Կիլխբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կիլխբերգ
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես2,58 կմ²
ԲԾՄ408 մետր, 467 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն8851 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ043 և 044
Փոստային դասիչ8802
Ավտոմոբիլային կոդZH
Պաշտոնական կայքkilchberg.ch
Կիլխբերգ (Շվեյցարիա)##
Կիլխբերգ (Շվեյցարիա)

Կիլխբերգ (գերմ.՝ Kilchberg), համայնք Շվեյցարիայում՝ Ցյուրիխի կանտոնի Հորգեն շրջանում[2]։ Զբաղեցնում է 2,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի դեկտեմբերի 20-ի տվյալներով եղել է 7.087, բնակչության միջին խտությունը՝ 2.747 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում Կիլխբերգն անգամ հիշատակվել է 1248 թվականին՝ Հիլխբերխ (Hilchberch) անվանումով։ 1250 թվականին հիշատակվել է որպես Կիլխպերխ (Kilchperch): Ուշ միջնադարում դարձել է Բենդլիկոն գյուղի թաղամասերից մեկը։

Կիլխբերգի բնակչության թվաքանակի փոփոխությունները ժամանակի ընթացքում.

Տարին Բնակչ.
1467 - 1634 286
1671 515
1722 617
1836 958
1850 1,141
1900 1,951
1950 5,474
1970 7,546
1990 7,081
2000 7,197
2010 7,454
2020 9,189

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lindt & Sprüngli ընկերության շենքը

Կիլխբերգում են գտնվում շոկոլադի արտադրությամբ հռչակված Lindt & Sprüngli ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխամասային ձեռնարկությունը։

Քաղաքում գործազրկության ցուցանիշը ցածր է՝ ընդամենը 1.64%: Ընդ որում՝ աշխատող բնակչության 65%-ն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ (full-time), 35%-ը՝ թերբեռնված (part-time)[3]:

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մանի շիրիմը
  • Գերմանացի գրող Թոմաս Մանը կյանքի վերջին տարիներն անց է կացրել Կիլխբերգում և թաղվել է այդ քաղաքի գերեզմանատանը։
  • Շվեյցարացի գրող Կոնրադ Ֆերդինանդ Մայերը ծնվել է Ցյուրիխում (1825 թ. հոկտեմբերի 11-ին), մահացել Կիլխբերգում (1898 թ. նոյեմբերի 28-ին)։ Քաղաքում գործում է նրան նվիրված թանգարանը։
  • Շվեյցարա-գերմանական համբավավոր շոկոլադագործներ Դավիդ Շպրունգլի-Շվարցն ու նրա որդին, որ գործարաններ են nւնեցել Կիլխբերգում, այստեղ էլ մահացել են ու թաղվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. https://www.citypopulation.de/en/switzerland/zurich/ |título=SWITZERLAND: Zürich |publicado=City Population |data=28 de agosto de 2019 |acessodata=20 de dezembro de 2019
  3. Statistics Zurich (Գերմաներեն) accessed 4 August 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլխբերգ» հոդվածին։