Կլաուս Սլյուտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Սլյուտեր
Դիմանկար
Ծնվել է1340
ԾննդավայրՀաառլեմ
Մահացել է1406
Մահվան վայրԴիժոն
ԵրկերWell of Moses?
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունGuild of the Four Crowned Ones?
 Claus Sluter Վիքիպահեստում

Կլաուս Սլյուտեր (Claus Sluter, 1340, Հաառլեմ - 1406, Դիժոն), Ֆիլիպ Խիզախի պալատական վարպետը, ղեկավարել է Շանմոլ մենաստանի (Դիժոնի արվարձանում) աշխատանքները։

Մոտ 1391-1397 թվականներին մենաստանի բուրգունդական դքսերի դամբարան-եկեղեցու գլխավոր մուտքի համար ստեղծել է մի շարք արձաններ (այդ թվում՝ Ֆիլիպ Խիզախի և նրա կնոջ՝ Մարգարիտ Ֆլանդրացու), որոնք առանձնանում են կենդանի բնութագրումներով։ 1395-1406 թվականներին իր ազգական Կլաուս դը Վերվեի հետ կերտել է «Գողգոթա» կոմպոզիցիան (պահպանվել է պատվանդանը, այսպես կոչված՝ «Մարգարեների ջրհոր»-ը կամ «Մուխեսի ջրհոր»)։ Մարգարեների արձանները, հատկապես Մովսեսի հզոր ֆիգուրը, աչքի են ընկնում ձևերի մոնումենտալ ընդհանրացումով, ուժեղ, առնական բնավորությունների համարձակ պատկերումով (նշված բոլոր աշխատանքները քարից են)։ Մասնակցել է նաև Ֆիլիպ Խիզախի տապանաքարի ստեղծմանը (1384-1411 թվականներ, Գեղեցիկ արվեստների թանգարան, Դիժոն, սկսել է ժան դը Մերվիլը, ավարտել Կլաուս դը Վերվեն)։ Սլյուտերի ստեղծագործությունը նշանակալի ազդեցություն է գործել Ֆրանսիայի, Նիդերլանդների և Գերմանիայի Վերածննդի արվեստի զարգացման վրա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Սլյուտեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։