Աուդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուդիտ, աուդիտորարական ստուգում կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։ Ամենից հաճախ այս տերմինը հանդիպում է հաշվապահական գործունեությունում։ Տարբերում ենք աուդիտի օպերատիվ, տեխնիկական, էկոլոգիական և այլ տարատեսակներ։ Առանձին աուդիտի տեսակները իրենց նշանակությամբ մոտ են սերտիֆիկացմանը։

Աուդիտի պատմություն[խմբագրել]

Աուդիտը ֆինանսական վերահսկողության ձևերից մեկն է, որի անհրաժեշտությունը առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացման և զարգացմանը միաժամանակ։ Առաջին երկիրը, որը ստեղծեց ֆինանսական վերահսկողության համակարգ, Չինաստանն էր մ.թ.ա մոտավորապես 700թ.-ին։ Աուդիտի զարգացումը սերտորեն կապված էր առանձին պետությունների ֆինանսաարդյունաբերական պատմության առանձնահատկությունների հետ և որոշվում էր նախ և առաջ կապիտալի շուկայի զարգացման բնույթով։ Եվրոպայում աուդիտը հայտնի էր արդեն Միջնադարում, սակայն որպես գիտություն և տնտեսական գործունեության տեսակ ակտիվորեն զարգացել է սկսած XIX դարից։ Միջնադարում կոնտրագեն-առևտրականների (որպես կանոն այլ առևտրականներին կամ բանկային ինստիտուտներին) աուդիտորները ստուգում էին առևտրականների հաշվապահական գրքերը և վկայակոչում էին իրենց ճիշտ լինելը։ XIX դարում աուդիտի հիմնական պատվիրատուները դարձան վարկատուներից բացի նաև ձեռնարկության սեփականատերերը, ինչը կապված էր բաժնետիրական և սահմանափակ ընկերությունների ակտիվ զարգացման հետ, որտեղ սեփականատերերը չէին զբաղվում ընթացիկ կառավարմամբ և համապատասխանաբար կարիք ունեին վարձակալված կառավարիչների նկատմամբ մշտական ստուգման։ Տնտեսության գլոբալացումը, վերազգային կազմակերպություննրի ստեղծումը բազմաթիվ ենթաճյուղերով, որոնք ցրված են ամբողջ երկրով, նույնիսկ՝ ամբողջ աշխարհով, զգալիորեն ուժեղացրեցին վերստուգողների նկատմաբ բիզնեսի պահանջը։ Բացի այդ, զուգընթաց տնտեսությանը պետական միջամտության աճին և հարկադրության համակարգի բարդացմանը, ձեռնարկությունները անկախ մասնագետների անհրաժեշտություն զգացին, որոնք կարող էին ստուգել ընկերության հաշվապահական և հարկային հաշվետվությունները՝ սխալենրի և հաշվետության անհամապատասխանությունների բացահայտման և պետական մարմինների կողմից սանկցիաների կանխման նպատակով։ XX դարում կապված ֆոնդային շուկայի ակտիվ զարգացման հետ ի հայտ եկան աուդիտով հետաքրքրված նոր կատեգորիայի դեմքեր՝ ներդրողներ։ Որպես կանոն, սկանդալենրի յուրաքանչյուր ալիք, որը կապված է ձեռնարկությունների սնանկացման հետ, որոնց բաժնետոմսերը կամ պարտատոմսերը ունեն բորսայական լիստինգ և ակտիվորեն շրջանառվում են, որոնք շրջվում են աուդիտորների նկատմամբ դատական հետապնդումներով և աուդիտորների ու նրանց կողմից կատարվող ստուգումների նկատմամբ պահանջների խստացումներով։ Բազմաքանակության հաշվին ներդրողները դարձան աուդիտորական ծառայությունների ամենաակտիվ և պահանջարկ վայելով սպառողները։ XX դարի կեսերից աուդիտորները լայնացրեսին իրենց հետաքրքրությունների ոլորտը և սկսեցին իրականացնել գործունեություն ոչ միայն հաշվապահական հաշվետվության հաստատման գծով, այլև իրենք ևս սկսեցին վարել հաշվապահական հաշվառում կողմնակի կազմակերպությունների համար՝ հանդես գալով կոլեգիալ կորպորատիվ հաշվապահի և իրավաբանի, ինչպես նաև ներդրումային խորհրդատուի և իր հաճախորդների համար հավատարմագրված կառավարչի դերում։ Բացի այդ, գիտատեխնիկական հեղափոխությունը ստիպեց աուդիտորական ընկերություններին յուրացնել կազմակերպության կառավարման, հաշվառման ավտոմատացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև որակի և այլ խառը աշխատանքների վերահսկողության համակարգերի ներդրման ֆունկցիաներ։

