Կենաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենաֆ
Hibiscus cannabinus 001 by Lalithamba.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Փիփերթածաղկավորներ
Ընտանիք Փիփերթազգիներ
Ենթաընտանիք Մոլոշազգիների
Տրիբա Hibisceae
Ցեղ Բաղրջուկ
Տեսակ Կենաֆ
Լատիներեն անվանում
Hibiscus cannabinus L.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 21623
NCBI 229543

Կենաֆ[1] (լատ.՝ Hibiscus cannabinis), մոլոշազգիների ընտանիքի թելատու միամյա բույսերի տեսակ։ Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1-5 մ բարձրությամբ։

Կառուցվածք[խմբագրել]

Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև։ Ծաղիկները խոշոր են, բաց դեղին գույնի։ Պտուղը հինգ բնանի տուփիկ է։ Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև։ 1000 սերմի կշիռը 20-28 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։

Կիրառում[խմբագրել]

Չորացրած Կենաֆ
Կենաֆ

ԽՍՀՄ-ում մշակվող սորտերի չոր ցողունի թելի ելը 16-20 % էր։ Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան և այլն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շինարարական սալիկներ։ Սերմերը պարունակում են 18-20% տեխնիկական յուղ, որն օգտագործվում Է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի արդյունաբերության մեջ, իսկ քուսպը՝ որպես կեր և պարարտանյութ։ ԽՍՀՄ-ում կենաֆը մշակվում էր Միջին Ասիայի ոռոգվող երկրագործության շրջաններում։

Տեսակներ[խմբագրել]

  • Abelmoschus congener (Schum. & Thonn.) Walp., Rep. bot. syst. vol. 1, 308. 1842.
  • Abelmoschus verrucosus Walp., Rep. bot. syst. vol. 1, 308. 1842.
  • Hibiscus aculeatus Don, Gen. Syst. vol. 1, 480. 1831.
  • Hibiscus cavanillesii Kostel., Allg. Med.-Pharm. Flora vol. 5, 1857. 1836.
  • Hibiscus congener Schum. & Thonn., Beskr. Guin. Pl., 319. 1827.
  • Hibiscus radiatus Sieber ex Steud., Nom. ed. vol. 2, 1, 760. 1840., nom. illeg. non Cav. (1787).
  • Hibiscus tripartitus Forssk., Fl. aegypt.-arab., 126. 1775.
  • Hibiscus verrucosus Guill. & Perr., Fl. Seneg. tent. vol. 1, 87. 1831.
  • Hibiscus vitifolius Mill., Gard. Dict. ed. vol. 8, no. 8. 1768., nom. illeg. non L. (1753)
  • Ketmia glandulosa Moench, Suppl. Meth. (Moench) 202. 1794 or 1802?[2]
  • Hibiscus sabdariffa subsp. cannabinus (L.) Panigrahi & Murti
  • Hibiscus asper Hook.f.
  • Hibiscus malangensis Baker f. (1939)
  • Hibiscus cordofanus Turcz. (1858)
  • Hibiscus vanderystii De Wild. (1915)
  • Hibiscus verrucosus var. punctatus A.Rich. (1847)
  • Hibiscus cannabinus var. punctatus (A.Rich.) Hochr. (1916)
  • Hibiscus henriquesii Lima (1921)

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "kenaf." Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster, 2002. http://unabridged.merriam-webster.com
  2. http://species.wikimedia.org/wiki/Hibiscus_cannabinus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png