Հասմիկ Տոլմաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Տոլմաջյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1974(1974-03-10) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1996)[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1999)[2] և Պանթեոն-Ասսաս համալսարան (1997)[2]
Մասնագիտությունդիվանագետ և պաշտոնյա
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան Ֆրանսիայում
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ
 Hasmik Tolmajian Վիքիպահեստում

Հասմիկ Կարապետի Տոլմաջյան (մարտի 10, 1974(1974-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դիվանագետ։ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Տոլմաջյանը ծնվել է 1974 թվականի մարտի10-ին, Երևանում։

1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում, 1996-1997 թվականներին՝ Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանում, 1997-1999 թվականներին՝ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ, 2000-2004 թվականներին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար, 2004-2008 թվականներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար, 2008-2014 թվականներին՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարի օգնական, 2014-2018 թվականներին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։ 2018 թվականին նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։ 2020 թվականի հուլիսի 16-ին, համատեղության կարգով, նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ, 2014
  • Ֆրանսիայի Արժանիքի ազգային շքանշան, 2016[6][7]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. 2,0 2,1 2,2 http://france.mfa.am/fr/ambassador/
  3. 3,0 3,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը». www.mfa.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.despan.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր շքանշանով». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «TOLMAJIAN Hasmik - SIIViM». siivim.fr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)