Հանս Օնրուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Օնրուդ
նորվ.՝ Hans Aanrud
Ծնվել էսեպտեմբերի 3, 1863(1863-09-03)[1][2]
ԾննդավայրԳյոուսդալ, Օպլանդ, Նորվեգիա
Վախճանվել էհունվարի 11, 1953(1953-01-11)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և բանաստեղծ
Քաղաքացիություն Նորվեգիա
Ժանրերպատմվածք
ԱշխատավայրԱզգային բեմադրություն
 Hans Aanrud Վիքիպահեստում

Հանս Օնրուդ (նորվ.՝ Hans Aanrud, 3 սեպտեմբերի, 1863, Գյոուսդալ − 9 հունվարի, 1953, Օսլա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, թատերական ու գրական քննադատ։ Փոքր արձակի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Օնրուդը ծնվել է 1863 թվականի սեպտեմբերի 3-ին Գյոուսդալում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ցանկացել է սովորել իրավունք, սակայն համալսարանում սովորելու տարիներին տարվել է բանասիրությամբ։ 1890 թվականից մի քանի թերթերում աշխատել է որպես գրաքննադատ և թատերական քննադատ։ Եղել է ուսուցիչ։ 1899-1900 թվականներին եղել է Բերգենի Den Nationale Scene թատրոնի տնօրենը։ Բերգենում նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Վիլհելմինա Սքոլդագերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։ Մինչև 1929 թվականը Հանս Օնրուդն իր ընտանիքի հետ ապրել է Byrud ֆերմայում։ 1911-1923 թվականներին Հանս Օնրուդը Օսլոյի Ազգային թատրոնում աշխատել է որպես գրական խորհրդատու[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ ժամանակ Հանս Օնրուդն ապրել է Լյունգդալում։ Գաուսդալ գյուղակը հայտնի է դարձել Օնրուդի գրական ստեղծագործությունների շնորհիվ, քանի որ հենց այդ գյուղում են ծավալվում նրա ստեղծագործություններում պատկերված իրադարձությունները, թեև ոչ մի անգամ ուղղակիորեն հիշատակված չէ։

Հանս Օնրուդը մահացել է 1953 թվականի հունվարի 9-ին Օսլոյում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Օնրուդի ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1887 թվականին Nyt Tidsskrift ամսագրում։ Իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն, որ կոչվում էր «Պատմվածքներ», Հանս Օնրուդը հրատարակել է 1891 թվականին։ Առավել նշանակալի են փոքր արձակի նմուշները, որ նախատեսված են կրտսեր և միջին տարիքի երեխաների համար.

  • «Ազդեցիկ մարդիկ։ Պատմվածքներ մեծերի և փոքրերի համար» (1896),
  • «Սիդսել, երկար վերնաշապիկ» (1903),
  • «Սոլվեն Արևային ագարակից (1910)։

Հանս Օնրուդի պատմվածքներին բնորոշ են հմտորեն կառուցված ֆաբուլան, հումորը, ժողովրդական կյանքի իմացությունը։ Դրանով են առանձնանում նաև նրա «Արագիլ) (1895), «Մեծամիտը» (1901) դրամաները, «Աքաղաղ» (1906) կատակերգությունը։

1914-1915 թվականներին լույս է տեսել Հանս Օնրուդի «Երկերի ժողովածուն», որ կազմված էր վեց հատորից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Aanrud, Hans. In: Gero von Wilpert (ed.), Lexikon der Weltliteratur (Dictionary of the world literature). Third edition 1988, p. 1.

Արտաքքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Օնրուդ» հոդվածին։