Կոչ-Դևեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոչ-Դևեթ
Տեսակթերթ
Լեզուհայերեն, ադրբեջաներեն
Գլխավոր խմբագիրԻսա բեկ Աշուրբեկով
Հիմնադրվել էմայիսի 26 (հունիսի 8), 1906
ՀրատարակիչԻսա բեկ Աշուրբեկով
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրԲաքու
ԳրասենյակԲաքու, Ռուսական կայսրություն
Լուծարվել էօգոստոսի 6 (19), 1906

«Կոչ-Դևեթ» (ադրբ.՝ Dəvət-Qoç), հայերեն և ադրբեջաներեն լեզուներով բոլշևիկյան օրինական թերթ։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (կոմկուս) Բաքվի կենտրոնական կոմիտեին (կենտկոմ) կից հայկական բաժանմունքի և «Հումմեթ» (ադրբ.՝ Hümmət` «Եռանդ») կազմակերպության օրգան։ Լույս է տեսել 1906 թվականին (16 համար), Բաքվում։

Սեփական պնդմամբ՝ պայքարել է Անդրկովկասի՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների «բարեկամության ամրապնդման» համար։ Ջատագովել է կոմունիստական գաղափարախոսությունը։

Թերթի հրատարակմանը մասնակցել են Ստեփան Շահումյանը, Պրոկոֆի Ջափարիձեն, Լյուդվիգ Կնունյանցը, Մեշադի Ազիզբեկովը, Պետրոս Մնացականյանը, Մելիք Մելիքյանը և այլն:։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 595