 20-ին թուրքերը գրավել են Ջաջուռ գյուղը, որի բնակչությունը Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների բնակչության հետ միասին կոտորվել է Հերհերի ձորում։ 1920 թվականի նոյեմբեր ամսին քեմալական Թուրքիայի զորքերը երկրորդ ջարդն են իրագործել[3], որի արդյունքում զոհվել է շուրջ 50 գյուղից մոտավորապես 12000 մարդ[4]։ Թուրքերը այս ձորն են բերել ու զանգվածաբար գնդակահարել, սրախողխող արել և ժայռերից գլորել են ձորը[5]Ալեքսանդրապոլից, մոտակա գյուղերից և Ղարաքիլիսայի գավառի գյուղերից բազմահազար խաղաղ բնակիչների[6]՝ հիմնականում կանանց ու երեխաների[7][8]։

Հերհերի ձորում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 1968 թվականի տեղադրվել է հուշաղբյուր (գրանցման համար 8.94/6), իսկ 1980 թվականին «Կամք» հուշակոթող խաչքար (գրանցման համար 8.94/6)[9]։

Շիրակի ու Լոռու մարզերից ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Հերհերի ձորում, որտեղ տեղադրված խաչքարի ու հուշաղբյուրի մոտ ծաղիկներ են դնում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմենիա, Sputnik (20160424T2046+0400). «Հերհերի ձորը՝ 12 հազար նահատակների կենդանի հիշողություն». Sputnik Արմենիա. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Ջարդի ձորում». CIVILNET. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Առթիւ. Հազազի Ձորի Եղեռնը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Շիրակի մարզի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  5. Ինձ Հերհերի ձոր է բերել գլխատված պապիս վրեժը
  6. Ցեղասպանագիտական հանդես 9 (1), 2021, Քեմալականների իրականացրած զանգվածային կոտորածները փամբակի տարածքում (Շիրակի նահանգ) ըստ ականատես-վերապրածների ընտանեկան հիշողությունների (1920 - 1921 թթ.)
  7. 7,0 7,1 «Հերհերի ձորում հարգել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ շիրակցիներն այցելել են «Ջարդի ձոր»». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  9. Հայաստանի կառավարության որոշում N 2170, 9 սեպտեմբերի 2004 թ․