Սանդրո Շանշիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրո Շանշիաշվիլի (1888-1979)

Սանդրո Շանշիաշվիլի (վրացերեն՝ სანდრო შანშიაშვილი, 1888 - 1979), վրացի բանաստեղծ, դրամատուրգ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Սանդրո (Ալեքսանդր) Շանշիաշվիլին ծնվել է Սիղնաղի շրջանի Ջուգաանի գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1899-ին ընդունվել է Թբիլիսիի հոգևոր ուսումնարան, բայց շատ չանցած վտարվել՝ ուսանողական խռովություններին մասնակցելու պատճառով։ Առաջին ոտանավորները տպագրվել են 1906-ին, առաջին ժողովածուն՝ 1909-ին։ Հարել է մոդեռնիստական հոսանքներին։ Անլեգալ ամսագիր հրատարակելու պատճառով, 1909-ին հեռացվել է գիմնազիայից։ 1911-14-ին սովորել է Բեռլինի և Լայպցիգի համալսարաններում։ 1914-17-ին զբաղվել է գրական-հրատարակչական աշխատանքով։ 1924-ից զբաղվել է բացառապես թատերագրությամբ։

Գրել է բազմաթիվ պիեսներ։ «Արսեն», «Կրծանիսի հերոսները» և «Իմերեթյան գիշեր» պիեսների համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1949)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Վախճանվել է Թբիլիսիում։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (1983) Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 415-416։