Հենրի Հոլիդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Հոլիդեյ
Ծնվել էհունիսի 17, 1839(1839-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 15, 1927(1927-04-15)[1][2][4][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, վիզուալ արտիստ և քանդակագործ
ՈճՊրեռաֆայելիտներ
ԹեմաներԿերպարվեստ[5], գեղանկարչություն[5], իլյուստրացիա[5], քանդակագործություն[5] և studio glass?[5]
Ուշագրավ աշխատանքներԴանթե և Բեատրիչե
ԱմուսինՔեթրին Հոլիդեյ[6][7]
 Henry Holiday Վիքիպահեստում

Հենրի Հոլիդեյ (անգլ.՝ Henry Holiday, հունիսի 17, 1839(1839-06-17)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1927(1927-04-15)[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), վիկտորյական դարաշրջանի բրիտանացի նկարիչ, որն ստեղծել է ժանրային նկարներ և բնանկարներ, եղել է ապակենախշերի դիզայներ, նկարազարդող և քանդակագործ։ Պրեռաֆայելիտների գեղարվեստի դպրոցի հետևորդ է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սնարքի որսը» գրքի նկարազարդում

Հենրի Հոլիդեյը ծնվել է 1839 թվականին Լոնդոնում։ Վաղ տարիքից նա կարողություններ է դրսևորել արվեստի ոլորտում և կրթություն է ստացել Ուիլյամ Քեյվ Թոմասի մոտ։ Նա սովորել է Հեթերլիի արվեստի դպրոցում (մեկ այլ նկարիչ Ֆրեդերիկ Ուոքերի հետ), իսկ 1855 թվականին 15 տարեկանում ընդունվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։

Ալբերտ Մուրի և Սիմեոն Սոլոմոնի հետ ունեցած մտերմության շնորհիվ նա ներկայացվել է Պրեռաֆայելիտների եղբայրության նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտիին, Էդվարդ Բյորն-Ջոնսին և Ուիլյամ Մորիսին։ Դա առանցքային նշանակություն է ունեցել նրա հետագա գեղարվեստական և քաղաքական կյանքի վրա։

Հոլիդեյը նկարներ է ստեղծել ինչպես յուղաներկով, այնպես ջրաներկով։ 1858 թվականին նրա առաջին նկարը, որն ստեղծված էր բնանկարային գեղանկարչության ոճով, ցուցադրվել է Գեղարվեստի ակադեմիայում և միանգամից վաճառվել է։ Այդ նկարից հետո նրան սկսել են հաճախ ցուցադրել Թագավորական ակադեմիայում և այլ ցուցահանդեսներում։

Հոլիդեյը բավականին ժամանակ է անցկացրել Էդվարդ Բյորն-Ջոնսի արվեստանոցում, որտեղ նկարիչների խմբերը հանդիպում էին՝ քննարկելու նկարները և գաղափարներ փոխանակելու։ Բյորն-Ջոնսի ազդեցությունը կարելի է տեսնել Հոլիդեյի բազմաթիվ աշխատանքներում։

«Դանթե և Բեատրիչե»

1861 թվականին Հոլիդեյն սկսել է աշխատել Փաուելի գործարանում ներկված ապակու դիզայնի վրա։ Փաուելի ապակու գործարանում աշխատելու ընթացքում նա կատարել է ավելի քան 300 աշխատանք, հիմնականում ԱՄՆ-ից պատվիրատուների համար։ Նա թողել է Փաուելի գործարանը 1891 թվականին, որպեսզի ստեղծի ապակենախշերի, խճանկարների, արծնապակու, կրոնական նկարների արտադրության իր սեփական գործարանը Հեմփսթեդում։

1864 թվականի հոկտեմբերին Հենրի Հոլիդեյն ամուսնացել է Քեյթ Ռավենի հետ, և նրանք տեղափոխվել են Լոնդոնի Բայսվատեր շրջան։ Նրա կինը եղել է տաղանդավոր ասեղնագործուհի և աշխատել է «Մորիս և Քո.» ընկերությունում։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Ուինիֆրիդը[8]։

1874 թվականի հունվարին Հոլիդեյը Լուիս Քերոլի պատվերով ստեղծել է «Սնարքի որսը» գրքի նկարազարդումը։ Նա Քերոլի հետ ընկերություն է արել ամբողջ կյանքի ընթացքում[8]։

Հոլիդեյը իր ողջ կյանքի ընթացքում հարել է սոցիալիստական հայացքների, կնոջ՝ Քեյթի և Ուինիֆրիդի հետ աջակցել է սուֆրաժիստական շարժմանը։

Հենրի Հոլիդեյը մահացել է 1927 թվականի ապրիլի 15-ին՝ կնոջ՝ Քեյթի մահից երկու տարի անց։ Նրա ազգական Գիլբերտ Հոլիդեյը (1879—1937)՝ սըր Ֆրեդերիկ Հոլիդեյի որդին, ևս եղել է հայտնի նկարիչ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Հոլիդեյ» հոդվածին։