Դեբետ և կրեդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրեդիտից)

Դեբետ և կրեդիտ, հաշվապահական հաշիվ, այն երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում` հաշվի գումարի նվազեցումը: Հաշվի ձախ կողմը կոչվում է Դեբետ (դտ), իսկ աջ կողմը` Կրեդիտ (կտ):

Դեբետ, (լատ.՝ debet - նա պարտք է), հաշվապահական հաշիվների ձախ կողմի անվանում։ Բոլոր տնտեսական գործառնությունները գրանցվում են մի հաշվի դեպետում, մյուսը՝ կրեդիտում։ Ակտիվ հաշիվներում դեբետը նշանակում է հաշվառվող գումարների ավելացում, պասիվում՝ նվազում։

Կրեդիտ (լատ.՝ credit - նա հավատում է), հաշվապահական հաշվի երկկողմանի աղյուսակի աջ կողմը։ Ակտիվային հաշվի կրեդիտը ցույց է տալիս տվյալ տեսակի հիմնական կամ շրջանառու միջոցների նվազումը, պասսիվային հաշվինը՝ աճը։ Օրինակ, արտադրության կալկուլացիոն հաշվի կրետիդը արտացոլում է թողարկված արտադրանքի փաստացի ինքնարժեքը, իսկ իրացման համադրող հաշվի կրետիդը՝ իրացված արտադրանքի դիմաց ստացված հասույթը և վնասը։ Հայաստանի մուտքը շուկա նշանակալից չափով կապված է վարկային զարգացման և կայացման հետ: Այդ իսկ պատճառով շուկայի ձևավորման պարտադիր պատճառներից մեկը համարվում է դրամաշրջանառության և վարկային համակարգի ընդհանուր վերակառուցմանը:

Գրականություն[խմբագրել]

  • Falter, Manuel: Die Praxis des Kreditgeschäfts, 17. Auflage, Deutscher Sparkassenverlag, 2007, ISBN 3-09-301364-X
  • Borchert, Manfred: Geld und Kredit, Oldenbourg Wissenschaftsverlag, 2003, ISBN 3-486-27420-1

Արտաքին հղումներ[խմբագրել]