Հաստ աղիք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1 — Վերել հաստ աղիք,
2 — Լայնական հաստ աղիք,
3 — Վայրէջ հաստ աղիք,
4 — Սիգմայաձև աղիք,
5 — Ուղիղ աղիք.
Հաստ աղիքը (intestinum crassum) կոչվում է նաև խթաղի (colon), ձգվելով բարակ աղիքի վերջին ծայրից մինչև սրբանը, բաժանվում է հետևյալ մասերի`
- կույր աղիք (cecum)` իր որդանման ելունով(processus vermicularis),
- վերել հաստ աղիք (colon ascendens),
- լայնական կամ հորիզոնական հաստ աղիք (colon transversum),
- վայրէջ հաստ աղիք (colon descendes),
- սիզմայաձև հաստ աղիք (colon sigmoideum):
Հաստ աղիքի ընդհանուր երկարությունը 1.5-2 մ է: Նրա լայնությունը կույր աղիքի շրջանում 7 սմ է, այստեղից աստիճանաբար պակասում է և վայրէջ հաստ աղիքում հավասարվում է 4 սմ-ի: Բացի իր ավելի մեծ տրամագծից, հաստ աղիքը արտաքուստ բարակ աղիքից տարբերվում է նաև հետևյալ առանձնահատկություններով.
- նրա ամբողջ երկարությամբ, բացի վերջնաղիքից (rectum), նկատվում են հարթ մկանաթելերից կազմված ձգաներ կամ ժապավեններ (teniae coli),
- բնորոշ արտափքվածքներ (haustrae coli)
- շճամզի ելուններ, որոնք պարունակում են ճարպ:
Հաստ աղիքի ժապավենները (tenia coli) երեքն են, սկսվում են որդանման ելունի հիմից և, տեղակալվելով միմյանցից հավասար հեռավորության վրա, ձգվում են մինչև վերջնաղիքը(rectum):Որդանման ելունի վիրահատման ժամանակ այն փնտրելիս պետք է կույր աղիքի վրա գտնել այն տեղը, որտեղ 3 ժապավենները կարծես միանում են իրար: Ժապավենները կազմված են ի հաշիվ երկայնաձիգ մկանաշերտի, որն այստեղ մի լրիվ պատյան չի կազմում, այլ փեղեքվում է երեք ժապավենի: Յուրաքանչյուր ժապավեն ունի իր անունը` ազատ (tenia libera), միջընդերային (t. mesosolica) և ճարպային (t. omentalis) ժապավեններ:
Հաստ աղիքի արտափքվածքները(haustra coli), երբ աղիքը որոշ չափով լայնացած է, նրա ներքին երեսին երևում են պարկաձև փոսերի ձևով, իսկ դրսից նրանք ունեն փքվածքների տեսք: Հաուստրաները անհետանում են, երբ ժապավենները կտրում ենք, քանի որ արտափքվածքները` haustra ծագումը կախված է նրանցից, որ ժապավենները քիչ ավելի կարճ են (1/6 ականով), քան ինքը` աղիքը:
Հաստ աղիքի լորձաթաղանթը տարբերվում է նրբաղիքի լորձաթաղանթից իր նուրբ ու հարթ մակերեսով, որովհետև զուրկ է թավիկներից: Նա պարունակում է լիբերկունյան գեղձեր և մենավոր ավշային հանգույցներ. պեերյան կուտակումներ չեն հանդիպում: Լայնակի դասավորված կիսալուսնաձև ծալքերը(plicae semilunares coli) կազմված են ոչ միայն լորձաթաղանթից, այլև աղիքի պատի մնացած շերտերից: Կիսալուսնաձև ծալքերը ֆունկցիոնալ հարմարաքներ են` կախված աղիքի նյարդամկանային համակարգի գործունեությունից: Մկանային պատյանը բաղկացած է երկու շերտից. արտաքին երկայնաձիգ և ներքին շրջանաձև: Միապաղաղ է համարվում միայն ներքին շրջանաձևը, արտաքին շերտը վերածվել է երեք ժապավենների:
