Ներքին աուդիտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաշվապահության մաս |
Հաշվապահական հաշվառում |
---|
Հիմնական տեսակներ |
Մարդիկ և կազմակերպություններ |
Առաջընթաց |
Խարդախություններ |
Ներքին աուդիտ, կազմակերպության աշխատողների կողմից իրականացվող աուդիտ՝ վերահսկողություն։
Ներքին աուդիտի հասկացություն և պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունը պետք է անցկացնի ներքին աուդիտներ պլանավորված ժամանակ, սահմանելու համար, որ որակի կառավարման համակարգը
- համապատասխանում է պլանավորված միջոցառումներին, սույն միջազգային ստանդարտի պահանջներին և կազմակերպության կողմից մշակված որակի կառավարման համակարգի նկատմամբ սահմանված պահանջներին,
- արդյունավետ ներդրված է և պահպանվում է աշխատանքային վիճակում։
Աուդիտների/ստուգումների/ ծրագիրը պետք է պլանավորվի՝ հաշվի առնելով աուդիտին ենթակա գործընթացների ու մասերի կարևորությունը և կարգավիճակը, ինչպես նաև նախկինում կատարված աուդիտների արդյունքները։ Աուդիտների չափանիշները, կիրառման ոլորտը, հաճախականությունը և մեթոդները պետք է սահմանված լինեն։ Աուդիտորների ընտրությունը և աուդիտի անցկացումը պետք է ապահովեն աուդիտի գործընթացի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։ Աուդիտորները չպետք է ստուգեն իրենց սեփական աշխատանքը։ Ամբողջ գործընթացը պետք է փաստաթղթավորվի, որպեսզի սահմանվեն պատասխանատվությունները և աուդիտների պլանավորման ու անցկացման նկատմամբ պահանջները, ինչպես նաև արդյունքների և նշումների մասին հաշվետվությունների պահանջները, որոնք պետք է գտնվեն աշխատանքային վիճակում։ Ղեկավարությունը, որը պատասխանատու է ստուգվող ոլորտներում/բաժիններում/ պետք է ապահովի, որ անհրաժեշտ ուղղումները և ուղղիչ գործողությունները ձեռնարկվեն առանց ավելորդ հետաձգման անհամապատասխանությունների և դրանց պատճառների վերացման նպատակով։ Հաջորդական գործողությունները պետք է ներառեն ձեռնարկված միջոցների ստուգումը և ստուգման արդյումքների մասին հաշվետվությունը։ Որակի աուդիտ – սիստեմատիկ և անկախ կազմակերպության որակի էքսպերտիզա/գնահատական/ Աուդիտի տեսակներն են՝
- գործընթացի,
- ապրանքների,
- ծառայությունների,
- որակի
- կառավարման։
Ներքին աուդիտն անցկացվում է կազմակերպության աշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և ղեկավարության կողմից նշանակվել են ներքին աուիդիտորներ։ Արտաքին աուդիտն իրականացվում է սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների աշխատողների կողմից։
- Առաջին կողմի աուդիտ/аудит первой стороны/- ապրանքների կամ որակի կառավարմանը ուղղված ներքին աուդիտն է,որն իրականացվում է կամ նախօրոք ընտրված և վերապատրաստված աշխատողների կողմից/կազմակերպության/, որոնք կոչվում են ներքին աուդիտորներ, կամ հրավիրված ներքին աուդիտորների կողմից։ Ժամանակակից կազմակերպությունները իրենց անձնակազմում պետք է ունենան ներքին աուդիտորներ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով։
- Երկրորդ կողմի աուդիտ/ аудит второй стороны/- արտաքին աուդիտ է, որն իրականացվում է գնորդի կողմից՝համոզվելու համար թե ինչքանով է գործընթացը և մատակարարի ապրանքները համապատասխանում պայմանագրի պայմաններին։
- Երրորդ կողմի աուդիտ/ аудит третьей стороной/- անկախ արտաքին աուդիտ է, որն իարականացվում է որակավորված անձնակազմի կողմից։
Արտադրանքի որակի աուդիտը կարելի է տարանջատել որակի սերտիֆիկացված և ներքին աուդիտների, որը կարող է անց կացվել միայն վերադաս ղեկավարության կեղնից՝սերտիֆիկացված աուդիտի համար։ Ներքին աուդիտը մենեջմենթի գործիքներից մեկն է, որն ուղղված է որակի կառավարման ներդրման արդյունավետության և ֆունկցիոնալության ուսումնասիրմանն ու ստուգմանը։ Այն օբյեկտիվ գնահատական է տալիս գործունեությանը, թե ինչքանով է այն պահպանել աուդիտի կրիտերիաները։ Աուդիտորները պետք է տեղյակ լինեն որակի լորտից հատուկ մշակված պլանով ստուգում անցնելուց հետո, ղեկավարությանը ներկայացնեն աուդիտի արդյունքները՝ ներկայացնելով ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների տարբերակներ։ Աուդիտորը պետք է լինի որակավորված, շփվող, պրոֆեսիոնալ, ազնիվ, օբյեկտիվ, չպետք է լինի կոպիտ, մեծամիտ, ագրեսիվ, վատ կողմնորոշվող, ճնշող և այլն։