Հարություն Միրիմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրիմանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Միրիմանյան
Ծնվել է1870
Վախճանվել էմարտի 1, 1956(1956-03-01)
Մասնագիտությունթարգմանիչ

Հարություն Միրիմանյան (1870 - մարտի 1, 1956(1956-03-01)), հայ թարգմանիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից հայերեն։ Հ. Միրիմանյանը դեռևս 19-րդ դարի վերջերին ձեռնամուխ է լինում Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» արձակ թարգմանությանը։ Այդ գործում նրան օգնել է Գեորգի Ծերեթելին։ Նա վրացերենից հայերեն է թարգմանել նաև Ակակի Ծերեթելու «Բաշի Աչուկին», Իլյա Ճավճավաձեի «Օթարանց այրին» և այլ գործեր։ Հայերենից վրացերեն է թարգմանել «Սասունցի Դավիթը» (տողացի), Գևորգ Դոդոխյանի բանաստեղծությունները։ Մահացել է Վրացական ԽՍՀ Կասպիի շրջանի Ախալքալաքի գյուղում[1]։

Հ. Միրիմանյանի կատարած թարգմանությունները (վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շոթա Ռուսթավելի, Ընձենավորը (արձակ, կրճատ թարգմանություն), Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյան, 1896, 78 էջ։
  • Դանիել Ճոնքաձե, Սուրամի բերդը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1929, 102 էջ։
  • Սանդրո Շանշիաշվիլի, Պատմվածքներ, Թիֆլիս, Սախելգամի, 1930, 61 էջ։
  • Շիո Արագվիսպիրելի, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1931, 38 էջ։ Բովանդակությունը՝ Մեղավորը ես չեմ; Այս է մեր կյանքը; Ինչ զզվանքով է նայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 382-383.