Աուդիտի տեսակները[խմբագրել]

XX դարում աուդիտը բաժանվեց 2 մեծ խմբերի.

  • ֆինանսական/ներդրումային աուդիտ;
  • արդյունաբերական աուդիտ։

Ֆինանսական և ներդրումային աուդիտ[խմբագրել]

Ֆինանսականը հենց աուդիտն է դասական ընկալմամբ, այսինքն ֆինանսական հաշվետվության ստուգումը և դրա ճշգրտության վերաբերյալ կարծիքի հայտնումն է։.Նրան մոտ է կանգնած ներդրումային աուդիտը - ներդրումային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մասին եզրակացություն և ներդրումային գործունեության պրոֆեսիոնալ մասնակիցների աուդիտ (բորսաների, ներդրումային և շինարարական ընկերությունների)։ Ինչպես նաև ֆինանսական աուդիտին մոտ է վերստուգման գործունեությունը և գույքագրման անցկացման գծով գործունեությունը։ Կախված այն հանգամանքից, թե ձեռնարկության հաշվետվության աուդիտը անցկացվում է անկախ աուդիտորների կամ սեփական աշխատակցի կողմից, ընդունված է տարբերակել անկախ (աուդիտ դասական ընկալմամբ) և ներքին աուդիտ։

Արդյունաբերական աուդիտ[խմբագրել]

Արդյունաբերական աուդիտը ավելի բարդ երևույթ է, քանի որ իր մեջ ներառում է ֆինանսական (արտադրանքների ինքնարժեքի ձևավորման, ծառայությունների սակագների հիմնավորվածության հաստատման մասով) և զուտ տեխնիկական աուդիտի տարրեր։ Տեխնիկական աուդիտ ասելով հասկանում ենք արտադրության կազմակերպման համակարգերի, որակի վերահսկողություն և կառավարման համակարգերի ստուգումը, որոնք օգտագործվում են տեխնիկական և տեխնոլոգիական որոշումներում, ինչպես նաև մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների, շենքերի և կառույցների, ինժեներական կապուղիների, համակարգերի և ցանցերի տեխնիկական վիճակի ստուգումը, նաև տեխնիկական և ծրագրային փաստաթղթերի ստուգումը՝ օգտագործվող տեխնիկական/տեխնոլոգիական լուծումների հիմնավորվածության նկատմամբ կարծիքի հայտնմամբ, արտադրության կառավարման մեթոդների և ինժեներական բարդ համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակի նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխանության ստուգումը անկախ մասնագետների կողմից։ Արդունաբերական աուդիտին մոտ է կանգնած տեսչական գործունեությունը, այսինքն տեխնիկական վերահսկողության (արտադրության, կառուցման, հավաքման пуском-наладкой նկատմամբ) գործունեությունը տեխնիկապես բարդ արտադրանքների նկտմամբ, որոնք ունեն, այսպես կոչված, թաքնված աշխատանքներ ( աշխատանքներ, որոնք ապագայում անհնար է տեսնել և ընդունել ըստ որակի, օրինակ՝ ֆունդամենտալ աշխատանքները) և տնտեսապես բարդ արտադրանքների (նավերի, շարժիչների, տեխնոլոգիական համալիրների) անկախ ընդունման և ծրագրային պարամետրերին հասնելու հաստատման գործունեությունը, ինչպես նաև ապրանքների խմբաքանակների ընդունման գործունեությունը՝ իրենց հատկություննի, քանակի և որակի հաստատմամբ։ Արդյունաբերական աուդիտի տարատեսակներ են համարվում էկոլոգիական աուդիտը (բնական միջավայրի վրա ծանրաբեռնվածության հաստատում), էներգետիկ աուդիտը, շահագործման և սակագների հաստատման ծախսերի աուդիտը (օգտագործվում է հիմնականում բնական և այլ մենաշնորհների արտադրանքի գների հիմնավորման համար) և հատուկ աուդիտների այլ տեսակներ (օրինակ - ESD-աուդիտ).

