Հայկական մատենաշար Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայկական մատենաշար Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության», հայագիտական մատենաշար, ստեղծվել է Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ։

Առաջին գիրքը՝ Բ. Կյուլեսերյանի «Ցուցակ ձեռագրաց Ղալաթիոյ ազգային մատենադարանի հայոց»-ը, տպագրվել է 1961 թվականին Անթիլիասում։ Մատենաշարով ցայսօր տպագրվել են ավելի քան 1000 անուն հայագիտական, հոգևոր-կրոնական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, բուհական դասագրքեր, ալբոմներ՝ Անթիլիասում, Լիսաբոնում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում, Հալեպում, Բեյրութում, Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։