Շճամիզը աղիքի մի քանի բաժինները ծածկում է լրիվ, մյուսները` մասամբ:
Կույր աղիք[խմբագրել]
Կույր աղիքը(intestinum cecum) հաստ աղիքի սկզբի մասն է մինչև այն կետը, որտեղ բարակ աղիքը բացվում է հաստ աղիքի մեջ: 6սմ ուղղաձիգ և 7-7.5սմ լայնակի չափեր ունեցող մի պարկ է: Կույր աղիքը տեղավորված աջ զստափոսում, պուպարյան կապանի կողմնային կեսից անմիջապես վեր, երբեմն գրավում է ավելի բարձր դիրք, հասնելով լյարդին (պահպանում է սաղմնային դիրքը): Իր առջևի երեսով կույր աղին(cecum) հպվում է անմիջապես որովայնի խոռոչի առաջային պատին կամ բաժանված է նրանից մեծ ճարպոնով: Կույր աղիքի միջային-հետին երեսից 2.5-3.5 սմ ցած, որտեղ նրա մեջ բացվում է նրբաղիքը, դուրս է գալիս որդանման ելունը(processus vermicularis): Ելունի երկարությունը և դիրքը խիստ փոփոխվում են. միջին երկարությունը 8.6 սմ, սակայն 2% դեպքերում հասնում է 3 սմ-ի, ելունի լրիվ բացակայություն հազվադեպ է հանդիպում: Ինչ վերաբերում է նրա դիրքին, ապա այն ամենից առաջ սերտորեն կապված է կույր աղիքի դիրքի հետ: Որպես կանոն, որդանմնա ելունը, ինչպես և կույր աղիքը, ընկած է աջ զստափոսում, բայց կարող է տեղակալվել և ավելի բարձր, երբ կույր աղիքը ունի բարձր դիրք, կամ իջնել կոնքը` աղիքի ցածր դիրքի դեպքում:
Կույր աղիքի նորմալ դիրքի դեպքում որդանման ելունը ունենում է հետևյալ դիրքերը`
- Վայրէջ դիրք(40-50% դեպքում)
- Կողմնային դիրք(մոտ 25% դեպքերում)
- Միջային դիրք(17-20% դեպքում)
- Վերել դիրք կույր աղիքի հետին մասով(մոտ 13% դեպքերում);
Վերել հաստ աղիքը(colon ascendens) կույր աղիքի անմիջական շարունակությունն է, ընդ որում նրանց սահմանը համարվում է բարակ աղիքի բացման տեղը(ներսից` valva iliocecalis-ը), ծածկված չէ որովայնամզով:
Լայնական հաստ աղիքը(colon transversum) հաստ աղիքի ամենաերկար հատվածն է(երկարությունը 25-50 սմ, այնինչ վերել հատվածը ունի մոտ 12 սմ, իսկ վայրէջը` 10սմ երկարություն), ձգվում է հաստ աղիի աջ ծնկից մինչև ձախ ծունկը`փայծաղի ստորին ծայրի մոտ, որտեղ հաստ աղիքը ծալվում է երկրորդ անգամ և դառնում վայրէջ հաստ աղի:
Վայրէջ հաստ աղիքը(colon descendens) ձախ ենթակողում սկսվում է հաստ աղիքի ձախ ծալվածքից, իջնում է ցած որովայնի խոռոչի ձախ կողմով և ձախ զստոսկրի կատարի մակարդակին փոխվում է սիգմայաձև աղիքի:
Սիգմայաձև աղիքը(colon sigmoideum) վայրէջ հաստ աղիքի շարունակությունն է և տարածվում է մինչև ուղիղ աղիքի (վերջնաղիքի) սկիղբը: Սիգմայաձև աղիքի գալաների մեծությունը և ձևը ենթակա են մեծ անհատական փոփոխությունների` կախված երկարությունից և լցման աստիճանից: