Մաքսանենգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաքսանենգություն, ապրանքների և այլ արժեքների ապօրինի անցկացումը պետական սահմանից։ ԽՍՀՄ-ում մաքսանենգության համար նախատեսվում է քրեական և վարչական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքով մաքսանենգության համար սահմանվում է ազատազրկում՝ 3-10 տարի ժամկետով, գույքի բռնագրավումով, և աքսորով՝ 2-5 տարի ժամկետով, կամ առանց աքսորի (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 73)։ Վարչական պատասխանատվություն նախատեսող մաքսանենգության դեպքում բռնագրավվում են մաքսանենգային առարկաները, փոխադրման և այլ միջոցները, գանձվում է մաքսանենգային առարկաների մոտավոր արժեքը, սահմանվում է տուգանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png