Կույր բանկիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույր բանկիրը
Изображение логотипа
Ժանրդետեկտիվ
դրամա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՊարող մարդուկներ
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷյրոս Լին
Գլխավոր
դերերում
Բենեդիկտ Քամբերբեչ, Մարտին Ֆրիմեն, Ունա Սթաբս, Ջեմմա Չան, Զոի Թելֆորդ, Gillian Elisa?, Daniel Percival? և Al Weaver?
ՊրոդյուսերՍյու Վերչյու
ՍցենարիստStephen Thompson?
ԵրաժշտությունԴևիդ Առնոլդ
Սերիայի տևողություն88 րոպե
ՀեռուստաալիքBBC One
ՆախորդՎարդագույն երանգներով էտյուդ
ՀաջորդThe Great Game?

«Կույր բանկիրը», «Շերլոկ» հեռուստասերիալի երկրորդ սերիան, որի հեռարձակումը BBC One-ով և BBC HD-ով տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 1-ին։ Այս սերիան գրել է Ստեֆեն Թոմփսոնը։

Շերլոկը Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի պատմությունների փոփոխված և վերամշակված տարբերակն է, որի դեպքերը տեղի են ունենում ներկայիս ժամանակաշրջանում։ «Կույր բանկիրը» սերիայում կրկին հանդես են գալիս Շերլոկը (Բենեդիկտ Քամբերբեչ) և դոկտոր Վաթսոնը (Մարտին Ֆրիմեն

«Կույր բանկիրը» սերիան գրավել է BBC One-ի և BBC HD-ի 8.07 միլիոն հեռուստադիտողների։ Շատ քննադատություններ չկային, չնայած որ որոշ հեռուստադիտողները կարծում էին, որ այս սերիան ստորադրյալ է առաջին սերիայի համեմատ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հնությունների թանգարանում չինական խեցեղենի մասնագետ Սու Լին Յաոն տեսնում է ինչ-որ սարսափելի բան և անհայտանում է։ Այդ ժամանակ Շերլոկը տանում է Ջոնին բարձրակարգ միջազգային ֆինանսների տուն։ Այնտեղ Սեբաստիան Վայլկսը՝ Շերլոկի ուսանողական հին ծանոթը, օգնություն է խնդրում։ Փոքրիկ ընդմիջման ընթացքում Շերլոկը գտնում է ինչ-որ անհասկանալի նշանների հավաքածու բանկիրի դիմանկարի վրա։ Շերլոկը գիտակցում է, որ դա հաղորդագրություն էր ուղղված մի մարդու, ում անունն էր Էդվարդ Վան Քուն, ով աշխատանքի չէր եկել։ Շերլոկը ներխուժում է Վան Քունի կողպված բնակարան և գտնում է վերջինիս դիակը։ Ոստիկանությունը դետեկտիվ տեսուչ Դիմոքի գլխավորությամբ այդ դեպքը համարում է ինքնասպանություն, իսկ Շերլոկը համարում է այն սպանություն։ Շուտով լրագրող Բրայն Լուկիսը նույնպես սպանվում է իր կողպված բնակարանում։ Շերլոկը և Ջոնը հետաքննություն են անցկացնում և գրադարանում, որտեղ Լուկիսը եղել էր մինչ իր մահը, նրանք գտնում են այդ նույն խորհրդավոր նշանները։

Ջոնը՝ ձգտելով ֆինանսական ապահովության, բժշկի աշխատանք է ձեռք բերում տեղական վիրահատարանում։ Ավելի ուշ Շերլոկը և Ջոնը երկու տղամարդկանց միջև ինչ-որ կապ են հայտնաբերում․ երկուսն էլ վերջերս էին վերադարձել Չինաստանից և երկուսն էլ այդ օրը մտել էին արևելյան հնարժեք իրերի խանութ, որի անունն էր «Հաջողակ կատու»։ Այնտեղ Հոլմսը հասկանում է, որ այդ նշանները հին չինական թվեր են։ Շերլոկը մտնում է Սու Լինի դատարկ բնակարան, որտեղ էլ հանդիպում է մի «ինքնակոչ»-ի։ Փոքրիկ կռիվ է սկսվում, բայց հարձակվողը փախուստի է դիմում։ Իսկ հետո թանգարանի արձաններից մեկի վրա Շերլոկը և Ջոնը հայտնաբերում են նույնանման նշաններ։ Գրաֆիտի նկարիչ «Ռազ»-ի օգնությամբ Շերլոկը և Ջոնը գտնում են ավելլի շատ նույնանման նշաններ գրաֆիտով պատված պատի վրա և փորձում են ապակոդավորել այդ հաղորդագրությունը։ Ետ վերադառնալով թանգարան՝ Շերլոկը անակնկալի է բերում Սու Լինին, ով թաքնվել էր։ Վերջինս բացատրում է, որ այդ նշանների կոդերը կապված են հանցագործական «Սև լոտուս թոնգ»-ի հետ։ Նախկինում այդ խմբի անդամ է եղել նաև Սու Լինը։ Դժբախտաբար, մինչ աղջիկը կարողանում է ամբողջապես ապակոդավորել հաղորդագրությունը, նրան սպանում է իր հարազատ եղբայրը, ով նույնպես այդ հանցագործ խմբի անդամ է։ Շերլոկը հասկանում է, որ Վան Կունը և Լուկիսը նույնպես այդ խմբի անդամներ են եղել և ընդգրկված են եղել Լոնդոնում մաքսանենգ հնարժեք իրերի վաճառքի գործերում։ Եվ նրանք սպանվել են, քանզի նրանցից մեկը ինչ-որ իր է գողացած եղել։

Շերլոկը շուտով հասկանում է, որ հաղորդագրությունը գրքային ձևաչափով է։ Շերլոկը և Ջոնը անցկացնում են գիշերը՝ հետազոտելով երկու զոհերի գրքերը և փորձելով գտնել որևէ լուծում։ Ջոնի առաջին աշխատանքային օրը այդքան էլ լավ չի անցնում, բայց Սառան դա փորձում է թաքցնել, իսկ Շերլոկն էլ չինական կրկեսի տոմսեր է գնում։ Մինչդեռ Ջոնն ու Սառան վայելում են դասական ակրոբատիկայի համարները, Շերլոկը շրջում է ետնաբեմում և հարձակման է ենթակվում։ Սակայն շուտով Սառայի և Ջոնի օգնությամբ նրանք երեքն էլ փախուստի են դիմում։ Մինչ Շերլոկը շարունակում է լուծում գտնել գրքային ձևաչափի համար, Ջոնին և Սառային առևանգում են։ Շերլոկը կարողանում է ապակոդավորել հաղորդագրությունը՝ օգտագործելով «A-Z լոնդոնյան փողոցների ատլասը», և փրկում է Ջոնին և Սառային։ Շանը՝ այդ հանցագործ խմբի գլխավորը, փախչում է՝ դիմելով մի անձի, ով հայտնի էր որպես «M»: Վերջինս օգնել էր այդ բանդային հիմնավորվել Լոնդոնում։ Այս սերիան ավարտվում է, երբ դիպուկահարը կրակում է Շանին, քանզի «M»-ը մտածել է, որ Շանը նրանց կարող է կրկին հուսախաբ անել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]