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Էկոլոգիական աուդիտ

Ֆինանսական աուդիտը ամենամեծ զարգացումն ունեցել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, այսինքն այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացած է ֆոնդային շուկան և հատկապես բաժնետոմսերի հատվածը։

Ֆինանսական աուդիտը Ռուսաստանում[խմբագրել]

Պատմություն[խմբագրել]

Ռուսաստանում (ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում հաշվապահական հաշվետվության աուդիտը ի հայտ եկավ 1980-ական թթ.-ի վերջից (չհաշված նախահեղափոխական ժամանակաշրջանը) և սերտորեն կապված էր կրկին ստեղծված համատեղ ձեռնարկությունների գործունեության հետ։ Մինչև XX դարի 90-ական թթ.-ի կեսերը շուկան կազմվում էր տարերայնորեն, չնայած որ Նախագահի կողմից 1993թ.-ին ընդունված աուդիտորական գործունեության Ժամանակավոր կանոնները որոշակի կարգ ու կանոն մցրեցին։ Այդ ժամանակաշրջանի բնութագրիչ գիծը այն էր, որ մասնագիտությունը ձևավորվեց նախկին սովետական վերստուգողներից և հաշվապահներից։ 1994թ.-ի վերջից ներդրվեց աուդիտորների պարտադիր ատեստավորում, իսկ սկսած 1995թ.-ից՝ աուդիտորական կազմակերպությունների և մասնավոր աուդիտորների լիցենզավորում։

Կարգավորումը[խմբագրել]

2001թ.-ին ընդունվեց և 2002 թ.-ից ուժ ստացավ “Աուդիտորական գործունեության մասին” ՌԴ դաշնայիան օրենքը, որը ունեցավ որոշակի ազդեցություն ֆինանսական աուդիտի շուկայի և նրա դեպի ավելի քաղաքակիրթ չափանիշներով աշխատանքի անցման վրա։ Մասնավորապես, օրենքը հաստատեց հատուկ իրավասություններ աուդիտորական ընկերությունների համար (աուդիտորական ընկերությունները ունեն իրավունք զբաղվելու միայն աուդիտով և նրան հարող ծառայություններով)։ Ներդրված էր աուդիտորական ընկերության հաստիքների նվազագույն քանակը։ Արգելափակված էր անհատ աուդիտորների մուտքը պարտադիր աուդիտի շուկա։ Օրենքում կային բացթողումներ ինչպես տեխնիկական բնույթի (առաջին խմբագրության մեջ պարունակվում էին հղումներ հոդվածների մասերի պարունակության վերաբերյալ), այնպես էլ էական (նախատեսվում էր աուդիտորի պատասխանատվության պարտադիր ապահովագրում՝ աուդիտի ենթարկվող հաճախորդի հետ կնքած պայմանագրի համաձայն, ինչը բավականին անիմաստ է; համաշխարհային պրակտիկայում ընդունված է ապահովագրել աուդիտի պատասխանատվությունը պատճառած վնասի համար)։ Սկսած 2003թ.-ից Ֆինանսների նախարարության (Минфин) նախաձեռնության համաձայն աուդիտորական մասնագիտության ներկայացուցիչների, այլ հետաքրքրված անձանց համար կատարվում էր “աուդիտորական գործունեության մասին” օրենքի նոր խմբագրության պատրաստություն, որը ձգձգվեց մի շարք հանգամանքների վերաբերյալ հակադրվող կարծիքների բախման պատճառով (մեծապես СРО-ին ներկայացվող պահանջների և լիցենզավորման վերացման պատճառով)։ Վերջապես, 2008թ.-ի դեկտեմբերին ընդունվեց և 2009թ.-ի հունվարի 1-ից (առանձին հոդվածներ՝ 2010թ.-ի 1-ից) ուժ ստացավ “Աուդիտորական գործունեության մասին” № 307-ФЗ նոր դաշնային օրենքը, ինչին համապատասխան աուդիտորների լիցենզավորումը փոխարինվեց աուդիտորական СРО-ների մշտական անդամակցությամբ։ СРО-ի անդամ պետք է լինեն նաև ֆիզիկական անձինք-աուդիտորներ։ Անդամների նվազագույն թիվն է՝ 700 աուդիտոր կամ 500 աուդիտորական կազմակերպություններ։ Անհատ աուդիտորներին մասնակիորեն վերադարձվել է պարտադիր աուդիտի անցկացման հնարավորությունը։ Պատասխանատվության ապահովագրումը փոխարինված է СРО-ի փոխհատուցողական ֆոնդերի մեխանիզմով։

