Կարոտինոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոտինուդներ, դեղին, նարնջագույն կամ կարմիր պիգմենտներ, սինթեզվում են բակտերիաների, սնկերի ու բարձրակարգ բույսերի կողմից։ Կարոտինուդներից են բույսերում պարունակվող կարոաինը և քսան էոոֆիչները լիկոպինը (C_{40}H_{56})-լոլիկի, մասուրի, մորմի պտուղներում, զեաքսանտինը (C_{40}H_{56}O_2)- եգիպտացորենի սերմերում, ֆուկոքսանտինը (C_{40}H_{56}O_6)- գորշ ջրիմուռներում և այլն։ Կարոտինուդները լուծվում են ճարպերում ու ճարպանման նյութերում։ Կարոտինուդների հարաբերական պարունակությունը փոփոխվում է բույսերի զարգացման պրոցեսում և արտաքին միջավայրի ազդեցությամբ։ Բջիջներում Կարոտինուդների քանակությունն ամենաբարձրն է պլաստիդներում։ Կարտինուդները նպաստում են բույսերի բեղմնավորմանը, մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին։ Կարոտինուդների գույնը պայմանավորված է նրանց մոլեկուլում կրկնակի կապերի քանակով ու դիրքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png