Պետրոս Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Մնացականյան
Ծնվել է1867[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1933[1]
Մահվան վայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԱշխատավայրԿոմունիստ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Պետրոս Մկրտչի Մնացականյան (կուսակցական ծածկանունը՝ Պիեր, 1867[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1933[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905

1906 թվականից Բաքվում և Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան թերթերին, կատարել կուսակցական հանձնարարություններ։ Բաքվում նրա լուսանկարչատունը եղել է բոլշևիկների ընդհատակյա հավաքատեղի։ Մուսավաթական Ադրբեջանի տարիներին Մնացականյանը Բաքվի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի ակտիվ անդամներից էր։ Կուսակցական աշխատանք է տարել նաև Լեռնային Ղարաբաղում։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652