Աուդիտի շուկայի քանական բնութագրիչները[խմբագրել]

Ներակայումս ՌԴ-ի Ֆինանսների նախարարություն (Mинфин) կողմից րեեստրում գրանցված են 6 աուդիտորական СРО (2009թ.-ի վերջի տվյալներով)։ Ատեստավորված աուդիտորների քանակը կազմում է 38.8 հազ մարդ։ Նրանցից միայն 0.7 հազարն է անմիջապես աուդիտորական ծառայություններ մատուցում, մնացածը աուդիտարական ընկերությունների աշխատակիցներ են, որոնց թիվը իր հերթին կազմում է 6.2 հազ մարդ (բոլոր տվյալները 2009թ.-ի սկզբի դրությամբ)։ 25.02.2010 դրությամբ աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների քանակը, որոնք Ֆինանսների նախարարության (Минфин) րեեստրի վերահսկիչ նմուշի մեջ են գրանցված, կազմեց համապատասխանաբար 4.2 հազ կազմակերպություն և 21.1 հազ մարդ (Ֆինանսնեի նախարարության (Минфин) պաշտոնական կայքի տվյալների համաձայն)։

Պարտադիր աուդիտ[խմբագրել]

Պարտադիր աուդիտը բաց բաժնետիրական ընկերությունների, բանկերի, բորսաների, ֆոնդերի, կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալի մի մասը պատկանում է օտարերկրյա ներդրողին, խոշոր ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների, որոնց ցանկը հաստատված է նորմատիվային ակտերով, հաշվապահական հաշվետվությունների ամենամյա պարտադիր ստոգումն է։ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքը և մի շարք այլ դաշնային օրենքներ սահմանել են դեպքեր, երբ ընկերությունները պարտավոր են անցկացնել իրենց հաշվապահական կամ այլ տեսակի հաշվետվությունների անկախ աուդիտը։ Դա վերաբերում է որոշակի հատվածի ընկերություններին. վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ ու ֆոնդեր և ալն, ինչպես նաև վերաբերում է ընկերությունների որոշակի հատկանիշներին. 50 մլն ռուբլիից բարցր հասույթ, 20 մլն ռուբլիից բարձր ակտիվներ; վերաբերում է սնանկ ձեռնարկություններին։ Մնացած այլ դեպքերում անցկացվող աուդիտը կոչվում է «նախաձեռնողական”։

Ֆինանսական աուդիտի չափանիշները[խմբագրել]

Ֆինանսական աուդիտի միջազգային ստանդարտները (МСА) կազմվում և անընդհատ թարմացվում են Հաշվապահների Միջազգային դաշնությանը(IFAC) կից International Auditing and Assurance Standarts Board-ի կողմից։ Ռուսաստանում կիրառվում են դաշնային Աուդիտորական գործունեության կանոններ (չափանիշներ), որոնք հաստատվում են ՌԴ Կառավարության կողմից։ Այդ կանոնները համարյա ամբողջովին հիմնված են МСА-ի վրա։